Վենսը Ուկրաինան Բայդենի օրոք անվանել է «տարօրինակ փողի փոս»
ԱՄՆ
Նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն փող էր տալիս՝ առանց որևէ իրական նպատակի կամ դիվանագիտության, և երկիրը նման էր «փողի փոսի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը USA Today-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ Բայդենի նախագահության օրոք Ուկրաինան «նման էր տարօրինակ փողի փոսի», որտեղ Վաշինգտոնը փող էր ուղղորդում խնդիրը վերացնելու համար՝ առանց այն լուծելու իրական ծրագիր ունենալու։
«Առանց որևէ իրական նպատակի, որևէ իրական դիվանագիտության, որևէ իրական պատկերացման, թե ինչ էին գնելու այդ հարյուր միլիարդ դոլարով», - ասել է Վենսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)