Ով է հրամայել Զալուժնիին չխոսել Վենսի հետ․ EADaily
Աշխարհ
Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին Լոնդոնի հրամանով հրաժարվել է կապ հաստատել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ: Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, գրում է EADaily-ն։
Հաղորդվում է՝ Զալուժնիի և Վենսի շփումները բացառելու մասին պնդել են Ուկրաինայի նախկին գլխավոր կոմիտեի «բրիտանացի կուրատորները», այլ ոչ թե Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ինչպես այդ մասին գրել են ԶԼՄ-ները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ բրիտանական Guardian թերթը հայտնել էր՝ Վենսը «փորձել է Զալուժնիի հետ կապ հաստատել տարբեր դիվանագիտական և այլ ուղիներով»: «Սակայն Զալուժնին հրաժարվել է արձագանքել Երմակի ցուցումով», - հայտնել էր պարբերականը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի