Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում․ Փաշինյան
Առաջին 7 ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության 7 տոկոսանոց ցուցանիշ ունենք։ Ընդ որում, մեր տնտեսության հիմնական ճյուղերը աճում են, բավականին լավ աճի տեմպեր ունեն։ Այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ 7 ամսվա տվյալներով մտահոգիչ է մշակող արդյունաբերության թիվը՝ նշելով, որ վերաարտահանման հետ կապված պրոցեսներ կան, որ փոխվել են։
«Կարծում եմ, որ քաղաքական և տարածաշրջանային պրոցեսները, այդ թվում՝ սպասվող ապաշրջափակումը արդյունաբերությունը, նույնպես դուրս կբերեն նոր որակ և նոր հարթություն»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև, իր խոսքով, ամբիցիոզ հայտարարություն հնչեցրեց՝ պնդելով, թե այսօրվա դրությամբ Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում։
Հանրային բարեկեցության ցուցանիշները, ըստ նրա, երևում են նաև բանկային տվյալներից․ «ՀՀ ռեզիդենտների բանկային ավանդները և հաշիվները 2017 թվականի համեմատ աճել են 141 տոկոսով»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի