Օգտակար էր. ԱՄՆ փոխնախագահը մեկնաբանել է Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու վեճը
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ փետրվարին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վեճը օգտակար է անվանել ամերիկացիների համար։ Նա այս մասին խոսել է USA Today-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև կան բազմաթիվ շփման կետեր, բայց երբեմն երկրների միջև որոշ անհամաձայնություններ են լինում։
Փոխնախագահը նաև ասել է, թե ինչն է իրեն անհանգստացնում ամերիկաուկրաինական հարաբերություններում։
«Այս հարաբերություններում ինձ միշտ իսկապես անհանգստացրել են ոչ այնքան ուկրաինացիները, որքան ամերիկյան կողմը, մասնավորապես՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի դեմոկրատական վարչակազմը», - նշել է Վենսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)