Հայաստանը եղել է ամենախոցելին հենց իր պաշտոնավարման շրջանում․ Փաշինյանը՝ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարին
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի այն հայտարարությանը, որ «ԱՄՆ–ն Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության մասին հայտարարությունների դիմաց, մինչդեռ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում»։
Փաշինյանը հիշեցրեց, որ Օ’Բրայենը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից։
«Նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել։ Օ’Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մի կողմից բացարձակապես տարօրինակ չէ»,– ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց՝ եթե ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունից, պետք է արձանագրի, որ Հայաստանը եղել է ամենախոցելին հենց իր պաշտոնավարման շրջանում։
«Մենք երբեք բավարաված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար»,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ Օ’Բրայենը զրկվել է աշխատանքից հենց դրա արդյուքնում և չպետք է իր խնդիրները բարդի Հայաստանի Հանրապետության վրա։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունն իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խեցելի վիճակում է»,– պնդեց վարչապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)