Փաշինյանը հայտնեց՝ ինչ է իրեն նվիրել Թրամփը
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վաշինգտոնյան այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն նույնպես լուսանկարներ է նվիրել։
Նրա խոսքով՝ դրանց վրա արված է այն նույն գրառումն, ինչ Իլհամ Ալիևի նվերների դեպքում։
«Չգիտեմ՝ ինչու չեմ հրապարակել, երևի հարմար չեմ համարել հրապարակել։ Գրած էր նույնն, ինչ–որ այնտեղ։ Այն, ինչ հրապարակված էր, նույնությամբ ես եմ ստացել։ Շնորհակալ եմ նախագահ Թրամփին այդ ուշադրության համար։ Գուցե բավարար չափով նրբանկատ չեմ գտնվել, որ ես էլ հրապարակեի։ Գուցե դա իմ սխալն է»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղարկել էր իր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու լուսանկար։ Երկու լուսանկարներում էլ նա անձնական հաղորդագրություն էր թողել Ալիևին։
Այսպիսով, երկու լուսանկարների անկյունում անգլերենով գրված էր. «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)