Մինսկի խումբը լուծարելու համատեղ կոչը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում․ Ալիև
Քաղաքական
Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին օգոստոսի 28-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը։
Ալիևը հատկապես ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը այս գործընթացում։
Նա նշել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ կոչը՝ լուծարելու Մինսկի խումբը, կարևոր քայլեր են խաղաղության գործընթացում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է