Փաշինյանը սեպտեմբերի վերջին նախատեսում է այցելել Ռուսաստան
Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է իր այցը Ռուսաստան, այս մասին Փաշինյանը հայտարարեց ճեպազրույցի ժամանակ։
«Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում։ Ես գիտեմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես միշտ սպասում եմ Ռուսաստանի Դաշնություն այցելելու հերթական հնարավորությանը։ Ինչպես տեսնում եք, բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա։ Առաջիկայում, այո, սեպտեմբերի վերջին նախատեսվում է այդպիսի այց։ Բայց մինչ այդ այցը Պեկինում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենամ։ Այս ամիս նաև հեռախոսազրույց ենք ունեցել»,– ասաց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)