Էրդողանը խոստացավ միջնորդել Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններում
Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է Վլադիմիր Զելենսկուն, որ պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի միջև բարձր մակարդակի շփումներին։ Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմը հնարավոր է կարգավորել միայն արդար խաղաղությամբ, և Թուրքիան պատրաստ է անել առավելագույնը բանակցային գործընթացի առաջմղման համար։
Զրույցի ընթացքում երկու ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։ Էրդողանը ընդգծել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Ուկրաինայի անվտանգության ամրապնդմանը խաղաղության հաստատումից հետո։
Նշենք, որ օգոստոսի 12-ին Թուրքիայի նախագահը արդեն խորհուրդ էր տվել Զելենսկուն ստեղծել աշխատանքային խմբեր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)