Ուկրաինացի հրամանատարը վիրավորեց Հունգարիայի ԱԳ նախարարին պատժամիջոցների համար
Քաղաքական
Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի հրամանատար Ռոբերտ Բրովդին կոշտ արձագանքել է իր դեմ Հունգարիայի սահմանած պատժամիջոցներին։ Telegram-ում հրապարակած գրառմամբ նա դիմել է ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյին՝ առաջարկելով «սանկցիաները պահել սեփական հետևում»։
Բրովդին ծաղրել է նաև մուտքի արգելքը և հնարավոր շենգենյան սահմանափակումները՝ հայտարարելով, որ Բուդապեշտը «վերցնում է ավելին, քան կարող է տանել»։ Նա պնդել է, որ Հունգարիայի դժգոհությունը «Դրուժբա» նավթամուղի հարվածներից պայմանավորված չէ ինքնիշխանության պաշտպանությամբ, այլ ցանկությամբ՝ «հարստանալ պատժամիջոցների տակ գտնվող հումքից»։
Հունգարիան օգոստոսի 28-ին հայտարարել էր պատժամիջոցների մասին՝ մեղադրելով Բրովդիին նավթամուղի հարվածներում։ Սակայն Սիյարտոն այդ պահին չէր մանրամասնել՝ կոնկրետ ում էր վերաբերում սահմանափակումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)