ԱՄՆ CDC-ի ղեկավարին ազատեցին պաշտոնից․ չորս բարձրաստիճան պաշտոնյա նույնպես հեռացան
ԱՄՆ
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տնօրեն Սյուզան Մոնարեզը պաշտոնանկ է արվել մեկ ամսից էլ պակաս ժամանակ անց՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Դրան զուգահեռ՝ CDC-ի ևս չորս բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են ներկայացրել՝ դժգոհելով պատվաստանյութերի քաղաքականության փոփոխություններից և հանրային առողջապահության «գործիքավորումը»։
Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը վերջին ամիսներին կտրուկ վերանայել էր պատվաստումների քաղաքականությունը․ հանել էր հղիների և երեխաների համար COVID-պատվաստանյութի դաշնային խորհուրդները, ինչպես նաև փոխարինել էր CDC-ի անկախ փորձագիտական խորհրդին իր կողմից նշանակված հակապատվաստանյութային ակտիվիստներով։ Հրաժարած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ այս մոտեցումը վտանգում է ամերիկացիների առողջությունը և խորացնում է ապատեղեկատվությունը։
Մոնարեզի փաստաբանները հայտարարել են, որ նրա հեռացումն անօրինական է և պայմանավորված է գիտական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը փորձում է կրճատել CDC-ի բյուջեն շուրջ 3,6 միլիարդ դոլարով և հազարավոր աշխատակիցների, ինչը, ըստ նախկին ղեկավարների, խաթարում է կառույցի կարողությունները։ CDC-ի ներսում ստեղծված ճգնաժամը գնահատվում է «կործանարար»՝ գործակալության համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)