Թրամփը Սպիտակ տանը կընդունի Լեհաստանի նախագահին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 3-ին Սպիտակ տանը կընդունի Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկուն։ Սա կլինի Նավրոցկու առաջին արտասահմանյան այցը՝ պաշտոնը ստանձնելուց հետո։
Լեհաստանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը հայտնել է, որ Վաշինգտոնում նախատեսված են Տրամփի և Նավրոցկու բանակցություններ՝ սկզբում նեղ կազմով, ապա նաև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Ամերիկյան այցից հետո Նավրոցկին կմեկնի Հռոմ և Վատիկան, այնուհետև՝ Լիտվա և Ֆինլանդիա։ Նշենք, որ Վարշավայում վերջին շրջանում սկանդալ էր բարձրացել այն բանից հետո, երբ Լեհաստանի ներկայացուցիչները բացակայել էին Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)