Հայտնի են դարձել ՉԼ Լիգայի փուլի վերջին մասնակիցները
Սպորտ
«Բենֆիկան», «Բրյուգեն» և «Կոպենհագենը» դարձել են Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին մասնակիցները։
«Բենֆիկան» որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում 1-0 հաշվով հաղթել է Ժոզե Մոուրինյուի «Ֆեներբահչեին»։ Դիմակայության առաջին մրցավեճում կողմերը 0-0 էին գրանցել։
«Բրյուգեն» տանը 6-0 հաշվով հաղթել է Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Շոտլանդիայում բելգիական ակումբը ևս հաղթել էր` 3-1։
«Կոպենհագենն» էլ սեփական դաշտում 2-0 հաշվով առավելության է հասել «Բազելի» նկատմամբ։ Կողմերի առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը։
«Ֆեներբահչեն», «Ռեյնջերսը» և «Բազելը» կխաղան Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի