Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել է Զոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի Բաքու Թեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան Եթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 

ՊԵԿ պաշտոնյայի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 11.234.711 դրամի գույքային վնաս

Հասարակություն

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչը  նախկինում ՀՀ ժամանակավոր ներմուծված օտարերկրյա հաշվառմամբ տրանսպորտային միջոցը, առանց տվյալ տրանսպորտային միջոցի փաստացի վերաարտահանման, ավարտել է հիշյալ տրանսպորտային միջոցը ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերը, իսկ տրանսպորտային միջոցը մնացել է ՀՀ տարածքում՝ առանց համապատասխան մաքսային հսկողության:

Ձեռք բերված տեղեկություններն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականին քաղաքացու կողմից Վրաստանի Հանրապետությունից 1 տարի ժամկետով՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով ՀՀ ներմուծված Volkswagen Тouareg մակնիշի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունից փաստացի չարտահանվելու, ավտոմեքենան ներմուծողի բացակայության պայմաններում 2024 թվականին, գլխավոր մաքսային տեսուչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերի, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և նույն բաժանմունքի մեկ այլ մաքսային ծառայողի անհատական մուտքանունով և գաղտնաբառով մուտք է գործել՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որտեղ մուտքագրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ ժամանակավոր ներմուծված հիշյալ ավտոմեքենան վերաարտահանվել է Հայաստանի Հանրապետությունից և մաքսային մուտքի օրդերին տրվել է «փակված» կարգավիճակ: Նշվածի արդյունքում, փաստացի հիշյալ տրանսպորտային միջոցը մնացել է Հայաստանի Հանրապետությունում և չի մաքսազերծվել, ինչպես նաև վերոհիշյալ քաղաքացին հնարավորություն է ստացել ավտոմեքենան, առանց համապատասխան մաքսային հսկողության կամ առանց սահմանված կարգով մաքսազերծելու, շահագործել Հայաստանի Հանրապետությունում:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կատարված վերը նշված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.234.711 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ մաքսային ծառայողին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրություններըՀայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ GallupՌասել Բրենդի փառքի անկումը․ բեմից ու հեռուստատեսությունից՝ բռնաբարության համար մեղադրյալի աթոռՏեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, սպասվում է նաև բուք․ ինչ եղանակ կլինի ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Ամենադիտված