Ուկրաինան ի վիճակի չէ ռազմական հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ․ DW
Աշխարհ
Ուկրաինան ի վիճակի չէ ռազմական հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին Die Welt-ին տված հարցազրույցում հայտնել է Բունդեսվերի պաշտոնաթող գեներալ Ռոլանդ Քաթերը։
«Ներկա իրավիճակում Ուկրաինան ի վիճակի չէ ռազմական հաղթանակ տանել։ Ռեսուրսները սահմանափակ են, արտասահմանից սպառազինությունների մատակարարումները չափազանց դանդաղ են ընթանում։ Յուրաքանչյուր հետաձգում շատ թանկ է», - ասել է նախկին զինվորականը։
Գեներալի խոսքով՝ այժմ Կիևին անհրաժեշտ են բանակցային ջանքեր և նախաձեռնություններ, որոնք թույլ կտան նվազեցնել լարվածության մակարդակը և գոնե ժամանակավոր հանգստություն ստեղծել։ Նա ընդգծել է՝ հակամարտությունը չի ավարտվի արագ և պարզ ճանապարհով, ուստի կարևոր է դիվանագիտության մասին մտածել արդեն հիմա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին