Բորիս Ջոնսոնին մեղադրել են անօրինական գործունեության մեջ․ Guardian
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը օգտվել է իր աթոռից և դիրքից՝ շահավետ միջազգային կապեր ձեռք բերելու և դրանք օգտագործելու համար՝ 2022 թվականին իր հեռանալուց հետո բիզնես գործարքներ կնքելու համար: Այս մասին ասվում է The Guardian թերթի հրապարակած նոր մեծ նյութում։
Տեղեկատվությունը հայտնվել է էլեկտրոնային նամակների, հաշիվների և գործարար շփումների հետ կապված մի քանի արտահոսքի արդյունքում: Նշվում է՝ Ջոնսոնը լոբբինգ է արել մասնավոր կառույցների շահերը բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաների մոտ։
Պարբերականի տվյալներով՝ նախկին վարչապետն ավելի քան 200 հազար ֆունտ ստեռլինգ Է ստացել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպումից հետո, թեև ինքը հայտարարել է, որ իրեն չեն վճարել: Նախարարական աթոռին Ջոնսոնը կարող էր համատեղել նաև պետբյուջեի ֆինանսավորումն ու մասնավոր առևտրային շահերը, իսկ դա հակասում է նախկին վարչապետներին հատկացվող հանրային ծառայության միջոցների նպատակին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին