Գլուխը պատին է տալիս, որ սպառնում է ընդդիմությանը․ Հայկ Մամիջանյան
Քաղաքական
Փաշինյանը վերցնելու է իր ստորագրած թուղթը, վերցնելու է մուրճը և ընկնելու է գյուղերով՝ հերթով մեր քաղաքացիներին խաբելու։ Ես 7 տարվա ընթացքում զարմանալիորեն սկսել եմ հասկանալ և կանխատեսել Փաշինյանի գործողությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «պողպատե մուրճի» հրապարակպմանը։
Նա նաև հայտարարեց՝ Փաշինյանը գլուխը պատին է տալիս, որ սպառնում է ընդդիմությանը։
Մամիջանյանը կոչ արեց այն քաղաքացիներին, ովքեր «չեն սիրում Փաշինյանին և չեն համակրում իրենց քաղաքական ուժին», գտնել առկա քաղաքական ուժերից որևէ մեկին կամ սեփական նախաձեռնությամբ արտահայտել իրենց բողոքը․ «Շատ վաղուց արդեն Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդն է ընդդիմություն Փաշինյանին»,– ասաց պատգամավորը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին