Եվրախորհրդարանը հրապարակել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության պայմանները
Աշխարհ
Եվրամիությանը միանալու համար Ուկրաինայի իշխանությունները պետք է վերացնեն քաղաքական հակառակորդների նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին լիագումար նիստում հայտարարել է Եվրախորհրդարանի (ԵԽ) Ուկրաինայի հարցերով հատուկ զեկուցող Միխայել Գալերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կոչ ենք անում Կիևին դադարեցնել քաղաքական գործընթացները և ընդդիմության անդամների նկատմամբ պատժամիջոցները՝ Ռադայում բազմակարծություն և քաղաքական երկխոսություն ապահովելու համար», - ասել է նա։
Գալերը Եվրախորհրդարանի անունից նաև առաջ է քաշել Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ևս մեկ պայման։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները պետք է վերացնեն պատգամավորների արտասահմանյան ուղևորությունների արգելքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին