Նեպալի վարչապետը հրաժարական է տվել. ԶԼՄ (տեսանյութ)
Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել երկրում մասշտաբային անկարգությունների ֆոնին, հաղորդում է India Today-ը։ Նա պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հուլիսի 15-ից։
Երկրում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ Նեպալի կառավարությունը որոշեց արգելափակել բազմաթիվ սոցիալական ցանցեր, ինչպիսիք են YouTube-ը, X-ը (նախկին Twitter-ը), Reddit-ը, LinkedIn-ը, ինչպես նաև WhatsApp-ը, Facebook-ը և Instagram-ը։ Դրանից հետո երիտասարդները դուրս եկան փողոցներ։
Երեքշաբթի օրը ցուցարարները ներխուժել են Կատմանդուի կառավարական համալիր՝ հրկիզելով խորհրդարանի շենքը, իշխող «Նեպալի կոնգրես» կուսակցության կենտրոնական գրասենյակը և վարչապետի նստավայրը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին