Երևանում 68-ամյա կինն իր տանն ապօրինի ոգելից խմիչք է պատրաստել և ձերբակալվել
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակչուհին տանն ապօրինի ոգելից խմիչք է պատրաստում։
Իրացնելով տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները սեպտեմբերի 8-ին այցելել են նշված բնակարան, որտեղ այդ պահին 68-ամյա տանտիրուհին զբաղված էր ոգելից խմիչքների շշալցմամբ, իսկ սեղանին կային ոգելից խմիչքների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշեր, QR կոդեր, ինչպես նաև շշալցված և դատարկ օղու շշեր ու խցաններ:
68-ամյա կինը ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր պատրաստելու, պահելու, առաքելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)