Եվրոպայում խոստացել են «վճռական պատասխան» տալ Ռուսաստանին Լեհաստանում անօդաչու թռչող սարքի համար
Աշխարհ
Եվրոպան «վճռական պատասխան» կտա Ռուսաստանին Լեհաստանում անօդաչու թռչող սարքի միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք պետք է և կտանք վճռական պատասխան», - ասել է նա։
Սեպտեմբերի 10-ի գիշերը Լեհաստանի և դաշնակից ուժերի ռազմական ինքնաթիռները օդ բարձրացան Ուկրաինայում ռուսական զորքերի ենթադրյալ ակտիվության ֆոնին։ Վարչապետ Դոնալդ Տուսկը առավոտյան հայտարարել է, որ լեհական զինվորականները զենք են օգտագործել երկրի օդային տարածքը խախտած օբյեկտների դեմ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից