Նեպալի նախկին ԳԽ նախագահ Սուշիլա Կարկին կգլխավորի ժամանակավոր կառավարությունը
Աշխարհ
Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկին համաձայնել է ղեկավարել երկրի ժամանակավոր կառավարությունը՝ զանգվածային անկարգությունների և կառավարության հրաժարականից հետո։ Լուրն այսօր հայտնել է Khabarhub պորտալը։
Նեպալում վերջին օրերին շարունակվում են «Generation Z-ի հեղափոխություն» անվանումը ստացած բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին սոցիալական ցանցերի արգելքի պատճառով։ Ցուցարարները պահանջում էին վարչապետ Շարմա Օլիի հրաժարականը՝ հրկիզելով նրա առանձնատունը, կառավարության համալիրն ու իշխող կուսակցության շենքերը։
Կառավարության անդամներին տարհանեցին ռազմական ուղղաթիռներով, իսկ փողոցներում տեղակայվեցին զինված ուժերը՝ զսպելու շարունակվող հրկիզումները և գողությունները։ Ըստ վերջին տվյալների՝ անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, հարյուրավորները վիրավորվել են։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից