Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը դուրս են բերել ափ
Հասարակություն
Սեպտեմբերի 10-ին, ժամը 18։00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով ափից հեռացել են և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել երկու քաղաքացու և հեծանվանավակը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն