Իրանի և Ռուսաստանի մշակութային հարաբերությունները լուսավոր հեռանկարներ ունեն
Հասարակություն
IRNA-ին տված հարցազրույցում Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի մշակութային հարաբերությունները լուսավոր հեռանկարներ ունեն:
Նա ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Միացյալ մշակույթների XI ֆորումին և համագործակցության զարգացման շուրջ բանակցություններին:
Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև ստորագրվել են տարբեր մշակութային համաձայնագրեր, իսկ մշակույթն իր ուրույն տեղն ունի համապարփակ ռազմավարական պայմանագրում:
Սալեհին նշել է, որ այցերը Էրմիտաժ, Ռուսաստանի պետական գրադարան և իրանագետների հետ հանդիպումները երկխոսության նոր հնարավորություններ կստեղծեն:
Մշակվել է նաև համագործակցության ճանապարհային քարտեզ, որն ընդգրկում է կինոյի, գրականության, գրքերի ցուցահանդեսների և այլ ոլորտներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)