ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին մահացել է 84 տարեկանում
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին մահացել է 84 տարեկանում՝ թոքաբորբի և սրտանոթային հիվանդությունների բարդությունների հետևանքով։ Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, քաղաքական գործիչը մահացել է ընտանիքի անդամների ներկայությամբ։
Չեյնին ծնվել էր 1941 թվականին Նեբրասկայում և քաղաքական գործունեությունը սկսել էր 1969-ին։ Նա 1989–1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը նախագահ Ջորջ Բուշ-ավագի օրոք, իսկ 2001–2009 թվականներին եղել է փոխնախագահ՝ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում, հայտնում է Lenta.ru-ն։
Դիկ Չեյնին համարվում էր ԱՄՆ «ահաբեկչության դեմ պատերազմի» հիմնական ճարտարապետներից մեկը և կարևոր դեր էր խաղում Իրաքի ներխուժման որոշման գործընթացում։ Նրա մահը խորհրդանշում է ամերիկյան քաղաքականության մի ամբողջ դարաշրջանի ավարտ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան