Թրամփը պատմել է՝ ինչպես է մահափորձը ազդել իր կյանքի վրա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականի ամռանը իր դեմ կատարված մահափորձը զգալի ազդեցություն է ունեցել իր կյանքի նկատմամբ հայացքների վրա։ Թրամփի խոսքերը մեջբերում է լրագրող Ջոնաթան Կարլը իր «Հատուցում. Դոնալդ Թրամփը և Ամերիկան փոխած քարոզարշավը» գրքում, որը հասանելի է դարձել ՏԱՍՍ-ին։
«Ես չեմ սիրում մտածել դրա մասին։ Բայց, այո, կարծում եմ, որ այն ազդեցություն է ունեցել», - ասել է Թրամփը։
Լրագրողի խոսքով՝ Թրամփի հետ զրույցը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձից երկու օր անց։
«Չնայած վերջին երկու օրերի ընթացքում տեղի ունեցած ամեն ինչին՝ Թրամփն ավելի հանգիստ ձայն ուներ, քան ես երբևէ լսել եմ նրանից», - նշել է Կարլը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան