Սերբիայում սկսվել է երկիր մուտք գործած դիպուկահարների որոնումը
Աշխարհ
Սերբիայի իրավապահ մարմինները որոնում են երկու արտերկրից ժամանած դիպուկահարների, որոնք, ըստ իշխանությունների, գտնվում են Բելգրադում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ելույթ ունենալով TV Prva-ի եթերում։ Նրա խոսքով՝ դիպուկահարների տեղակայությունը հայտնի չէ արդեն երեք օր, սակայն իշխանությունները գիտեն նրանց ժամանման աղբյուրը, ֆինանսավորողների մասին և նպատակները։
Բողոքի ցույցերը Սերբիայում սկսվել են նոյեմբերի 1-ին՝ նվիրված Նովի Սադի երկաթուղային կայարանի ծածկի փլուզման տարելիցին։ Ցուցարարները պահանջում են շինարարական վերահսկողության համակարգի արմատական բարեփոխում՝ հիշեցնելով, որ աղետը տեղի էր ունեցել ընդամենը չորս ամիս անց 16 միլիոն եվրո արժողությամբ վերակառուցումից հետո։
Նախագահ Վուչիչը նաև հայտարարել է, որ Սերբիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մինչև գործող օրենսդիր մարմնի լիազորությունների ավարտը՝ ընդգծելով, որ իշխանությունները վերահսկում են իրավիճակը և գործադիր մարմինները կբացահայտեն դիպուկահարների հետքը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան