Առաջիկա օրերին երկու կարևոր միջոցառում տեղի կունենա․ Պապոյան
Քաղաքական
«Առաջիկա օրերին երկու կարևոր միջոցառում տեղի կունենա։ Այտեղից չասեմ։ Թույլ տվեք ինտրիգը պահեմ, առաջիկա օրերին համապատասխան հայտարարություններ կլինեն»,- ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումներում՝ անդրադառնալով ղազախական ցորենի ներմուծման վերաբերյալ հարցին, մասնավորապես, թե երբ կհասնի առաջին խմբաքանակը Հայաստան, ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը տնտեսապես շատ նպատակահարմար է՝ ընդ որում և Ղազախստանից, և Ռուսաստանից։
«Եվ ղազախական ցորենի, և ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է»,-ասաց Պապոյանը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր