Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

Միքայել Ոսկանյան՝ թառի մերօրյա պաշտպանը

Գիտություն և Մշակույթ

Ցանկացած երաժշտական գործիք մեծ կարևորություն ունի տվյալ ժողովրդի ինքության պահպանման գործում: Հայաստանը, որն անըդհատ ենթարկվում է հարևան պետության կողմից երաժշտական գործիքները, ուտեստները, երաժշտությունը իրենց վերագրելու վտանգին, պետք է համախմբվի՝ հայկականը պահպանելու և ի լուր աշխարհին ցուցադրելու համար:

Նմանատիպ խնդրի առաջ է կանգնած նաև ազգային նվագարաններից թառը: Առավել ևս, երբ ՅՈՒՆԵՍԿՈ-ն թառի կատարողական արվեստն ընդգրկել է ոչ նյութական արժեքների ներկայացուցչական ցուցակի շարքում՝ հանձին ադրբեջանական կատարողների արվեստի: Եթե հաշվի առնենք այն, որ իրանցիները նույնպես պնդում են, որ այս նվագարանն իրանական ծագում ունի, կարելի է վստահությամբ ասել, որ խնդիրը հասել է իր գագաթնակետին և անհապաղ լուծում է պահանջում:

Armstar.am-ը զրուցեց թառ ժողովրդական գործիքի պահպանման և տարածման գործում այսօր մեծ ներդրում ունեցող թառահար, երաժիշտ, երգահան Միքայել Ոսկանյանի հետ: Ի դեպ, այս օրերին տաղանդաշատ թառահարը մասնակցում է Օդեսսայում տեղի ունեցող ջազ իմպրովիզատորների միջազգային մրցույթ փառատոնին, որտեղ մասնակցում են ինչպես ճանաչված, այնպես էլ սկսնակ, բայց տաղանդավոր երաժիշտներ 34 երկրից: Միքայելը հաղթահարել է մրցույթի առաջին փուլը: Այժմ online քվերակությամբ ընթանում է երկրորդ փուլը, որտեղ կարող եք Ձեր ձայնը տալ Հայաստանը ներկայացնող մեր մասնակցին՝ անցնելով հղումով:

-Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին և, ի վերջո, ի՞նչ կտա հաղթանակը:

-Իրենց ներկայացուցիչների առաջարկով ես ևս գրանցվեցի էթնիկ երաժշտական գործիքների կատեգորիայում: Ինձ համար այժմ չափազանց կարևոր է վերջին փուլին մասնակցելը, քանի որ թառ գործիքն առաջին անգամ կմասնակցի ջազ փառատոնին: Շատ կարևոր է նաև, որ մասնակիցը Հայաստանից է՝ հաշվի առնելով ադրբեջանցիների վերջին նկատառումները թառի վերաբերյալ:

-Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում՝ թառ երաժշտական գործիքն ոչնչացման եզրից ետ բերելու համար:

-Կարելի է ասել, որ այսօր վտանգված են բոլոր ազգային նվագարաններն ու հատկապես լարային գործիքները: Ես, բոլորից անկախ, իմ գործն եմ անում' հնարավորինս շատ նվագելով և ստեղծագործելով: Նշեմ, որ թառը շատ լավ ընդունվեց, երբ սկսեց հնչել իր դասական հնչերանգից մի փոքր տարբերվող ձևով, մասնավորապես՝ ջազզային ոճում: Հատկապես ուրախալի է, որ երիտասարդությունը սկսեց հետաքրքրվել ու սիրել և՛ գործիքը: Այսօր ես ունեմ իմ բենդը, հանդես ենք գալիս “Miqayel Voskanyan&Friends” անվամբ, փորձում ենք նվագել այնպիսի վայրերում, որտեղ երիտասարդները կարող են լսել ու, ցավով եմ ասում, ծանոթանալ թառի հետ: Այո, շատերն անգամ չգիտեն, թե դա ինչ գործիք է, սակայն երբ լսում են, սկսում են հետաքրքրվել, համացանցում ավելանում է դիտումների քանակը և այլն: Դրանից հետո կարելի է արդեն ունկնդրին մոտեցնել ու ծանոթացնել նաև գործիքի արմատներին: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին՝ կցանկանայի հիշեցնել, որ անցած դարի սկզբին Բաքվի թառի կատարողական դպրոցը հիմնադրել է մեր հանրահռչակ ու մեծագույն թառահար Սողոմոն Սեյրանյանը:

-Ուզում էիք նաև վավերագրական ֆիլմ նկարահանել: Դիմեցի՞ք մշակույթի նախարարություն:

-Առայժմ նախնական փուլում է այդ ծրագիրը: Սցենարի և այլ հարցերի հետ կապված դեռ աշխատանքներ կան: Իսկ մշակույթի նախարարություն չեմ դիմել, անկեղծ ասեմ՝ առանձնապես մեծ հույսեր չեմ ակնկալում: Ավելի շատ հիմնվում եմ սեփական ուժերիս վրա: Վերջերս մի քանի ֆիլմեր արտադրվեցին՝ նվիրված ազգային նվագարաններին, բայց զարմանալի կերպով, թառի մասին դեռևս լռում են: Կարծում եմ' դուդուկի ու քամանչայի կողքին անպայման պետք էր նաև թառի մասին ֆիլմ նկարահանել:

-Նաև երգահան եք: Ու՞մ հետ եք համագործակցել:

-Ունեմ 100-ից ավելի երգեր, որոնց մեծ մասը դեռևս չեն կատարվել: Աշխատել եմ շատ երգիչ-երգչուհիների հետ՝ Գոհար Հովհաննիսյան, Արսեն Գրիգորյան (Մրրո), Արսեն Գրիգորյան (Ասո), Արսեն Գրիգորյան (դերասան), Արսեն Հայրապետյան, Ռուբեն Սասունցի, Մագա, Եվա Թաշչյան, Սոնիա և այլք: Որպես երաժիշտ՝ մասնակցել եմ շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների ձայնագրություններին:

-Որտեղ կարելի է ունկնդրել Ձեր կատարումները:

-Երևանի գրեթե բոլոր ակումբներում և փաբերում նվագում ենք: Համացանցում մեր համերգների վերաբերյալ միշտ տեղեկատվություն է տեղադրում: Բացի “Miqayel Voskanyan&Friends”-ից նվագում եմ նաև “Los Locos” ֆլամենկո խմբում, հանդես ենք գալիս “Los Locos with Miqayel Voskanyan” նախագծով: Պարբերաբար ելույթներ ենք ունենում, օրինակ, “Miq’s Art Acoustic Band”-ով արտասահմանցի երաժիշտների հետ միասին նվագել ենք 2011-2012 թվականների Europe Day միջոցառումներին: Օգոստոսին մասնակցել ենք Ֆինլանդիայում կազմակերպված “Voices of Peace Project” հանուն խաղաղությանը նվիրված համերգին և այլն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված