Կա՞ արդյոք տարբերություն քաղաքական բռնություն եւ ընտանեկան բռնություն հասկացությունների միջեւ. Աննա Հակոբյան Ռուսաստանը նոր պայման է առաջ քաշում․ Հայաստանից սպասում են քայլերի «Վճիռը վաղուց էր գրված, դատարանը միայն խաղաց իր դերը». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը զանգվածային ԱԹՍ հարձակումներ են արձանագրվել Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան Իրանը Ուկրաինայի հարվածը իրանական նավին ահաբեկչություն է համարում Ինչ փուլում է TRIPP-ը․ ներկայացվել են ծրագրի ընթացիկ աշխատանքները Լույս չի լինի. հասցեներ Հայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի «Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում 

Սուրբ Սարգսի լեգենդը՝ ըստ Արմեն Մարտիրոսյանի

Գիտություն և Մշակույթ

19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի գրականության մեջ և արվեստում բանահյուսության և առասպելների միջոցով աշխարհը նորովի մատուցելու կերպը լայն թափ ստացավ: «Մազե կամուրջ» երեքհատորյա վեպն այս իմաստով հարուստ նյութ է պարունակում: Այստեղ կյանքի յուրաքանչյուր դրվագ, մարդկային հոգեվիճակ մեկնաբանվում է հենց այս տեսանկյունից: Ա. Մարտիրոսյանի վեպի հերոսուհին Անիի լեգենդար Այծեմնիկն է, ով իր արժանիքներով չի զիջում Ժաննա դ'Արկին: Չարենցը ևս մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս կերպարի հանդեպ. «Եթե նույնիսկ չկարողանամ այդ կերպարը, որ արդեն պատկերանում է ինձ, կերտել ըստ արժանվույն, ապա կդնեմ սկիզբը, իսկ հետո կշարունակեն ուրիշները»:

Ա. Մարտիրոսյանը անմահացրեց Այծեմնիկի կերպարը իր «Մազե կամուրջ» վեպում:

Մի հատված ենք ներկայացնում ձեզ «Մազե կամուրջ» վեպից, որտեղ հեղինակը նորովի և յուրօրինակ մեկնաբանություն է տվել սուրբ Սարգսի խորհրդին:

Պատահում էր` Արծվիկի հետ իջնում էր ցած` Որոտանի կիրճը, հավաքելու, չէ, ծաղիկ չէ, ծաղիկ քաղելու տարիքից անցել էին, սուրբ Սարգսի սպիտակ նժույգի ոտնահետքերը, եթե, բան է, հանկարծ կիրճով անցնելիս սուրբը նրանց նկատեր: Գնում էին օրը ցերեկով, գարեհատիկ գցում ջուրը, աղ դնում ժայռի խոռոչում, մինչև իրիկուն սպասում նորալուսնի երևալուն: Արարողություն էր, նրանք կատարում էին մանրամասնորեն, համբերությամբ ու անթերի` չար աչքի առաջն առնելու և սուրբ Սարգսի ճանապարհը կանաչ ու անցանելի պահելու:

- Ով թեկուզ մեկ անգամ հանդիպել է սպիտակ ձիավորին, - ասաց Արծվիկը, - ամբողջ կյանքում բախտավոր է:

- Սուրբ Սարգիսն այցելում է նախնականության չափ մաքուր մարդկանց, - ասաց Փալիկը:

- Ուրեմն` մեզ կայցելի, -ուրախ արձագանքեց Արծվիկը,-նա անպայման մեզ կայցելի:

- Սպասենք նորալուսնի երևալուն,-ասաց Փալիկը:

Նա ուզում էր` գար, սուրբը գար, կանգ առներ Արծվիկի դիմաց, թեկուզ բախտ չբաժաներ, հենց այնպես գար, կանգներ Արծվիկի դիմաց, չփշրեր նրա հոգում տուն գտած հավատը: Արծվիկը շատ է հավատում, երեխայի նման շատ, և հավատը կորցնելով կփշրվի, ոտքի տակ կընկնի միանգամից:

- Գլաքար դնենք ճանապարհին,-ասաց Փալիկը,-երբ նորալուսնի բացվելուց հետո էլ ճերմակ ձիավորը չերևաց,-գիշերը սուրբը կգա, գավազանով շուռ կտա գլաքարը, և սովորական, անշունչ ու անկենդան քարը բախտավորություն կբերի:

- Քարկտիկ խաղանք,-ասաց Արծվիկը,-փոքրիկ քարերը կշնչավորվեն մեր ձեռքի հպումից և մեր մտքերն իրենց մեջ հավաքելուց: Սուրբ Սարգիսը կշրջի, արևերես կհանի նրանցում թաքնված մտքերը, ձեռնահետքերը: Մայրս ասում է' քարկտիկի քարերը, ինչպես աչքի ուլունք, ամենից շատ են բախտավորեցնում, եթե սուրբը դիպչում է նրանց:

- Խաղանք,- ասաց Փալիկը,-ես էլ եմ լսել մորիցս: Քարերը հետագայում կապում են գոտկատեղին, ձեռքին կամ պարանոցին, և միշտ բախտը մարդու հետ է:

Նորալուսնի շողերի տակ նրանք քայլեցին գետափի ավազահատիկների վրայով, ուլունքանման քարեր հավաքեցին: Ծնկաչոք նստեցին խաղալու, ինչպես անում էին առաջ՝ մանկության տարիներին:

- Եթե հաղթեմ,-ասաց Արծվիկը,-սուրբ Սարգիսն անպայման կանցնի այս ճանապարհով:

«Կխաղամ, որքան կարող եմ, չստացվի, թե պարտվեցի ինքնակամ,-մտածեց Փալիկը,-բայց, տեր աստված, այնպես արա՝ Արծվիկը հաղթի, տուր հաղթանակն ամենից մաքուրին, հավատավորին ու ընտրյալին»:

Եվ երբ Արծվիկն իսկապես հաղթեց, Փալիկն թեթևացած շունչ քաշեց, քրտնել էր, սրբեց ճակտի քրտինքը, «Բազմապատիկ երջանկություն է,-շարունակեց,-իմ ընտրյալը աստծո ընտրյալն է նմանապես»:

Իրար դուռ ու դրկից, նրանք ամբողջ գիշեր չքնեցին, գալարվում էին անկողիններում, սպասում լուսաբացին: Գիշերը ծոմ պահելու չափ երկար թվաց` լի հեռավոր Զատկի սպասումով: Արծվիկը մեկ առ մեկ ծալում էր մատները, ինչպես ծերերը տերողորմյայի հատիկներն են շարժում. «Կգա, չի գա, կգա, չի գա…»,-շշնջում էր և այնպես էր անում, որ վերջին մատի ծալվելը համընկներ «կգա» բառին: Աշխարհից ոչինչ չէր ուզում, միայն սուրբը հայտնվեր, շրջեր քարերը, Արծվիկն իր աչքով տեսներ, համոզվեր և քարկտիկի կլոր քարերից ուլունք կախեր պարանոցին:

Հանկարծ նրանց կողպ ու ժայռափոր բնակարանը կեսգիշերին լուսավորվեց: Տան իրերը երևացին պարզ ու որոշակի, ինչպես օրը ցերեկով, և խավարի հետք չկար մինչև իսկ հեռավոր անկյուններում:

- Գուցե օրը բացվել է,-շշնջաց Արծվիկը,-ես մտքերի մեջ չեմ նկատել:

Այդ դեպքում հայրն ու մայրը կարթնանա անպայման. որքան հիշում էր, միշտ լույսի բացվելու հետ բաց էին մոր աչքերը: «Մեր տան լույսը բացվելու է մորս բաց աչքերից» - ասում էր Արծվիկը:

«Որտեղի՞ց տարօրինակ լույսի աղբյուրը» - ասաց ինքնիրեն: Տանն ամեն բան տնտղել էր, չէր գտել կանոնավորապես լույս արձակող որևէ առարկա, սյունից կախված միակ ճրագը հանգած էր, օջախի անձղակոթերը խնամքով անթեղված անթափանց մոխրի տակ: Միայն անկողինն էր տաք: Սպիտակ սավանը, վերմակն ու ներքնակը բոց էին արձակում: Լույսն անկողնու մոտ առավել պայծառ էր ու անստվեր, քան բնակարանի մյուս անկյուններում: «Ճառագայթները, կարծես, անկողնուս մեջ են» - զարմացավ Արծվիկը: Շտապ կողմ նետեց վերմակը: Ճառագայթողն իր սպիտակ ու կիսամերկ մարմինն էր, և ձյունաթույր մաշկը, սարի վայրի շուշան, նրբորեն հագցված էր հոգու թևերին: Նա իրենով փակել էր թափառաշրջիկ հոգու ճանապարհը, չէր թողնում իզուր տեղը դուրս գա, տարածվի: Արծվիկը երբեք իրեն չէր զգացել այդքան գեղեցիկ ու լուսավոր: Ամենից ուժգին բոցավառվում էին պիրկ ու կուսական կրծքերը, բարձրանում, իջնում էին շնչառության հետ համընթաց, ինչպես բոցը' դողդողացող ու ելևէջող:

- Իմ մաշկը ճառագայթում է, - աղջիկը երկար դիտում էր իրեն, - երևի, սուրբ Սարգիսը շրջեց գետափի թաքցրած քարերը: Իմ մաշկի ճառագայթը հիմա խոսում է նրանց հետ … Նայես' ի՞նչ է անում Փալիկը… քնել է հավանաբար, մուշ-մուշ քնել է մինչև լուսաբաց:

… Գիշերային անքնության երկար ու տանջալի ծոմին ինչ որ կերպ դիմանալու համար Փալիկ գրիչը վառեց ձիթենու ճրագը, նստեց գրասեղանի առջև, արտագրելու փորձ արավ: Չհաջողվեց, չէր կենտրոնանում: Ձեռքը մագաղաթյա գրքի վրա էր, միտքը' ուրիշ տեղ, գետափին, սուրբ Սարգսի ճանապարհը պահող: «Եթե ճերմակ ձիավորը չայցելի, Արծվիկի հավատը կփշրվի հազար տեղից, - կրկնեց գետափին ասվածը, - փշրված հավատը ժամանակը դժվար թե կարկատի, մեկ է, Արծվիկը մի կյանք ապրելու է կարկատանի մեջ»: Նա աղջկան պատկերացրեց մի կերպ իրար ագուցված, գույնզգույն լաթերում օր ու արևը մաշելիս: Ցավ զգաց դրանից, սուր, ծաղկող ու միալար ատամնացավ:

- Օր չկա, չանցնի անսպասելիորեն այցելած հազար ու մի ցավ ու հոգսի դեմ դեղ ու դարման փնտրելով, - ասաց նա,- մի՞թե դրա համար է մարդ աշխարհ գալիս:

Դեղ որոնեց` վանելու սաստկացող, անակնկալ ատամնացավը: Թվաց, գտավ, աչքերը փայլեցին ուրախությունից. ահա ինքը գիշերով դուրս կելնի տնից, կհասնի գատափ, ինքը կշրջի քարերը, եթե մինչ այս սուրբը նրանց դիպած չլինի: Առավոտյան կհագնի անմեղության դիմակ, կիրթ մարդ է, այնպես կդիմավորի, Արծվիկը ոչինչ չի հասկանա: Նրա հետ լիաթոք կուրախանա բախտի այցելությունից, քարերը թալիսման կանեն, կպահեն … Իսկ բախտը, գլուխը քարը, ամեն բան կշրջի, կընթանա, ինչպես գրված է ի վերուստ:

Գրչատնից ելավ, բռնեց ձորը տանող ճանապարհը: «Կարևորն աղջկա հավատը չփշրելն է, - կրկնեց, - այդ ճամփին ամեն ինչ ներելի է»:
Բայց տարօրինակ կերպով, որքան մոտենում էր գետափին, քայլերն այնքան դանդաղում էին, շարժվում էր ծույլ ու դժվարագնա: Միանգամից ընդունած որոշումը քայլ առ քայլ հալվում էր նորանոր մտքերի ծանրության տակ, և ատամնացավը չէր դադարում:

- Չէ, - ասաց Փալիկը,-քարերն իմ ձեռքով գողունի շրջելը դեղ ու դարման չէ:

Ցավս կսաստկանա արթնացող խղճի խայթոցի տակ: Արծվիկը գուցե և հավատա, ներշնչվի, սովորական քարը թալիսման անի, իսկ ես … ես կմնամ այսպես, բաց ու անպաշտպան թիրախ, խղճի հարվածների տակ:

Գետափից եկող երկու ճառագայթ լուսավորեցին նրան մերկացնելու չափ: Փալիկը քարացած կանգ առավ:

- Որտեղի՞ց այս տարօրինակ լույսի աղբյուրը,- հարցրեց ինքնիրեն:

Ճառագայթները հարազատի պես ջերմ էին ու անգաղտնիք:

- Արծվիկն է, - իր հարցին պատասխանեց բարձրաձայն, - հեռվից հեռու հսկում է ինձ: Վայ քեզ, Փալիկ գրիչ, Արծվիկը, երևի, իմացավ քո մտադրությունը:

Նա ամոթահար շրջվեց, փախավ եկած ճանապարհով, փոքր-ինչ հանգստացավ, երբ փայտյա դուռը նորից փակեց իր ետևից: Լավ էր, մենակ էր, եղբայրը հետը չէր, թե չէ նա նույնպես կտեսներ իր խայտառակությունը: Այդ գիշեր Փալիկը տուն չէր գնացել, մնացել էր գրչատանը, որ մոտիկ լինի Արծվիկին:

- Կկատարվի այն, ինչ գրված է, - ասաց այցելող հանգստությունը, - քարերը չշրջվեցին, և այժմ ազատ ես խղճիդ ու աղջկա պարտադրող շղթաներից:

- Տեր աստված, - ասաց Փալիկը, - ժամանակը շարժիր այնպես, որ բախտն այս գիշեր իջևանի մեր տանը: Ճերմակ ձիավորը, ճիշտ է, հանդիպում է արդարներին ու մաքուրներին, բայց էլի այս աշխարհում չափազանց շատ են մաքուր ու արդար մարդիկ, ովքեր բախտի երեսը չեն տեսնում առհասարակ:

Աղոթարանի ժամին դուրս եկավ: Հանդիպեց Արծվիկին: Նրանք իջան արագ ու անխոս, յուրաքանչյուրն իր մեջ ամբարած անքուն գիշերվա տառապանքը և սպասման դողէրոցքը: Ձորն ի վար տանող փոքրիկ արահետը կծիկ-կծիկ բացվում էր նրանց առջև, նրանց հետ շարժվում երկարելով: Ի՞նչ կար կծիկի հակառակ ծայրին, հինգ փոքրիկ, կլոր քարերի մեջ. Ապրելիք օրերի հույս էր, թե ապրելիք օրերի հիասթափություն:

- Թալիսման է, - հանկարծ գոչեց Արծվիկը, - քարկտիկի սովորական քարերը թալիսման դարձան մի գիշերում, բախտը մեզ հետ կբնակվի մշտապես:

Փալիկը տրորեց աչքերը: Գիշերային անքնությունից ուռած կոպերի խաբկանք էր գուցե կամ սատանայի արարած տեսիլք էր երևութական, քարերը շրջված էին, և եղյամի սպիտակ սավան էր փռված նրանց վրա: Շուրջը ոչ մի տեղ, ոչ մի քար ու թփի, ոչ մի խոտ ու ծաղկի վրա եղյամի սպիտակ սավան չկար: Տեսիլք չէր, և ամեն բան այնպես էր, ինչպես երևում էր, և աչքերը չէին խաբում նրանց: Նրանք շփոթված կանգնել էին թալիսման – նշանների առջև, և հինգ քար չէր այլևս սուրբ Սարգսի շրջածը, այլ յոթն էր իրականում, հաշված նաև արձանի պես լուռումունջ Փալիկ գրչին ու Արծվիկին:

- Եթե նորից աշխարհ գանք,- երկար լռությունից հետո վերջապես հարցրեց Արծվիկը, - երկնքի ո՞ր կետում ենք հանդիպելու:
- Չենք հանդիպի, - ասաց Փալիկը, - անհնարին է:

- Կհանդիպենք, - ասաց Արծվիկը, - եթե լույս աշխարհ գանք վերստին, մենք անպայման նորից կգտնենք իրար:
- Կտեսնվենք Մեծ Արջի համաստեղության տակ, - հենց այնպես ասաց Փալիկը՝ աղջկան հանգստացնելու համար, - եթե, իհարկե, մահից հետո լույս աշխարհ գանք նորից:

Բախտի թալիսման-նշանների հետ նրանք թափառում էին գալիք դարերի միջով, սերունդների շնչառության հետ կողք-կողքի: Մինչ այդ առափնյա լողորդներ էին, ամեն անգամ հոգնելիս ափ էին շպրտում՝ հանգիստ առնելու: Երկնքի ծովը հեռու էր թվում, բաց ու անծանոթ, բայց մի օր նավարկելու էին երկնքում, եթե ոչ այս կյանքում, գոնե մահից հետո: Եվ Փալիկը, թեթև ու տարածուն ծուխ, իրեն տեսավ հազար տարի անց: Արծվիկը չերևաց, ինքը միայնակ էր, երկրորդ ծնունդին նույն դեմքն ու դիմագիծն ուներ: Նույն նիհարավուն այտերը՝ նորաբուս բեղ ու մորուքով, ոնւյն լույսով ողողված աչքերը՝ թաց, երկար թարթիչներով: Հաստատ ինքն էր հազար տարի անց, չէր սխալվում: Բյուրավոր մարդկանց մեջ իրեն կճանաչեր: Մի ձեռքին գիրք էր, մյուսին' գրիչ: Գրում էր, ի՞նչ էր գրում, չհասցրեց որոշել:

- Էհ, եղբայրս, - ասաց նա իր նմանակին, - դու դարձյալ գիր ու գրչության վրա ես, ոչինչ չի փոխվել քո կյանքում: Քիչ թե շատ փոխվածը քո հագուստն է … չէ, հագուստն էլ նույն է, ավելացածն ընդամենը փոքրիկ մի կարկատան է …

Երկաթե ամուր շղթայով իր երկրորդ «եսը» կապված էր գրքի հետ, և աջ ձեռքը փետուրյա գրչից անբաժան էր, և այդ ու այդքան էր Փալիկի օր ու արևը հազար տարի հետո: «Ճակատագրից փրկություն չկա, - ասաց վախվորած, - երկրորդ անգամ լույս աշխարհ գալիս ես անելու եմ նույնը, ինչ այժմ: Նորից ապրելու եմ հոգու հարստությամբ մարմնական քաղը բավարարելով»:

Տեսիլքն անհետացավ աստիճանաբար, աստիճանաբար աղոտացավ:

- Մեծ Արջի համաստեղության տակ էլ չենք հանդիպի, - դառնությամբ ասաց Փալիկն աղջկան: Չէր ուզում երկրորդ ծնունդից հետո դարձյալ հոգս ու աղքատության մեջ պահել նրան: - Ճշմարիտ եմ ասում, չենք հանդիպի, ախր, նույն կյանքով ենք ապրելու, նույն հոգս ու տառապանքով, մեր հագուստի վրա կավելանա ընդամենը փոքրիկ մի կարկատան:

- Իսկ թալիսմանը, - ասաց Արծվիկը, - սուրբ Սարգսի տված թալիսմանը կփոխի մեր կյանքն ապագայում:

Արծվիկը չգիտեր, որ հետո, երբ ամուսնանան, Փալիկին նայելու էր սովորական տիկնոջ աչքերով: Տուն գա, փող բերի, փողը քիչ է, հաց ու ջուր անի: Տղամարդուն աստիճանաբար կդարձներ կնոջ պես, իր նման, առօրյայի լաչակը գլխին: Մանկամարդ աղջիկ էր, չգիտեր: Դա թաքուն բնակվում էր իր մեջ, իր հայացքում, շարժուձևի, կնոջական նազանքի ու ճոճքի խոսքում անգիտակից բնակվում էր: Առօրյայի որդը կուտեր Արծվիկին, կմաշեր, հենց տանտիկին լիներ ու մայր: Անցնող օրերի հետ ինքն էլ իր հերթին կմաշեր տղամարդուն, ինչպես Որոտան գետ, հարթ ու ողորկ գլաքարի կվերածեր ցանկացած որձաքարը: Արծվիկը չգիտեր, տանտիկին չէր, որ իմանար, իսկ Փալիկի մտածումի դաշտում ապագան փռված էր պարզ ու որոշակի, թեև ինքն էլ ընտանիքի հայր չէր դեռևս, բայց դա զգում, հասկանում էր և չէր արձագանքում: Միայն նայում էր աղջկա ձեռքի քարերին, թողնում, որ դրանք խոսեն իր փոխարեն:

Նյութը պատրաստեց Ք.Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կա՞ արդյոք տարբերություն քաղաքական բռնություն եւ ընտանեկան բռնություն հասկացությունների միջեւ. Աննա ՀակոբյանՌուսաստանը նոր պայման է առաջ քաշում․ Հայաստանից սպասում են քայլերի «Վճիռը վաղուց էր գրված, դատարանը միայն խաղաց իր դերը». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվելՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՌուսաստանի մի շարք շրջաններում գիշերը զանգվածային ԱԹՍ հարձակումներ են արձանագրվելՍուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ ՍրբազանԻրանը Ուկրաինայի հարվածը իրանական նավին ահաբեկչություն է համարումԻնչ փուլում է TRIPP-ը․ ներկայացվել են ծրագրի ընթացիկ աշխատանքներըԼույս չի լինի. հասցեներՀայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի«Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում «Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել «Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է «Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր «Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում «Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»Կենդանակերպի երեք նշանների կյանքում կանխատեսվում է կտրուկ շրջադարձ օգոստոսի 19-ից սկսած Հայտնի թենիսիստը մրցաշարի ժամանակ ուշագնաց է եղել Ուկրաինացիները հաշտվել են տարածքների կորստի հետ. վերլուծաբանՀալաբյանում հայտնաբերված նորածին աղջկան` Սոսեին փողոցում թողած անձին ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել Պենտագոնը հանձնարարել է ԱՄՆ-ի տասնյակ համալսարաններին զեկուցել Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Իրանի համալսարանների հետ համագործակցության մասինԲժիշկ Մյասնիկովը նշել է երիտասարդների մոտ քաղցկեղի և սրտի կաթվածի հիմնական պատճառը Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք Էլբրուս բարձրանալիս` ութ զբոսաշրջիկ անհետացել էՕգոստոսը անակնկալներ է պատրաստում. այս կենդանակերպի նշանների համար ամռան ավարտը ճակատագրական կլինի Սև ծովում հարձակվել են հունական տանկերի վրաՄոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն արձագանքել է ՌԴ-ի՝ Ուկրաինայի հանցագործություններին մեղսակցության մասին հայտարարությանըԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել 14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ Իսրայելի պաշտպանության բանակը չի հեռանա Գազայի հատվածի «դեղին գծից». Նեթանյահուի խորհրդական ԳենդելմանՇիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն. թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ) Չինաստանը 800 ուղևոր տեղավորող հսկայական ինքնաթիռ է կառուցումԼիտվայի սահմանապահ ծառայության ղեկավարը սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառով` հրաժարական է տվել Հարավային Սուդանը մտադիր է ընտրություններից առաջ հրաժարվել մարդահամարից39-ամյա տղամարդը տարեց կանանց պարանոցներից պոկել տարել է ոսկյա շղթաներ. նա ձերբակալվել է (տեսանյութ) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ին Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել Իտալիան հերքում է Ռուսաստանի մասնակցությունը զինամթերքի գործարանում տեղի ունեցած պայթյունինԶելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան հանդես են գալիս նոր, արդար աշխարհակարգի ստեղծման օգտին. ԼավրովԲացահայտվել է Եգիպտոսի Բեկյալ բուրգի մոտ գտնվող խորհրդավոր կառույցների հնարավոր նշանակությունըՉինաստանի տնտեսությունում վտանգավոր միտումներ են նկատվում․ The TelegraphԿանադան և ԱՄՆ-ն չեն կարողանում պայմանավորվել ավտոարդյունաբերության ոլորտում մաքսատուրքերի շուրջ
Ամենադիտված