Ռուսաստանը խորհրդակցությունների համար Մոսկվա է կանչել Հայաստանում իր դեսպանին
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ որոշումը կապված է Հայաստանի իշխանությունների վերջին քայլերի հետ, որոնք, Մոսկվայի գնահատմամբ, ուղղված են Եվրոպական միությունի հետ հարաբերությունների խորացմանը և կարող են բացասաբար ազդել Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցության վրա՝ Եվրասիական տնտեսական միությունի շրջանակներում։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը հրաժարվի ԵԱՏՄ տնտեսական տարածքից և ընտրի եվրոպական ուղղությունը, ապա պետք է հստակ գնահատի, թե ապագայում որ շուկաներում է իրացնելու իր արտադրանքը, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքներն ու գինին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել