Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ 

Հովհ. Թումանյան «Կանգնեցե՛ք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն»

Գիտություն և Մշակույթ

«Ոչ-գրական ոչնչությունները քննադատ» ընդարձակ, փայլուն հոդվածով Հովհ. Թումանյանը տալիս է պատշաճ խրատականը` չափը կորցրած «քննադատին»: Ջախջախիչ փաստերով նա ապացուցում է Դրամբյանների տարրական բոբիկությունը: 19 տարեկան Վահան Տերյանը առաջիններից մեկն էր, որ արձագանքում է վերոհիշյալ «բանավեճին»: Ստորև ձեզ ենք ներկայացնում մի փոքրիկ հատված վերը նշված հոդվածից:

«Կանգնեցե՛ք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն, էստեղ տվեք ականջները և կանգնեցեք մեր առջև. էսպե՛ս: Ես ճանաչում եմ ձեզ. դուք մի որևէ Դրամբյան չե՛ք: Դուք մի՛նը չեք: Դուք շատ եք: Դուք տի՛պ եք: Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ, ուր երևա, միայն դիպվածով լսած լինելով մի բան, դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու: Դուք էն անհոգի տափակ ընթերցողն եք, որ կարդում է պարապությունց ու դիպվածով ձեռքն ընկած մի քանի տողով, առանց խոր ու լուրջ նայելու, առանց հասկանալու էլ շպրտում է բառեր, - շանտաժ, ժանտախտ, բանագող … թեկուզ և դեմը կանգնած լինի մի գրական մեծություն:

Կանգնեցեք ձեզ հասկացնեն, որ եթե մի մարդու ասում եք գրական մեծություն, զգույշ պիտի լինեք նրա դեմ գրական կռվի դուրս գալիս, ճանաչեք ձեր չափը ու չհամարձակվեք մյուս անգամ էլ էդպես ստահակորեն հոխորտալով ու բերաններդ շաղ տալով ծառս լինել մի այլ գրական մեծության դեմ:

Ո՜վ Դրամբյան:

Դուք էնքան տգետ եք, չեք էլ իմանում, որ հեքիաթները գրական մարդիկ չեն հորինում, այլ առնում են ժողովրդականը ու պատմում: Եվ շնորհքը հենց էդ պատմելու մեջ է, որ իմանան ի՞նչը փոխեն, ինչը դուրս գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և գեղեցիկ դուրս գա և ժողովրդականի համն ու հոտը չկորցնի:

Էսպես է, ո՛վ հայոց գրողներին «կրթող» Դրամբյան: Եթե ես առած լինեի նույնիսկ Ս. Հայկունու գրքից (նկատի ունի Սարգիս Հայկունու գիրքը` «Ժողովրդական առակներ»-ը), դարձյալ կմնար իմ արածն օրինավոր ու անպարսավելի: Սա է էն ուղիղ ճանապարհը, որով հոսանք պետք է տալ, ներս բերել առողջ ժողովրդական ստեղծագործությունները և ուժեղ, հարուստ, կենդանի լեզուն:

Դուք էդ չեք հասկանում, հերիք չէ, դեռ դրա հետ էլ սուտ եք ասում, խաբում եք մարդկանց, իբր թե ես իմ պատմած «Ծիտը» վերցրել եմ Հայկունու գրքից: Էն էլ «բառացի»: Եվ մինչև անգամ երեսն եք ցույց տալիս: Ես գրել եմ «Ծիտը», Հայկունին «Աշուղ Այհլորը»: Իմ ծտի ոտը փուշ է մտնում, Հայկունու այհլորը տեսնում է պառավը թոնիրը վառում է, չի կպչում: Իմ ծիտը գնում է տեսնում հովիվն անհաց է կաթ ուտում. Հայկունու այհլորը տեսնում է հովիվը «պտըտուրը» փրդել է կաթնի մեջ, էնպես է ուտում: Իմ ծիտը հարսը տալիս է աշուղին, ինքը դատարկ ետ գնում. Հայկունու այհլորը հարսը փոխում է «ճունգուլի» հետ: Նրա այհլորը տալիս է աշուղի աչքը հանում, իմ ծիտն էդպես բան չի անում: Հայկունու հեքիաթի ուղիղ կեսը կրկնություն է, իմ հեքիաթում չկա: Իմ պատմածի ծտի երգը Հայկունու վարիանտում չկա: Վերջապես Հայկունու հեքիաթը նրանով է վերջանում, որ այհլորը հարսին տանում է տիրանում: Իսկ իմ ծիտը բոլորովին մնում է դատարկ, մինչև անգամ ձեռի սազն էլ երգելիս վայր է ընկնում կոտրվում ու դատարկ էլ թռչում է, գնում:

Մի քանի տող հեքիաթ և էսքան տարբերություն: Եվ հեքիաթն էլ հենց ամբողջովին կազմված է սրանից: Դեռ լեզուն էլ թողնենք մնա:

Ասեք, խնդրեմ, դիպվածական պարոն, սրա՞ն եք ասում` «նույն պատմությունն է բառացի»: Սրանո՞վ եք եկել բանագող հռչակելու հայոց (ահա թե որտեղ է դժբախտությունը) գրական մեծություննե՞րը: Սրա համա՞ր եք հայոց թերթերում նոր սերունդը բոյկոտի հրավիրում իմ դեմ:

Եվ տեղն է եկել, թող ասեմ: Գրեթե բացառապես ես, եթե ժողովրդական մի նյութ եմ մշակում, միշտ էլ հիշատակում եմ ու շեշտում, թե տեսեք, որ «ժողովրդականից է»: Բայց չէ՞ որ էս մինչև անգամ ավելորդ է, և սովորաբար էսպես չեն անում, նախ, որովհետև արդեն փոխված է, երկրորդ, ամեն խելքը գլխին մարդ, էն նույնիսկ ռամիկը, գիտի, որ հեքիաթը, առակը կամ լեգենդը էս մարդիկ չեն հնարում, չեն ստեղծում, այլ պատմում են, և հերիք է եթե սկսում են` «լինում է, չի լինում», կամ գրում են` «Հեքիաթներ Ղ.Աղայանի», «Հեքիաթներ Ս. Քամալյանի», «Волшебныя сказка Перро», «Норвежские сказки Андерсена», և այլն, և այլն: Եվ մինչև ձեր ծնվելն ու «դիպվածով» հոդված գրելը դեռ էս աշխարհում չէր հայտնվել մի խելոք, որ կարծեր թե էդ մարդիկը բանագողեր են, թեև միշտ առել ու մշակել են ժողովրդական նյութերից, որ տպված են էս կամ էն ազգագրական ժողովածուների մեջ»:

Հովհ. Թումանյան, «Երկերի ժողովածու», հատոր 4-րդ

Նյութը՝ Ք.Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը
Ամենադիտված