Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ 

Շիրվանզադե. «Ճարտարապետության անկումը»

Գիտություն և Մշակույթ

Շիրվանզադեի տեսական-քննադատական և հրապարակախոսական հոդվածների գրական-պատմական նշանակությունը վիթխարի է: Նրա ժառանգության այդ մասը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում ընդհանրապես հայ գրականության և արվեստի գնահատման ու արժեվորման տեսանկյունից: Որոշ կրճատումներով ձեզ ենք ներկայացնում սույն հոդվածը, որը գրել է 1908 թվականին.

«Հայտնի է, որ ճարտարապետությունը մի ժամանակ եղել է գեղարվեստների թագուհին: Հույները այդ շքեղ թագուհու իշխանությունը տարածել են մինչև Փոքր Ասիա: Արձանը և նկարը եղել են ուրիշ ոչինչ, բայց եթե ճարտարապետության լրացուցիչ տարրերը: Արդ, այժմ գեղարվեստագետները միաձայն ողբում են նրա անկումը: Թագուհուն ոչ միայն գահավեժ են արել, այլև սպառնում են արտաքսել իր պետության սահմաններից:

Վիպասան Անատոլ Ֆրանսը, որ ներկայումս ֆրանսիական ամենամեծ գրողն է համարվում (հարկավ, կենդանի բանաստեղծների շարքում) խորին թախիծով է խոսում առհասարակ ֆրանսիական ժամանակակից ճարտարապետության և մասնավորապես Փարիզի շինությունների մասին: Սակայն միայն Ֆրանսիայում չէ ընկած ճարտարապետությունը, այլև ամենուրեք: Երկաթը, պողպատը և շաղախը (ցեմենտը) ձեռք ձեռքի տված` դուրս են մղում ասպարեզից քարն ու մարմարիոնը: Հին հրաշալիքները երևան չեն գալիս իբրև արժանավոր հաջորդներ:

Ո՞ւր են ֆեոդալ իշխանների միմյանցից գեղեցիկ, միմյանցից փարթամ դղյակները: Ո՞ւր են վենետիկյան դոժերի նրբացած ճաշակով ստեղծված մարմարյա շքեղ պալատները: Ո՞ւր է միջին դարերի հավատը, որ հանուն քրիստոնեության կառուցեց այնքան սքանչելի տաճարներ և մատուռներ: Այս բոլորն անցյալին է պատկանում, և մեր ժամանակը նրանցով պարծենալու ոչ մի իրավունք չունի:

Բնորոշ երևույթ մեր ժամանակի համար. նոր շենքերը որքան բարձր են, այնքան կոպիտ, այնքան անճաշակ, տգեղ:

Ամերիկացիները պարծենում են, որ այժմ Նյու–Յորքի, Չիկագոյի բնակչությունը ապրում է «թռչուններին հավասար բարձրության» վրա: Բայց որքան նրանք բարձրացնում են իրենց շինությունները, այնքան ավելի ոտնատակ են անում ճարտարապետական արվեստը:

Տեխնիկան մղում է սոսկալի կռիվ գեղարվեստի դեմ և հաղթում է այն: Ցավալի՜ հաղթություն:

Փարիզի ութ-ինը հարկանի տները նման են զորանոցների, սառը, մռայլ, միապաղաղ: Այդ հարթ պատերը, քառանկյունի լուսամուտները, որ շարված են իրար քով, կրթված զինվորների պես, այդ ուղիղ գծերը, սև, երկաթապատ պատշգամբները, հարյուրավոր ծխնելույզներով աղավաղված կտուրները ուղղակի ճնշում են մարդու սիրտը: Տիտանյան շիրիմներ, որոնցից փչում է գերեզմանային հոտ:

Անցնում եք լայն բուլվարները, բոլոր տները միևնույն բարձրության, - քաղաքային վարչությունն է այսպես պատվիրում, - բոլորի լուսամուտները, դռները, ճակատները նույն ձևի ու չափի:

Եվ որքան նոր են տները, այնքան ավելի տգեղ են, բացի մի քանիսից: Ավելացրեք սրան, որ ցերեկները այդ բազմաթիվ լուսամուտների փայտյա փեղկերը գրեթե միշտ փակ են, իսկ գիշերները նրանք գրեթե երբեք չեն լուսավորվում:

Թվում է, որ այդ հսկայական շինությունները չար ոգիների պատսպարաններ են, ուր գիշեր–ցերեկ նյութվում է ինչ-որ սոսկալի դավադրություն: Զգայուն մարդու հոգին ճնշվում է, սիրտը սեղմվում: Եվ եթե նա ուզում է իր վրդովված զգացումները թեթևացնել, պետք է անցնի Փարիզի հին փողոցները, ուր տեղ–տեղ դեռ կանգուն են ճարտարապետության փառահեղ անցյալի հիշատակարանները:

Այո՛, գեղեցիկն արհամարհված է այժմյան ճարտարապետության մեջ: Ինչո՞ւ: Որովհետև մեր ժամանակներում շինությունները կառուցվում են ոչ հանուն որևէ գաղափարի, ինչպես առաջ, այլ հանուն «եկամտի» և շատ-շատ` «հարմարության»:

Առաջ ճարտարապետը փիլիսոփա էր, բանաստեղծ, այժմ ինժեներ է, մաթեմատիկոս, արհեստավոր, ինչ կամենաք, միայն ոչ արտիստ: Առաջ տաղանդը, էսթետիկական ճաշակն էին գործում, այժմ թվանշանները և կարկինը:

Եվ ի՞նչ անի ճարտարապետը: Նրա հոգու թռիչքը չափավորված է, ֆանտազիան` կաշկանդված: Եթե նա ունի էլ ճաշակ ու տաղանդ, դրանք էլ վաճառված են, որովհետև նա այն չէ կառուցանում, ինչ որ ինքն է փափագում, այլ այն, ինչ որ պատվիրողն է հրամայում:

Մասնավոր շինություններ պատվիրողը գլխավորապես միջին բուրժուազիան է: Իսկ ի՞նչն է բուրժուազիայի բարձրագույն գաղափարը, երբ նա ձեռնարկում է շինության: Շահը, եկամուտը: … Խանութպանի աշխարհայացքը և վաշխառուի սկզբունքը ե՞րբ են գեղարվեստի պահապաններ եղել:

Դուք կարծում եք հասարակական ու ազգային շինությունների պատվիրողները պակա՞ս են հանցավոր գեղարվեստի առջև: Սխալվում եք: Տարբերությունն այն է, որ այստեղ, «եկամտի» սկզբունքին փոխարինում է «հարմարության» սկզբունքը: Նորագույն հասարակական և ազգային շինությունները գեղարվեստի տեսակետից ուղղակի նախատինք են մեր ժամանակի ոգուն: Այս են ասում բոլոր գեղարվեստագետները և ողբում են ճարտարապետության անկումը:

Ինժեներները փառաբանում են երկաթի, պողպատի և ցեմենտի արշավանքը: Նրանք ճգնում են ապացուցել, որ այս նյութերը նույնչափ ընդունակ են գեղեցիկն արտահայտելու, որչափ քարն ու մարմարիոնը:

Բուրժուազիան պարծենում է, թե նա ծաղկեցրեց նորագույն գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը, անդրիագործությունը: Այս ճիշտ է որոշ չափով: Բայց ճարտարապետությունը նա կործանեց – այս ավելի ճիշտ է: Նա խլեց արտիստի ձեռքից գեղարվեստի թանկագին ճյուղերից մեկը և տվեց արհեստավորին: Այս անհերքելի է: Եվ ցավալի»:

Շիրվանզադե «Երկերի լիակատար ժողովածու» № 9

Նյութը` Ք. Ա -ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը
Ամենադիտված