Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ 

Շիրվանզադե. Մի օր հանկարծ երևակայել եմ, թե ես էլ կարող եմ գրող դառնալ

Գիտություն և Մշակույթ

Ձեզ ենք ներկայացնում Շիրվանզադեի «Իմ երիտասարդ և պատանի արվեստակիցներին» հոդվածից մի հատված, որտեղ նա իր երիտասարդ ընկերներին պատմում է իր ստեղծագործությունների տեխնիկայի մասին. թե ինչն է իրեն մղել ու ձգել գրականության ասպարեզ, թե ինչպես է սկսել գրել, որն է եղել նրա աշխատանքի մեթոդը, ինչպես է ընտրում ու մշակում իր երկերի նյութը, երբ և որ ժամերին է աշխատում և այլն, և այլն …

«Այսօրվա գրական աշխատավորը դժվարությամբկհավատա ինձ, եթե ասեմ, որ մինչև տասնյոթ տարեկան հասակս ես ոչ միայն որևէ գաղափար չեմ ունեցել գեղեցիկ գրականության մասին, այլև տեղյակ չեմ եղել նրա գոյությանը: Միջավայրը, ուր ես ծնվել ու սնվել եմ, եղել է միապաղաղ խավար: Միջավայրից միայն մի աստիճան է եղել բարձր դպրոցը, որ անցկացրել եմ: Նա ինձ ոչինչ չի տվել, բացի այբուբենը գրել-կարդալուց, այն էլ, իհարկե, ոչ անսխալ:

Իմ մտավոր տեսողությունը սկսել է բացվել այն պահից, երբ ոտքս դուրս եմ դրել իմ ծննդավայրից, տանելով այնտեղից մի գռեհիկ բարբառ` բաղկացած կիսով չափ թրքերեն բառերից, և ռուս լեզվի տարրական ծանոթությունը: «Կյանքի բովից»-ի մեջ ես բավականաչափ նկարագրել եմ այդ հեռավոր և այժմ ինձ ծանր երազ թվացող օրերը: Այնտեղից դուք կարող եք տեսնել, թե ինչ դժվար ուղի եմ անցել միտքս լուսավորելու ու զարգացնելու և բնածին ձիրքերիս ուղղություն տալու համար: Առհասարակ ես պիտի ասեմ, որ ինքնակրթություն կոչված բանը մի տեսակ տաժանակիր աշխատանք է, երբ ստիպված ես ամեն բան այբուբենից սկսել:

Առաջին գիրքը, որ ձեռքս եմ վերցրել Ավետարանից ու Աստվածաշնչից հետո, եղել է «Քնար Հայկական»-ը: Այնուհետև կարդացել եմ Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, Րաֆֆիի «Փունջ»-ը, Պռոշյանի «Սոս և Վարդիթեր»-ը, Աղայանի «Երկու քույր»-ը և Ծերենցի պատմական վեպերը: Չեմ կարող ասել, որ այդ երկերի ընթերցանությունից միտքս ամբարել է մի զգալի պաշար, բայց չեմ էլ կարող երախտագիտությամբ չհիշել, որ նրանք են իմ մեջ արթնացրել երիտասարդական վառվռուն սերը դեպի գիրք և գրիչ: Ավելի ուշ, քիչ թե շատ ծանոթանալով ռուս գեղեցիկ գրականությանը, մի օր հանկարծ երևակայել եմ, թե ես էլ կարող եմ գրող դառնալ, այն էլ ոչ պակաս քան վիպասան: Այո, անպատճառ վիպասան, այլ կերպ ինչպես կարող էի հագուրդ տալ իմ ինքնաբորբ տենչին: Ի՞նչն է եղել իմ երևակայության խթանը: Պարզ խոստովանեմ` փառասիրությունը: Մտածել եմ` ինչո՞ւ նրան հրապարակ չձգել և դարձնել ամբոխի հիացման առարկա: Թող իմ շրջանի ու իմ հասակի երիտասարդները հևիհև վազեն ոսկե հորթի հետևից, ես կվազեմ համբավի ու փառքի հտևից: Այս է եղել իմ առաջին երազը: Եվ ես նրան չեմ թաքցրել ոչ ոքից: Չեմ թաքցրել մանավանդ այն պահից, երբ հայ և ռուս լրագրերը չեն մերժել տեղ տալ իմ կիսագրագետ հոդվածներին ու թղթակցություններին: Շատերն իմ ընկերներից երեսիս հեգնորեն ժպտացել են և հետևիցս ծաղրել ինձ, բայց եղել են և խրախուսողներ:

Եվ ահա մի օր, հանդուգն ինքնավստահությամբ զինված, որոշել եմ գրել մի մեծ վեպ, նման այն հայ դերասաններին, որոնք իրանց դեբյուտն սկսում են Շեքսպիրով: Պատահեց այդ քաջագործությունը 1883 թվականին Բաքու քաղաքում: Վեպիս նյութը վերցրի նավթագործարանների բանվորների կյանքից, որի ողբերգությունը բավական ուսումնասիրել էի: Ավաղ, հազիվ շարադրել էի 50-60 էջ, երբ գրածս քննադատորեն կարդալով` տեսա, որ թզուկն հանձն է առել Հերկուլեսին տապալել: Ձեռագիրս պատռեցի ու գցեցի վառարան (Անցողակի ասեմ, որ ձեռագիրս քննադատորեն կարդալուց և չհավանելուց հետո անմիջապես պատռելու և դեն շպրտելու այդ առաջին դեպքը դարձավ մեկն իմ մշտական սովորություններից և այսօր էլ ես նույնն եմ անում: Ահա ինչու իմ գրվածքների մի խոշոր մասը լույս չի տեսել): Բայց մի գլուխ նրանից դուր եկավ ինձ, և ես նրան խնայեցի: Դա «Հրդեհը նավթագործարանում»-ն էր, որ տպվեց «Մշակ» լրագրում, արժանացավ Գրիգոր Արծրունու գովեստին և, շոյելով ինքնասիրությունս, դարձավ ինձ համար նույնքան խրախուսիչ և միևնույն ժամանակ նույնքան վտանգավոր մի բան, որքան հանդիսականների առաջին ծափը երգչի համար: Այլևս ոչ ոք և ոչինչ չէր կարող խախտել իմ մեջ հավատը, թե կարող եմ գրող դառնալ»:

Շիրվանզադե «Երկերի լիակատար ժողովածու» № 9

Նյութը` Ք. Ա -ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը
Ամենադիտված