ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցության
Քաղաքական
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալով, որ նրա գործով հետագա դատական նիստերը շարունակվեն առանց Սարգսյանի պարտադիր մասնակցության։ Նույն որոշումն ընդունվել է նաև գործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ։
Պաշտպանական կողմը նշել է, որ Սարգսյանի մասնակցությունը հետագա նիստերին պարտադիր չէ, քանի որ նրա շահերը կարող են լիարժեք ներկայացնել պաշտպանները։ Մեղադրող կողմը չի առարկել միջնորդության դեմ։
Դատարանը թույլատրել է, որ Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում չմասնակցեն նիստերին։ Միաժամանակ դատարանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում նրանց մասնակցությունը կարող է պարտադիր ճանաչվել։
Հաջորդ դատական նիստերը նշանակվել են սեպտեմբերի 10-ին և հոկտեմբերի 6-ին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար