Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» «Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների 

Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»» վերնագրով հոդվածը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրվել էր 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը տրամադրվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի մայր ընկերության՝ Lion Finance Group-ի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար (FTSE 100) ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։

Քանի որ լուսաբանող նյութերում երևում էր, որ նախարարին ուղեկցում է նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումներ էր ուղարկել երկու գերատեսչություններին՝ պարզելու այս թանկարժեք և կասկածելի ուղևորության, պաշտոնյաների կանանց ուղեկցության և լոնդոնյան գերթանկարժեք ընթրիքի մանրամասները։ Եվ այսպես՝ ստացված պատասխաններն ավելի շատ նոր հարցեր են ծնում, քան փարատում կասկածները, հատկապես՝ Ֆինանսների նախարարության մասով։

Մասնավոր ինքնաթիռն ու պետբյուջեն

«Ժողովուրդ» օրաթերթը հարցրել էր, թե արդյոք հայտարարագրված 567 հազար 463 դրամը ներառում է նաև ԿԲ նախագահի թռիչքը, և եթե նա չի օգտվել դրանից, ինչո՞ւ է նախարարը գնացել այդ քայլին։

ԿԲ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ Մարտին Գալստյանը չի օգտվել մասնավոր ինքնաթիռի այդ նվերից։ Նրա մասնակցության բոլոր ծախսերը (մեկնում, կացություն և այլն) իրականացվել են ԿԲ նախագահի գործուղման բյուջեի միջոցների հաշվին։

Ստացվում է, որ ոլորտային գերատեսչության ղեկավարը մեկնել է պետական բյուջեի հաշվին, իսկ քաղաքական պաշտոն զբաղեցնող Ֆինանսների նախարարն ընդունել է կես միլիոն դրամը գերազանցող մասնավոր թռիչքը որպես նվեր։

ԿԲ նախագահն էլ է կնոջ հետ մեկնել՝ բանախոսության

Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե արդյոք ԿԲ նախագահին ուղեկցել է կինը, և ով է վճարել նրա ծախսերը, ԿԲ-ն հաստատել է կնոջ ներկայությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամների ճամփորդությունն իրականացվել է անձնական միջոցների հաշվին և ենթակա չէ հայտարարագրման։

Իսկ ահա լոնդոնյան չափանիշներով անգամ գերթանկարժեք համարվող ռեստորանում կազմակերպված ճաշկերույթին ԿԲ նախագահի և նրա կնոջ մասնակցության վերաբերյալ ԿԲ-ն նշել է, որ Lion Finance Group-ի կազմակերպած ընթրիքին ԿԲ նախագահը հրավիրված է եղել որպես բանախոս՝ Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարը միջազգային ներդրումային համայնքին ներկայացնելու նպատակով։

ԿԲ-ն պարզաբանել է, որ նման միջոցառումները երկիրը միջազգային ֆինանսական շրջանակներում առավել տեսանելի դարձնելու լավ առիթներ են։

Ֆինանսների նախարարությունը թաքցնում է ամենակարևորը․ ո՞վ է վճարել կնոջ և գերթանկարժեք ընթրիքի համար

Եթե Կենտրոնական բանկը գոնե փորձել է կետ առ կետ անդրադառնալ մեր հարցերին, ապա Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ղեկավարած կառույցն ընտրել է տեղեկատվությունը կոծկելու և հարցերից խուսանավելու ամենապարզունակ ճանապարհը։

«Ժողովուրդ» օրաթերթը հստակ հարցրել էր՝ արդյո՞ք նախարարին ուղեկցել է կինը, և եթե այո, ապա ինչո՞ւ այդ փաստը և ծախսերը չեն հայտարարագրվել։ Մենք հարցրել էինք նաև գերթանկարժեք ճաշկերույթին նախարարի և նրա տիկնոջ մասնակցության ու դրա չհայտարարագրման մասին։

Ֆինանսների նախարարությունը, ի դեմս նախարարի, ուղղակի խուսափել է պատասխանել կնոջն ու ռեստորանային թանկարժեք հաճույքներին վերաբերող հարցերին՝ բառացիորեն ոչ մի տող չգրելով դրանց մասին։ Փոխարենը գերատեսչությունը բավարարվել է լղոզված ձևակերպմամբ, թե նվերներ ստանալն ու հայտարարագրելը կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով, և որ նախարարի նվերները «հաշվառված են սահմանված կարգով»։

Փաստացի ստացվում է, որ նախարարությունը ոչ հերքել է, ոչ հաստատել նախարարի կնոջ մեկնումը․ պարզապես խուսափել է պատասխանել։

Այսպիսով, տոմսը հայտարարագրել են, բայց կնոջ ուղևորությունն ու հարյուրավոր, գուցե հազարավոր ֆունտ ստեռլինգ արժեցող ընթրիքը նախարարը որոշել է կոծկե՞լ։

Ո՞վ է վճարել նախարարի կնոջ վոյաժի համար

Հարցը մնում է բաց․ ո՞վ է վճարել նախարարի կնոջ վոյաժի համար՝ արդյո՞ք կրկին բանկը կամ Lion Finance Group-ը։ Եթե այո, ապա սա ուղղակի կոռուպցիոն ռիսկ է և չհայտարարագրված եկամուտ կամ նվեր։ Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ է նախարարությունը խուսափում բացահայտել իրականությունը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե առհասարակ ինչո՞ւ է պետական բարձրաստիճան պաշտոնյան մասնակցում օտարերկրյա ընկերության (որը պարզապես դուստր ձեռնարկություն ունի ՀՀ-ում) բորսայական ինդեքսավորման միջոցառմանը, այն դեպքում, երբ, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի մայր ընկերության («Կորպորասիոն Ամերիկա») Նյու Յորքի ֆոնդային բորսայում ցուցակման ժամանակ նման բան չէր եղել, Ֆինանսների նախարարությունն արդարացել է․

«Նախարարությունը չի տիրապետում տեղեկատվության, թե նախկինում որևէ այլ պաշտոնատար անձ մասնակցել է նման միջոցառումների»։

Փոխարենը Վահե Հովհաննիսյանի այցը հիմնավորել են այն փաստարկով, որ դա բարձրացնում է Հայաստանի «միջազգային տեսանելիությունը» և «ներդրումային գրավչությունը»։ Որպես գլխավոր արդարացում էլ նշել են, թե «Վրաստանն էլ էր ներկայացված նախարարի մակարդակով»։

Փաստորեն, ՀՀ ֆինանսների նախարարը մասնավոր ինքնաթիռով թռչում է Լոնդոն, հայտարարագրում է միայն չվերթի արժեքը, իսկ գերատեսչությունը համառորեն լռում է այն մասին, թե արդյոք նախարարի կինը ուղեկցել է նրան, և եթե այո, ապա ով է հոգացել նրա ուղևորության ծախսերը, ինչպես նաև ում հաշվին են նրանք մասնակցել լոնդոնյան գերթանկարժեք ընթրիքին՝ իր բոլոր նախորդող ու հաջորդող վայելքներով։

Արդյո՞ք սա թափանցիկ է դարձնում կառավարության աշխատանքը։ Բնականաբար՝ ոչ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձելՈվ է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»Դարչինի օգտակար ազդեցությունը մարդու առողջության վրաՆերքին տագնապ․ ինչու է այն առաջանում և ինչպես է ազդում մարդու վրաՍինգապուրը ներկայացրել է կիբեռանվտանգության նոր ռազմավարությունՀնդկաստանում հեղեղումների հետևանքով տասնյակ մարդիկ տարհանվել ենՋրի կարևորությունը օրգանիզմի համար․ ինչու է անհրաժեշտ պահպանել ջրային հավասարակշռությունըԵվրոպայում նոր ջերմային ալիք է սպասվումԱրհեստական բանականությունը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց աշխատաշուկան․ նոր զեկույցԿանադան խստացնում է անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասինԲուլղարիայի նախագահի աշխատակազմի շենքը տարհանվել է՝ ռումբի սպառնալիքի պատճառով Իլոն Մասկը Մարին Լը Պենին անվանել է Ֆրանսիայի «վերջին հույսը» 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից Անգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչ«Պարտությունը դժվար է ընդունել»․ Մակրոնը՝ Ֆրանսիա-Իսպանիա հանդիպման մասին Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի ԵՄ-ն ևս 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-ների համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էԻրանը խոստացել է արգելափակել տարածաշրջանային նավթի և գազի արտահանման ուղիները ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերըԸնդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)Այսօր հայտնաբերվածներն Աջափնյակի սկանդալային սպանության մասնակիցներն են Մագանադում արջը տղամարդու է հոշոտել Շոգի պատճառով՝ Գերմանիայում վտանգի տակ է հայտնվել արտադրությունը, իսկ Ֆրանսիայում 142 մարդ խեղդվել է Ռուսաստանը սովորել է շրջանցել իր դեմ սահմանված պատժամիջոցները․ ՊեսկովԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանՈվ կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)«Կպատասխանենք ագրեսիային». Իրանի բանակը ԱՄՆ-ին ուղղված հայտարարությամբ է հանդես եկելԼիբանանն ու Իսրայելը Հռոմում համաձայնության են եկել երկու փորձնական գոտի ստեղծելու շուրջ․ Al Jazeera Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպանՄԱԿ-ի բարձր մակարդակի ֆորումում Հայաստանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրըԳարեջրի օրեր՝ ԵրևանումԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է օտարերկրացու մարմին՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ
Ամենադիտված