«Կպատասխանենք ագրեսիային». Իրանի բանակը ԱՄՆ-ին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել
Իրան
Իրանի բանակը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով՝ պատասխան կհասցնեն ԱՄՆ-ին։ Այսօր առավոտյան Իրանի հարավարևելյան շրջաններին հասցրած հարվածների հետևանքով իրանցի 7 զինծառայող էր զոհվել։
«Իրանի բանակը, այլ զինված ուժերի աջակցությամբ, վճռական պատասխան կտա Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ագրեսիային»,- բանակի հայտարարությունն է մեջբերել Իրանի պետական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ Իրանի ԶՈՒ հաղորդել էր, որ ամերիկյան կողմը 13 հրթիռ է արձակել՝ հարվածներ հասցնելով Բեմպուրում Իրանի զինվորականների տեղակայման վայրերին, ինչի հետևանքով 7 զինվորականներ զոհվել են։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին