Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ 

Նար-Դոսի վերարկուն

Գիտություն և Մշակույթ

XX դարում, երբ հեռախոսն ու հեռագիրը, հաղորդագրության արագագնա միջոցները և արագահոս կյանքը մարդկանց կենցաղից դուրս մղեց նամակագրությունը, հուշագրությունը ձեռք բերեց շատ կարևոր դեր: Այս տեսանկյունից կարևորվել, քաջալերվել ու գրվել են 19- դարավերջին և 20–րդ դարսակզբին ձևավորված հայ մտավորականներին ու գործիչներին վերաբերող հուշերը:

Հուշագրական ճշմարտապատում մտաբերումների արժեքն այդ սերնդի նշանավոր ներկայացուցիչների կյանքի ու գործունեության էջերը լրացնելու, մարդկային վարքն ու բարքը ամբողջացնելու տեսանկյունից առավել կարևոր է դառնում: Իհարկե, հուշերի մեջ հնարավոր չէ բացարձակ օբյեկտիվություն, սուբյեկտիվ մոտեցումը զգալի տեղ է բռնում: Մենք տվյալ արվեստագետի կամ գրողի ոչ թե ամբողջական դիմանկարն ենք տեսնում, այլ այն, ինչպես նրան ներկայացրել, ընկալել, տեսել ու լսել է հուշագիրը:

Ձեզ ենք ներկայացնում Գարեգին Բեսի «Երկեր երեք գրքով. № 3» գրքից Նար-Դոսին նվիրված հուշանովելը:

«1930 թվական: Նոյեմբեր:

Նշվում էր Հայաստանում սովետական կարգեր հաստատվելու տասնամյակը: Ամեն տեղ` հանդիսավորություն: Ամեն տեղ`ուրախություն, երգ, ծիծաղ:

Գրողներն ամեն ինչ ծրագրել էին, ամեն ինչ դասավորել` որ օրը ում հետ պիտի լիներ, ուր տաներ նրան:

Թեպետ նոյեմբերի քսանինն արդեն անցել էր, բայց տոնը շարունակվում էր. արվեստի տասնօրյակ էր:

Եվ ահա դեկտեմբերի 2-ին հայտնեցին, որ երեկոյան սունդուկյանի անվան թատրոն պիտի ուղեկցեմ Վրաստանի պատվիրակության անդամ Նար-Դոսին:

 Որևէ բեմադրության առաջին ներկայացումը չտեսնելը մահվան հավասար բան էր ինձ համար, և այդ օրը ես, իհարկե, թատրոն պիտի գնայի: Սակայն, մտքովս կանցնե՞ր, թե դահլիճում կողքիս նստածը Նար-Դոսը պիտի լիներ: Ավելի ճիշտ, նրա կողքին նստածը` ես պիտի լինեի: Եվ որոշեցի օրը Նոր-Դոսին նվիրել, միայն ու միայն նրան:

 Պայմանավորված ժամից մի քիչ էլ շուտ, հրավիրատոմսերը գրպանումս, կանգնեցի հյուրանոցի` Նար-Դոսի համարի առաջ:

Ցերեկը նա ինձ չէր տեսել: Գիտեր, որ երեկոյան ետևից մարդ էր գալու:

- Եկա՞ք, - դուռը բաց անելով, կազմ ու պատրաստ, դարձավ նա: - Գնա՛նք:

Ոչ մի խոսք, թե` ո՞վ եմ ես, ինչի՞ համար եմ եկել իր մոտ: Միայն. «Եկա՞ք: Գնանք»:

Այդ պահին, ո՛չ նրա, ո՛չ էլ իմ մտքով կանցներ, թե ճիշտ մի տարի հետո, պաշտոնիս բերումով, երկու տարի տևող նամակագրական կապի մեջ ենք լինելու իրար հետ:

Առայժմ. «Եկա՞ք: Գնանք»:

Գնացինք:

Հասանք թատրոն, մտանք դահլիճ:

Պարզվեց որ մեր տեղերը կողք-կողքի չեն, այլ` իրար ետև: Բնականաբար, առջևի աթոռին նստեց Նար-Դոսը:

Ավելի լավ, մտածեցի: Նա ներկայացումը կդիտի, Միքայել Մանվելյանով, Հրաչյա Ներսիսյանով, Վաղարշ Վաղարշյանով կզբաղվի, ես էլ` իրենով: Այնպես որ, տեղիցս շատ գոհ մնացի:

 Ցուրտ ձմեռ էր: Չջեռուցվող դահլիճ:

Նստել էինք վերարկուներով: Միակ շռայլությունը, որ թույլ էինք տվել բոլորիս, գլխարկ հանելն էր: Դա էլ` թատրոնի սիրուց:

Այդպես էր կյանքն այն տարիներին:

 Եվ ահա, դեպի առաջ նայելիս, աչքս կանգ առավ Նար-Դոսի վերարկուի վրա: Անգլիական պղնձագույն դրապից էր, օձիքը` սև թավիշով պատած: փոքրիկ ծալքեր կային թևերի, մանավանդ օձիքի վրա: Տիրոջ դեմքի պես:

Հին երևաց վերարկուն. երևի` երկու-երեք տարվա:

Հինգ մատի պես գիտեի մեծ գրողի կենսագրությունը:

Կարիքը միշտ էլ հետապնդում էր նրան: Ապրելու համար ժամանակը ավելի շատ խմբագրություններում պաշտոնավարելուն էր նվիրել, քան գրելուն: Բայց, երբեք էչր տրտնջացել, իր մեջ ուժ ու եռանդ էր գտել և ստեղծել «Մահը», «Սպանված աղավնին», «Պայքարը», «Աննա Սարոյանը», «Մեր թաղը»:

Չէր տրտնջացել, բայց այ, վերարկուի մեջ, ասես նրա` դժվարություններով, տառապանքներով լիքը կյանքը կանգնեց իմ առջև:

Այս մտքերով էի տարված, երբ պատահաբար տեսա, որ Նար-Դոսի հայացքը հառել է դահլիճով ետ ու առաջ գնացող մեկին:

Գիտեի այդ մարդուն, լավ գիտեի: Ո՞ր թատերասերը չգիտեր թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Ռուբեն Մալյանին, բոլորիս հայտնի Ռուբեն Արկադիչին:

 Իմանալով հանդերձ, որ հանդիսականներից ոչ մեկը կարգն ու կարգապահությունը չէր խախտելու, այդ մարդը, խտացած թատերասեր այդ Ռուբեն Արկադիչը, տանտիրոջ իրավունքով ու պատասխանատվությամբ, ամեն երեկո, ներկայացումից առաջ և ընդմիջումներին, այդպես հայտնվում էր դահլիճում, անցնում կարգերի միջանցքների միջով. գուցե մեկը բողոք ունի, մյուսը'`ցանկություն: Ժամանակին պիտի հասնել մե՛կին էլ, մյո՛ւսին էլ:

Նար-Դոսը կիսաշրջվեց դեպի ինձ: Երևի բան էր ուզում ասել: Իսկույն թեքվեցի դեպի նա:

- Այդ մարդուն ճանաչո՞ւմ եք, - հայացքով Ռուբեն Մալյանին ցույց տալով, հարցրեց նա:

Չուշացրի պատասխանը. Ասացի` ով է և ինչ:

- Հայրը դերձակ էր Թիֆլիսում, - հանգիստ խոսեց Նոր-Դոսը, - առաջնակարգ դերձակ: Այս վերարկուս նա է կարել. Տասնհինգ թվականին:

Ինչ-որ փոշի նկատեց թևի վրա, մատով հեռացրեց:

Թվաց, ասածը ճիշտ չլսեցի, կամ` ճիշտ չհասկացա:

- Ե՞րբ, - սրելով ուշադրությունս, հարցրի:

Նար-Դոսը մի քիչ էլ թեքվեց իմ կողմը:

- Հազար ինը հարյուր տասնհինգ թվականին, - շեշտելով ամեն բառը, անվրդով ասաց նա, - ապա ուղղվեց տեղում, և կլանեց արդեն սկսված ներկայացումով:

Մարմինս փշաքաղվեց: Քրտինքը պատեց ինձ:

Երկու-երեք տարվա վերարկու էի համարել հագինը: Մինչդեռ. տասնհի՜նգ տարվա պատմություն ուներ:

Տասնհի՜նգ տարի. Ավելացրած այն, որ հագնելու էր, գուցե, մինչև կյանքի վերջին օրը:

Պա՞րզ չէր, որ այդքան երկար հագած վերարկուն թևերի, մանավանդ օձիքի ծալքեր կունենար: Տիրոջ դեմքի պես:

Աչքիս ո՛չ Ասլան ամի երևաց, ո՛չ Խոսրով, ո՛չ Մելիք աղա:

Հայացքիս առաջ Նար-Դոսի վերարկուն էր. նրա պես լռակյաց, լռությամբ` շատ բան ասող վերարկուն»:

 Գարեգին Բես «Երկեր երեք գրքով. գիրք երրորդ»

Նյութը՝ Ք.Ա-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը
Ամենադիտված