Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ 

Կարծես դարեր ապրած մարդ էր, դարեր տեսած ու դարերի փորձով լցված

Գիտություն և Մշակույթ

Ծնվել է Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում ⁄1864 - 1934⁄։ Զբաղվել է ճարտարապետությամբ մոտ 30 տարի:

1904 թ.-ի գարնանը Թորամանյանը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը. մասնակցել բազմաթիվ պեղումների, կատարել չափագրման աշխատանքներ: 1905 թ.-ին ավարտել է տաճարի վերակազմության նախագիծը, որը հաստատվել է 1906 թ.-ին Անիում` Նիկողայոս Մառի արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված Սբ Գրիգոր (Գագկաշեն) տաճարի մանրակերտի նույնանման հորինվածքով:

Թորամանյանի «Զվարթնոցի եկեղեցին» (1905 թ.) հոդվածով սկզբնավորվել է հայկական ճարտարապետության գիտական գրականությունը: Շնորհիվ այդ ուսումնասիրությունների բազմաթիվ օտար գիտնականներ վերանայել են իրենց թյուր տեսակետները հայկական ճարտարապետության վերաբերյալ:

1913թ.-ին Թորամանյանը Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում լավագույն աշխատանքի համար արժանացել է Գլխավոր մրցանակի: Նրա 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին 1918թ-ին հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը՝ որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, արժանացել է համաշխարհային ճանաչման: Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918 թթ.) և նրան հաջորդած գաղթի տարիներին կորել են Թորամանյանի` հրատարակության պատրաստ 10-ից ավելի աշխատություններն ու մեծ քանակությամբ այլ նյութեր:

Ձեզ ենք ներկայացնում Ստ. Զորյանի «Հուշերի գրքից» Թորոս Թորամանյանին նվիրված մի փոքրիկ հատված:

Թորամանյա՜նը… Կարծես դարեր ապրած մարդ էր. դարեր տեսած ու դարերի փորձով լցված` դարձել էր սակավախոս ու խոհուն …

Ես նրան ծանոթացա Թիֆլիսում, 18 թ. այն տխուր օրերին, երբ տաճկական արշավանքը հասել էր Ալեքպոլ և Ղարաքիլսիսա: Այդ դեպքերի մասին նոր լուրեր առնելու համար ես գնացի մի ընկերոջ մոտ: Եվ երբ սովորականի պես երեկոյան մտա նրա առատ լուսավորված առանձնասենյակը – այնտեղ նստած էր թուխ դեմքով, թուխ թավ հոնքերով, բեղերով մեկը` 50-ն անց մի ամրակազմ տղամարդ, որի ի՛նչ լինելը դժվար էր որոշել. գյուղացի՞ էր – հագուստներն այլ էին: Քաղաքացու էլ նման չէր: Ուներ հանդարտ, ծանրախոհ հայացք և ծանր, չափավոր շարժումներ: Եվ երբ ընկերս տվեց «Թորամանյան» անունը, ես, որքան էլ կատարվող դեպքերից տխուր, ուրախացա, որ ծանոթանում եմ Զվարթնոցը վերծանողի հետ: Բայց նա բարևելիս տնքաց հառաչաձայն:

Այն աղետալի օրերին հասկանալի էին և՛ տնքոցը, և՛ հառաչանքը: Սակայն Թորամանյանի մեջ կար առավել խոր մի տխրություն, ընկճված մի բան:

Վերջին պարագան բացատրեց արդեն ընկերս: Ալեքպոլիս Ղարաքիլիսա գալով` այստեղ Թորամանյանը կորցրել էր տարիների ընթացքում կատարած, մեծ դժվարություններով գլուխ բերած մեր հուշարձանների չափագրություններ, վերակազմություններ ու ձեռագրեր` մի սնդուկի մեջ:

Ահա ինչո՛ւ տխուր էր և արտակարգ մտահոգ:

Երբ հարցրի, թե շատ էին արդյոք այդ չափագրությունները' նա նորից տնքաց.

- Բավականին …

Ասաց ու լռեց: Բացահայտ դժվարանում էր խոսել այդ մասին: Բայց հետաքրքրությունն ինձ ստիպեց հարցնել.

- Իսկ վերականգնել հնարավո՞ր չէ, պ. Թորամանյան:

- Ձեռագրերը գուցե, բայց չափագրություննե՞րը …

Նրան մխիթարելու համար ես ու ընկերս այն կարծիքը հայտնեցինք, թե դրանք այնպիսի նյութեր են, որ կգտնվեն և գտնողը չի փչացնի .. Հիմա խավար դարեր չեն, ժողովուրդը գրագետ է … Կգտնվեն …

- Այո տարերային խառնակության մեջ` չեմ հուսար, - նորից տնքաց նա:

Ապա ավելացրեց, թե իր չափագրությունների և մյուս նյութերի ճակատագիրը, ըստ երևույթին, այդ է` կորչել … Ու պատմեց, որ պատերազմից առաջ դրանց մեծ մասը ինքը տարել է Վիեննա, և, շարունակվող պատերազմի պատճառով, այդ նյութերը մնացել են այնտեղ: Այս մասն էլ` այսպես … Լսել էինք, որ ավստրիացի խոշոր արվեստաբան – գիտնական Ստրժիգովսկին մտադիր է հրատարակել հայկական ճարտարապետությանը նվիրված մի գիրք, օգտագործելով մեծ մասամբ Թորամանյանի նյութերը: Եվ որովհետև այդ ժամանակ ամեն կապ խզված էր դրսի աշխարհի հետ, Թորամանյանը հուսահատության մեջ էր: Մասնավորապես չէր հավատում, թե վերջին կորուստը գտնվի:

- Չե՛մ հուսար …

Եվ, դժբախտաբար, նա չէր սխալվում; Տարիներ հետո, երբ մենք նորից հանդիպեցինք, այս անգամ արդեն Էջմիածնում, իմ առաջին հարցը եղավ.

- Ձեր կորուստը գտա՞ք:

- Ոչ, - ասաց ծանոթ հառաչանքով:

Այդ ժամանակ նա արդեն ընտանիքով բնակություն էր հաստատել Էջմիածնում և գրում էր մի ուսումնասիրություն: Ու քանի որ ես մի երկու ամիս մնացի Էջմիածնում, առիթներ ունեցա մի փոքր ավելի ծանոթանալու նրան:

Նա աշխատում էր ամբողջ օրը, երբեմն միայն դուրս էր գալիս կանգնում իր բնակարանի մուտքի առաջ ու ծխելով հանգստանում: Երևում էր` չի ուզում տունը ծխով լցնել … Կանգնում էր ժայռի պես ամուր, անշարժ, և հաստ գլանակի ծուխը բարձրանում էր նրա գլխից վեր, ինչպես առավոտյան շամանդաղը ժայռի ճակատից:

Այդ պահերին երբեմն ցանկություն էի ունենում խոսել հետը, սակայն զգուշանում էի խանգարել նրա հանգիստն ու խոհերը: Բարևում էի հարգանքով ու անցնում: Մի անգամ կանգնեցրեց ինքը.

- Միշտ կշտապիք…

Պատճառաբանեցի, թե տպարանում գործ ունեմ … (Ես այդ ժամանակ նայում էի տպարանին հանձնելիք դասագրքերի լեզուն):

- Տպարանը հեռու չէ, - ասաց նա, և ես զգացի նրա խոսելու ցանկությունը: Ու խոսեցինք. նախ` Անիի մասին, ուր աշխատել էր երկար տարիներ, պրոֆ. Մառի հետ, որին հիշում էր մեծ երախտագիտությամբ, սիրով: Անին, նրա ասելով, ուներ Ճարտարապետական բացառիկ նշանակություն հայկական արվեստի համար և ընդհանրապես: Ապա իմ հարցին, թե ստացե՞լ է արդյոք Ստրժիգովսկու գիրքը, հայտնեց, թե տեսել է, բայց անձամբ չի ստացել տակավին:

Իսկ չափագրություննե՞րը … Նույնպես չէր ստացել:

- Եթե դոքա էլ կորչին` չգիտեմ ի՜նչ պիտի ընեմ …

Նրա մտահոգությունը այժմ դարձել էր վիշտ, խոր վիշտ ու մորմոք:

Չնայած աշխատում էր, բայց և այնպես … Հե՞շտ էր կորցնել տարիների, տասնյակ տարիների տքնաջան աշխատանքի արդյունքը. կորցնել այն, ինչ պետք է լիներ իր հետազոտությունների հիմքը: Ու պարզ երևում էր, որ մարդու մտքից չէին հեռանում տանջանքով ձեռք բերած, փայփայած չափագրությունները, նույնն է թե` իր գյուտերը: Խոսելով այդ մասին` կարծես կարիք էր զգում, որ մեկը հուսադրեր իրեն:

Շատ դիմումներից հետո, վերջապես, 26 թ. նա Վիեննայից ստացավ իր կորցրած ու երազած չափագրությունները, բայց, ցավոք, ոչ լրիվ … Սակայն դա էլ մեծ բան եղավ նրա համար … մի մեծ պարգև … իր կրած տառապանքների դիմաց:

Ասացի, որ սակավախոս էր, պետք է ավելացնեմ, նաև սակավապետ: Հագնվում էր միշտ համեստ և երբեք չէր սիրում խոսել իր անձի մասին; Մեր հանդիպումների միջոցին, մի այլ անգամ, երբ հարցրի, թե Զվարթնոցի վերականգնումը շա՞տ ժամանակ է խլել իրենից, պատասխանեց.

- Է, ըշտե: Բավականին …

Ուրիշ մեկը կասեր` գիշեր-ցերեկ տանջվել եմ, սոված-ծարավ և այլն: Չէր տարածվում. թողնում էր, որ ինքդ հասկանաս … և դու, նայելով այդ լայնալանջ, ուսապինդ լեռնականի կերպարանքով, ծանր շարժուձևով մարդուն, զարմանում էիր, թե որտեղի՞ց են նրա մեջ այդքան նուրբ ու բարձր գեղագիտական ճաշակը, գիտական թափանցողությունը և, վերջապես, առատ գիտելիքները … Չէ՞ որ Զվարթնոցը վերականգնելը, ինձ թվում էր, նույնքան խիզախ մի գործ է, որքան և այդ տաճարը կառուցելը:

... Այդ օրերին նա, չնայած գրում էր իր այնքան կարևոր հետազոտությունները, բայց գանգատվում էր, թե գործ չի արվում: Նրա համար իսկական գործը` պեղումներն էին, նոր հուշարձաններ հայտնաբերելը կամ այդ հուշարձանները ուսումնասիրելը: Այստեղ նա իրեն զգում էր իր տարերքի մեջ. Նոր բան գտնել հնություններում. այսինքն` հին նորություն … Եվ այդպիսի աշխատանքների գնում էր սիրով: Ու մի անգամ ահա, Աշտարակ թե Օշական գնալիս, մեքենան շրջվել էր խանդակի հանդիպելով և մյուս մասնագետների հետ Թորամանյանը ևս վնասվել էր: Ակադեմիկոս Թամանյանը ցավ էր զգացել, նկարիչ Տարագրոսի աչքի տակը քերծվել էր ահագին, մի երրորդի ոտն էր ցավել, իսկ Թորամանյանը, որ ընկել էր գլխի վրա` ուշագնաց էր եղել. և նրան ուշքի բերելու համար այնքան սառը ջուր էին լցրել գլխին, որ թոքերի բորբոքում ստացավ… Այստեղ ի պատիվ Ալ. Թամանյանի պիտի ասեմ, որ նա մեծ հոգածությամբ շրջապատեց հիվանդին. մի քանի անգամ բժիշկներ տարավ Էջմիածին. մինչև որ ոտքի կանգնեցրեց իր սիրելի «սանահորը», ինչպես սիրում էր անվանել նրան ինքը` Թամանյանը: Եվ երբ Թորամանյանն այնքան ապաքինվեց, որ արդեն գալիս էր Երևան, ես հարցրի, թե շա՞տ տանջվեց արդյոք:

- Է, ըշտե, գործն առանց ցավի չի լինում …

Նույն այդ տարին էր կարծեմ, որ Վիեննայից ստանալով իր նյութերը, ամբողջովին նվիրվեց ուսումնասիրություններին և´ Էջմիածնում, և´ Երևան տեղափոխվելուց հետո: Գրում էր` ասելու, ինչ ուներ, փրկելու` ինչ կարող էր: Ու հաճախ շաբաթներով, ամիսներով չէիր տեսնի նրան դուրսը: Ու այսպես տարիներ …

Մի օր էլ լսեցինք` հիվանդ է: Մի երկու ընկերով գնացինք տեսության: Իրոք` պառկած էր, և անկողնի մեջ թվում էր նույն կորովի, նույն ամուր լեռնականը: Այդ իսկ պատճառով վստահ էի, թե այդ կարծր ֆիզիկականի տեր մարդը կհաղթահարի իր նոր հիվանդությունը: Այդպես էլ հուսադրեցինք.

- Կհաղթենք, կհաղթահարենք և կշարունակենք ձեր սիրած գործը: Մենք ձեզնից դեռ շատ բան ենք սպասում:

- Էհ, ըշտե´ … Տեսնե´նք …

Բայց մեր այցելության երրորդ օրը նա մեռավ, և մեր գիտակցությունը կորցրեց մի վիթխարի գիտական: Այդ մահը բնականաբար հուզեց բոլորիս: Իսկ ինձ առանձնապես հուզեց նաև հետևյալ փաստը, որ պատմում էին այդ օրերին:

Մահվան օրը Թորամանյանը պահանջում է իր ժիլետը: Երբ կինը բերում է բռնում առաջին, հիվանդ տկար ձեռքը բարձրացնում է, ժիլետի գրպանից հանում մի բանալի և տալիս կնոջը.

- Առ բերդի բանալին…

Կինը զարմանում է.

- Ինչո՞ւ կուտաս: Ուրիշ ժամանակ, որ հիվանդ լիներ` չէիր տա: Հիմա ինչո՞ւ …

- Վերցրու և … պահիր …

Ու այս խոսքերի հետ երեսը դարձնում է դեպի պատը: Մահվան ժամին էլ կարծես չի ցանկանում արտահայտել իր նվիրական զգացումները:

Իսկ ի՞նչ էր «բերդ» ասածը: Իր չափագրումները կորցնելուց հետո Թորամանյանը տանը պահում էր մի հատուկ սնդուկ և դրա մեջ փակում էր չափագրությունները, գծագրումներն ու ձեռագրերը, որպեսզի նորից չկորչեն: Իսկ դրանց կորուստը նրա աչքում հավասար էր հայոց արվեստի պատմության և հայոց փառքի կորստի: Չէ՞ որ նա ճարտարապետական յուրաքանչյուր կոթող համարում էր հայ ժողովրդի ստեղծագործական հանճարի վկայական … Նրա աչքը վախեցել էր կորուստներից և իր տանն էլ փակի տակ էր պահում իր նվիրական գանձերը:

Եվ ահա մահվան ժամին այդ բերդի բանալին հանձնում է կնոջը, որ նշանակում է` լավ պահիր, որ նորից չկորչեն …

Եվ, բարեբախտաբար, չկորան:

Անձնուրաց, հայրենասեր գիտնականի մահից հետո լույս տեսան նրա ուսումնասիրությունների երկու հսկայական հատորները, որոնք այսօր հանդիսանում են հայոց ճարտարապետության հիմնաքարերը կամ, ավելի լավ է ասել, վեմ քարերը:


Նյութը` Ք. Ա -ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը
Ամենադիտված