Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն 

Իշխանությունը գիտի՝ չի հաղթել, դրա համար էլ ռեպրեսիաները շարունակվում են․ Գագիկ Համբարյան

Քաղաքական

ՀՀ ԱԺ ընտրություններն ավարտվել են, 9-րդ գումարման Ազգային ժողովն արդեն ձևավորված է, սակայն քաղաքական կրքերն ամբողջ հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանում և հայրաքաղաքում չեն հանդարտվում․ այս ամենի համատեքստում հարցեր են առաջանում՝ արդյոք ընտրություններից հետո քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է։

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը համոզված է՝ Գյումրիում տեղի ունեցողը պատահականություն չէ։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը փորձում է հասարակության մեջ ամրապնդել այն թեզը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ընտրակաշառքի հետևանքներն են։

«Այս ամենի պատճառով էլ, նույնիսկ սովորական հեռախոսազանգերը, փորձում են ներկայացնել որպես հանցագործության ապացույց։

Օրինակ՝ մարդը զանգել, ասել է՝ ուզում է հանձնաժողովի անդամ դառնալ ու դա ներկայացվում է որպես ընտրակաշառքի կազմակերպում։ Սա քաղաքական պատվեր է, ոչ թե իրավական գործընթաց»,- ասում է նա։ Քաղաքագետը կասկածի տակ դրեց նաև ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում հայտարարել էր, թե ժողովրդի լիարժեք վստահության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, եթե ստանա 50+1 տոկոս քվե։

«Նույնիսկ ԿԸՀ-ի հրապարակած թվերով Փաշինյանը ստացավ 49,7 տոկոս քվե։ Այսինքն՝ անգամ այդ արդյունքներով չի ստացել 50 տոկոսից ավելի աջակցություն։

Եթե Հայաստանը դասական ժողովրդավարական երկիր լիներ, ապա նման արդյունքով կառավարություն ձևավորելը պարզապես անհնար կլիներ»,- ասաց Համբարյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմության նկատմամբ շարունակվող քրեական գործերն ունեն երկու հիմնական նպատակ՝ հանրությանը համոզել, թե ընդդիմությունն ամբողջությամբ զբաղվել է ընտրակաշառքով, և միաժամանակ վախի մթնոլորտ ստեղծել։ «Ես էլ ընդդիմադիր հայացքներ ունեմ։ Թող ապացուցեն, որ երբևէ ընտրակաշառք եմ տվել։ Չեն կարող, որովհետև նման բան չկա։

Այս ամենը քաղաքական հետապնդում է»,- շեշտեց նա։ Համբարյանը համոզված է՝ հատկապես Շիրակի մարզում իրավապահ համակարգը դարձել է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիք։ Ընդգծեց՝ որքան էլ Գյումրին շարունակի պահպանել իր ընդդիմադիր կեցվածքն, իրավապահ համակարգը այնտեղ՝ Շիրակի մարզում, զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով։ Սա վաղուց արդեն իրավական գործընթաց չէ։ Նա նաև հայտարարեց՝ ինքը ևս թիրախավորված է ՀՀ իշխանությունների կողմից։ «Այս պահին իմ նկատմամբ էլ են գործ սարքում։

Ընդ որում՝ գործը կառուցված է ընդամենը մեկ անձի ցուցմունքի վրա։ Ո՛չ ինձ են պատշաճ հարցաքննել, ո՛չ էլ այն մարդկանց, որոնք կարող էին պարզաբանումներ տալ։ Փաստաբանիս հետ հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչ մեղադրանքներ են պատրաստվում առաջադրել»,- ասաց Համբարյանը։

Խոսելով նոր ձևավորված խորհրդարանի մասին՝ քաղաքագետը նկատեց, որ 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմ չի համարում։ Նա հիշեցրեց հատկապես ԲՀԿ-ի շուրջ կատարվածը՝ վկայակոչելով հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանի հրապարակած հաշվարկները։

«Եթե այն ընտրատեղամասերի ձայները, որտեղ ընտրությունները չեղարկվել էին, հաշվարկվեին ընդհանուր արդյունքներում, ԲՀԿ-ն կհաղթահարեր անցողիկ շեմը և կմտներ խորհրդարան։ Այդ հաշվարկները հրապարակվել են, և դրանք լուրջ հարցեր են առաջացնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»,- նկատեց նա։ Համբարյանի գնահատմամբ՝ իշխանությունն ընտրությունների ընթացքում լայնորեն օգտագործել է նաև վարչական ռեսուրսը՝ սոցիալական ծրագրերը ծառայեցնելով քաղաքական նպատակների։

«Մի քանի ամիս առաջ իշխանությունը հայտարարում էր, թե նույնիսկ հազար դրամով կենսաթոշակի բարձրացումը ծանր բեռ է բյուջեի համար, իսկ ընտրություններից անմիջապես առաջ արդեն հնարավոր դարձավ 10․000 դրամով բարձրացնել թոշակները։ Սա, իմ գնահատմամբ, նախընտրական քաղաքական տեխնոլոգիա էր»,- եզրափակեց քաղաքագետը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո
Ամենադիտված