Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ
Սպորտ
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ծանրամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեն որոշում է կայացրել վերադառնալ մեծ սպորտ։ Մարզիկը հայտարարել է, որ արդեն երկու ամիս է, ինչ ինտենսիվ մարզվում է թիմի հետ, գտնվում է լավ մարզավիճակում և պատրաստվում է պայքարել Օլիմպիական խաղերի ուղեգրի համար, գրում է Sputnik Грузия-ն։
32-ամյա ծանրորդի առաջնային նպատակներից է մասնակցությունը Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը։ Այս մրցաշարը վարկանիշային է Լոս Անջելեսում 2028 թվականին սպասվող հաջորդ Օլիմպիական խաղերի համար, ուստի վրացի մարզիկը մտադիր է հանդես գալ և ձեռք բերել օլիմպիական լիցենզիա։
Տալախաձեն, բացի օլիմպիական երեք ոսկե մեդալներից, իր ակտիվում ունի նաև աշխարհի և Եվրոպայի յոթական չեմպիոնական տիտղոս։ 2024 թվականին նա նշել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել առանց պարտության, սակայն պատրաստ է կրկին մրցահարթակ դուրս գալ, եթե վստահ լինի նոր հաղթանակի հասնելու իր հնարավորություններին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը