Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Մանկության տարիներին մայրը և երաժշտությունը նույն զուգորդությունն էին առաջ բերում. Ալեքսանդր Սպենդիարյան

Գիտություն և Մշակույթ

Մարինա Սպենդիարյանի «Երաժշտի կյանքը» գիրքը մի մարդու` Ալեքսանդր Սպենդիարյանի մասին է, որի կյանքը և ստեղծագործությունը անջնջելի հետք է թողել հայ երաժշտության ձևավորման պատմության մեջ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում գրքից մեկ հատված:

Մանկական տարիներին մոր և երաժշտության հանդեպ ունեցած սերը Սաշայի համար միմյանցից անբաժանելի էին: Եթե հյուրասենյակից լսվում է դաշնամուրային նվագի ձայնը, նշանակում է մայրը տանն է, և Սաշան իրեն հանգիստ է զգում: Դեռ նոր էր քայլել սկսել, որ մոր ձայնի վրա գնում էր հյուրասենյակ և, լայն շրջազգեստին հասնելով, սեղմվում էր նրա ծնկներին:

Մի օր մայրը մանկական սենյակ բերեց մի ամբողջ կապոց բարալիկ մետաքսի նման փափուկ թուղթ և, ձեռքերի մեջ ճմրթելով, թռչուն պատրաստեց: Սաշան լավ գիտեր, թե ինչպիսին պետք է լինի իսկական թռչունը. Կախովկայի փողոցներում իր դաստիարակչուհու` մորաքույր Թագուշի հետ զբոսնելիս Սաշան երկար-երկար նայում էր ուրախ թռչկոտող ճնճղուկներին: Հիմա նա ուշադրությամբ հետևում էր, թե ինչ են անում մոր ձեռքերը: Իսկ երբ մայրը խաղալիքը տվեց իրեն, շրմփալով ընկավ գորգի վրա և նորից թռչունին ճմրթեց ու գունդ դարձրեց:

Դրանից հետո Սաշայի ձայնը այլևս դուրս չէր գալիս: Նա նստում էր մանկական սենյակի գոգին, զոլավոր գուլպաներով ոտքերը մեկնում էր առաջ, կախում շիկահեր գլուխը և ձեռքերի մեջ ճմրթում թղթե գնդիկը, ճգնելով նրան թռչունի ձև տալ:

Նա իր այդ զբաղմունքը թողնում էր միայն երեկոյան աղջամուղջին, երբ մայրը նստում էր դաշնամուրի առաջ և նվագում Ղրիմի թաթարների երգերն ու պարի եղանակները: Ներքևից վերև նայելով մորը, Սաշան խավարում արդեն դժվարությամբ էր տարբերում նրա դիմագծերը, բայց հետո գալիս էր սպասավոր Միխայլոն, բերելով փայտի ծայրին ամրացրած վառվող մոմի թերայրուկը, որով նա վառում էր աշտանակների մոմերը, և մոր վարսերը դառնում էին ոսկեգույն, իսկ դեմքը լուսավոր ու քնքուշ:

Սաշան չորս տարեկան էր, երբ ցանկություն զգաց հնչեցնել մեղեդիներ, որոնք ծանոթ էին այն հեքիաթների նման, որ մայրը պատմում էր նրան քնելուց առաջ: Ու թեև այդ ժամանակ տղան արդեն սովորել էր թռչուններ, ձկներ և նույնիկս ձիուկներ պատրաստել, այնուամենայնիվ, հաճախակի թողնում էր թղթե խաղալիքները և անվստահ սեղմում դաշնամուրի ստեղները:

Մի անգամ մայրը մութ հյուրասենյակում դաշնամուրի մոտ տեսավ Սաշայի փոքրիկ կերպարանքը: Որպեսզի որդուն ուրախություն պատճառի, մայրը նստեցրեց նրան իր գոգին և նվագեց թաթարական աշխույժ մի եղանակ: Ինչքա՜ն էր Սաշան ուրախացել ու թեթևացել հոգով: Այդ երգի հնչյունները, պարզվեց, նման էին հենց այն եղանակին, որը մնացել էր նրա հիշողության մեջ և ինքը ուզում էր գտնել: Դաշնամուրի ստեղները այլևս ոսկրե խաղալիքներ չէին, որոնք զվարճալի թռչկոտում էին, երբ մայրը բարձրացնում էր մատները: Նրանցից յուրաքանչյուրը սկսեց իր ձևով ձայներ արձակել, և բոլոր ստեղները Սաշայի համար այնքան ծանոթ դարձան, որ երբ մայրը հյուրասենյակից գնաց, նա ինքը գտավ իր համար անհրաժեշտ ստեղները և, մատիկով խփելով դրանց, սկսեց եղանակ դուրս բերել:

Կամաց-կամաց Սաշան սովորեց դաշնամուրի վրա դուրս բերել այն բոլոր եղանակները, ինչ ինքը լսել էր: Սկզբում դրանք Ղրիմի երգեր ու պարեղանակներ էին: Իսկ հետո, երբ 1877 թվականին վեց տարեկան Սաշան իր ընտանիքի հետ տեղափոխվեց Սիմֆերոպոլ, - քայլերգեր էին և պարահանդեսային եղանակներ, որոնք նվագում էր «զինվորական երաժշտությունը» Սիմֆերոպոլի զբոսայգում:

Սրտաշարժ էր տեսնել իր տարիքից ավելի փոքր կազմվածքով Սաշա Սպենդիարյանին նստած բարձրի կույտի վրա դաշնամուրի առաջ: Նա լարված ր ուշադիր նվագում էր պոլոնեզներ ու վալսեր, որոնց երաժշտության տակ կարմիր թավշյա հյուրասենյակում դանդաղորեն շարժվում էին իր մոր և նրա կուզենների կրինոլները:

Մի անգամ կարմիր հյուրասենյակ մտավ Սպենդիարյանների վաղեմի ծանոթ Իվան Կոնստանտովիչ Այվազովսկին: Սաշան նվագել-վերջացրել էր իր պոլոնեզները և, բարձրից սահելով ցած, գորգի վրա փութաջան կերպով թղթից վազող ձի էր պատրաստում: Նա ուզեց վեր կենալ և կրունկները կտտացնելով բարևել հյուրին, բայց հյուրը Սաշային նստեցրեց տեղում և սկսեց հետևել նրա աշխատանքին: Այնուհետև Իվան Կոնստանտինովիչը մոտեցավ դարակներին, որոնց վրա շարված էին Սաշայի թողից պատրաստած խաղալիքները, ջոկեց նրանցիցի մի քանիսը, որպեսզի Պետերբուրգ գնալիս ցույց տա գեղարվեստների ակադեմիայում:

- Իմ խոսքը կհիշեք, Նատալյա Կարպովնա, սա ապագա քանդակագործ է, - ասաց նկարիչը:

Եվ Նատալյա Կարպովնայի հյուրասենյակում գտնվող բոլոր հարազատները, զննելով Սաշայի պատրաստած վաղուց արդեն իրենց ծանոթ խաղալիքները, բացականչում էին.

- Ապագա քանդակագո՜րծ:

Նույնիսկ ինքը Սաշան, որ շատ համեստ էր և ամաչկոտ, հանկարծ իրեն ապագա քանդակագործ զգաց: Նա իրենց բակում թափեց կավի մի ամբողջ կույտ և կլանված սկսեց ծեփել ոչ միայն կենդանիներ, այլև մարդիկ:

Այնուամենայնիվ, երաժշտությունը մնում էր նրա ամենասիրելի զբաղմունքը: Նա արդեն փոքրիկ վալսեր էր գրում, հանպատրաստից հորինում որևէ երաժշտություն, սովորել էր նոտաներով դաշնամուր նվագել: Սաշան ժամերով կարող էր նվագել այն բոլոր երգերը, որոնք մայրը բերել էր Կերչից` այնտեղի ազնվական օրիորդների ինստիտուտում սովորելիս:

Անցավ որոշ ժամանակ, և երաժշտությունը բոլորովին դուրս մղեց ծեփելու ցանկությունը: Սաշա-քանդակագործը այլևս գոյություն չուներ: Բայց ձևի նուրբ զգացողությունը, որը հայտնվել էր նրա մոտ դեռ վաղ մանկությունից, անտարակույս օգնեց Սաշա-երաժշտին:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված