Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

«Հարկադրական անգործությունը մաշում էր եռուն գործունեության սովոր ռեժիսորի ուժերը». Արշակ Բուրջալյան

Գիտություն և Մշակույթ

Նա, ով գեթ մեկ անգամ փորձի ժամանակ տեսել է Բուրջալյանին բեմահարթակի վրա, - գրում է թատրոնի պատմիչը, - չի կարող մոռանալ արտաքնապես կոպտավուն, կաշվե վերարկու հագած այդ մարդուն, որ իբրև թատրոնի հրաշագործ, բեմի վրա վերստեղծում էր կյանքի պատկերներ:

Արշակ Բուրջալյանի կյանքի դրվագներից է ներկայացրել նաև նրա հետ աշխատած բեմանկարչի Սեմյան Ալաջալովը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Արշակ Բուրջալյանի «Հոդվածներ, նամակներ, ժամանակակիցները նրա մասին» գրքից Սեմյոն Ալաջալովի «Վարպետի հիշատակին» հուշ-ակնարկից մի փոքրիկ հատված:

Միջահասակ, եռանդուն, ամեն օր սափրված դեմքով, կոպերը կիսածածկ բաց գույնի աչքերով, գլուխը հպարտ ետ գցած, նույնիսկ առանց մազերի` նա հիշեցնում էր առյուծի գլուխ: Ձիգ մեջքով, արագաքայլ և ռիթմիկ, ահա Արկադի Սերգեևիչի արտաքին կերպարը, որ շատ նման և շատ ճիշտ պատկերված է Մարտիրոս Սարյանի հայտնի դիմանկարում:

Բուրջալյանը խիստ համեստ էր հագնվում, սակայն խնամքով և մաքուր:

Արտաքուստ խիստ երևացող կերպարանքի տակ թաքնված էր բարի, շատ բարի և զգայուն մի սիրտ: Նա անշահախնդիր էր և շռայլ էր ապրում: Սենյակում եղած կահկարասին պետական էր, թատրոնինը: Ինչ որ ստանում էր, անմիջապես ծախսում էր: Հյուրասեր և առատաձեռն մարդ էր: Առավոտ վաղ, մինչև փորձն սկսվելը, նա գնում էր շուկա և լի պայուսակով տուն դառնում: Սիրում էր և ինքը ճաշ պատրաստել: Իր մերձավորների շրջանում հայտնի էին նրա համեղ կերակուրները; Ես, հետագայում էլ Յակուլովը, հաճախ էինք լինում նրա այդ «լուկուլոսյան» ճաշկերույթներին, ուր ամեն ինչ հյուրասեր տանտիրոջ ձեռքով էր լինում պատրաստված:

Զարմանալի աշխատունակ էր: Ոչ ոք չէր տեսել նրան հոգնած, ինչքան էլ երկար տևեր փորձը: Շատ լավ կոփված էր և ուներ նախանձելի առողջություն:

Խորհրդածելով պիեսի վրա` Արկադի Սերգեևիչը միայն իրեն համար ուրվագծում էր բեմադրության ընդհանուր պլանը: Պատմում էր նկարչին իր միտքը, խնդրում ձևավորման ժամանակ առանձնացնել և ցայտուն դարձնել այն տեսարանները, որոնք մեկնաբանում էին իր պլանը, մնացած աշխատանքի մեծ մասը արդեն տանում էր փորձի ընթացքում: Նա գիտեր անձամբ ցույց տալ, և որովհետև անցյալում դերասան էր եղել, ապա լավ ծանոթ էր դերասանական տեխնիկային: Նշելով դերի ընդհանուր պատկերը` հետագայում նա դերասանին տալիս էր ստեղծագործական լիակատար ազատություն:

1927 թվականի ամռանը, ես Մհեր Աբեղյանի հետ մեկնեցի Մոսկվա` քննություն տալու համար ՎԽՈՒՏԵՄԱՍ-ում:

Այդ ժամանակամիջոցում լսում էի Բուրջալյանի կյանքի մասին: Բայց մի անգամ ուղղակի առաջադրանք ունեի` կապվելու նրա հետ: Դա բխում էր Յակուլովից, որը, իր մահից մի փոքր առաջ, կասկած անգամ չունենալով, թե մոտ է իր վախճանը, Երևանից ինձ գրած մի նամակում հետաքրքրվում էր, թե ինչ վիճակի մեջ է իր 25-ամյա հոբելյանի նախապատրաստությունը: 1928 թ. օգոստոսին նա ինձ գրում էր.

«Հայտնեք հոբելյանի մասին, ինչպե՞ս են ընթանում գործերը: ձեր անելիքն է ներգրավել հայերին, - Բուրջալովը Թիֆլիսումն է, - և երևանցիներին Կոմիտեի անունից»:

Ավա՜ղ, հոբելյարի բախտը չժպտաց: Այդ տարվա վերջին օրերին Յակուլովը վախճանվեց …

Մեր հանդիպումը Բուրջալյանի հետ տեղի ունեցավ հինգ տարի անց, 1933 թվականին:

Ես Պետթատրոն եկա «Եգոր Բուլչովը և ուրիշները» պիեսի էսքիզներով: Մ. Գորկու պիեսի բեմադրության աշխատանքն ինձանից շատ ժամանակ էր խլում, և ես սակավ էի տեսնվում Բուրջալյանի հետ, որը «Սևիլյան սափրիչն» էր պատրաստում օպերայում և նույնպես խիստ զբաղված էր: Այդ ներկայացումը թեթև և ուրախ, իսկական բուրջալյանական բեմադրություն էր, զգացվում էր ռիթմի, երաժշտության և արտահայտիչ միզանսցենների մեծ համերաշխություն:

Նորից հանդիպեցինք մենք 1938 թվականին: Երևանում ծավալվել էին Մոսկվայում հայ արվեստի առաջին տասնօրյակի նախապատրաստման աշխատանքները: Ներգրավված էին ստեղծագործական լավագույն ուժեր, որպեսզի իր ամբողջ ուժով ցուցադրեին Սովետական Հայաստանի արվեստը: Կազմվել էր ռեպերտուրային բոլոր կողմերով: Տասնօրյակի նախապատրաստությունը դրված էր լայն հիմքի վրա: Միայն մի մարդ էր բացակայում` Բուրջալյանը:

Ի՞նչ էր կատարվում վաթսունամյա, արդեն ծեր այդ մարդու հոգում, որ իր ամբողջ կյանքը նվիրել էր արվեստին, իսկ հասուն և բեղմնավոր շրջանը` Սովետական Հայաստանի արվեստին, որ անկասկած այնքան շատ բան էր արել հայ թատրոնի համար, նրա ամենապատասխանատու շրջանում, իսկ այժմ գտնվում էր այդ ամենից հեռու:

Վիրավորված ինքնասիրության ինչպիսի մռայլ մտքեր էին տանջում նրան:

Ես նրան գտա անկողնում, հիվանդ, մենակ: Կինը և դուստրը Թիֆլիսումն էին: Մոտիկ բարեկամներ չուներ: Չէր էլ գանգատվում և արիությամբ տանում էր իր վիճակի ծանրությունը: Երբ ապաքինվեց, ամեն անգամ հանդիպելիս մենք սրտագին ու քաղցր ժամեր էինք անցկացնում միասին: Կարեկից հետաքրքրությամբ նա հարցնում էր ինձ, թե ինչպես եմ մտածել ձևավորել «Երջանկություն» բալետը, ուշադրությամբ դիտում էր իմ սևագիր ուրվանկարները:

Ցավով տեսնում էի ես, թե հարկադրական անգործությունը ինչպես էր մաշում եռուն գործունեության սովոր ականավոր ռեժիսորի ուժերը:

Նա իր ամբողջ կյանքը անց էր կացրել արվեստում, ապրում էր արվեստով և կարծես խեղդվում էր արվեստից դուրս:

Սրանցով ընդհատվում են մի հիշողությունները Բուրջալյանի մասին: Այդ հանդիպումները վերջինները եղան:

Անցավ յոթ տարի:

Լռեցին երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին համազարկերը:

Թատերական արվեստը վերադարձավ խաղաղ աշխատանքի:

Սակայն թատրոն չվերադարձավ Արկադի Սերգեևիչը …

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված