Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Արշավանք Րաֆֆիի դեմ

Գիտություն և Մշակույթ

Շիրվանզադեի և Րաֆֆու ծանոթությունը տեղի է ունեցել 1883 թվականի ամռանը: Կարճ ժամանակ հետո նրանց հարաբերությունը դառնում է մտերմական ու այդպես հարատևում մինչև վերջինիս մահը: «Րաֆֆին ժամանակակիցների հուշերում»` «Րաֆֆիի կյանքից» խորագիրը կրող հուշը ծնունդ է առել Րաֆֆու թաղման առիթով Շիրվանզադեի գրած դամբանականից: Շիրվանզադեի գրած դամբանականը Րաֆֆու թաղման օրը ինչ-ինչ պատճառով չի կարդացվում: Նա որոշում է իր ելույթը ընդարձակել ու հրատարակել որևիցե ամսագրում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում այդ հուշից մի փոքրիկ հատված:

Չեմ հիշում ինչ օր էր, բայց գիտեմ, որ 1883 թվականի օգոստոս ամսի կեսին էր, երբ ես առաջին անգամ տեսա Րաֆֆիին: Ես նոր էի Թիֆլիս եկել և առաջին ջերմ փափագս էր տեսնել այն մարդուն, որ, իմ կարծիքով, հայ ազգի վշտերի ու դառնությունների ամենաեռանդուն թարգմանը և նրա նվիրական գաղափարների ամենատաղանդավոր արտահայտիչն էր: Նրա ոգևորիչ գրիչը ինձ վրա խոր տպավորություն էր գործել: Նրա անունը ինձ համար անզուգական էր: Այդ անունով ես շատ անգամ էի կռվել և թշնամացել վիպասանի գաղափարի հակառակորդների հետ:

Երեկո էր, երբ ես մի բարեկամի հետ մտա Րաֆֆիի մոտ: Այդ ժամանակ վիպասանը բնակվում էր Սոլոլակի թաղում, մի փոքրիկ հայ բուրժուայի տանը:

Անցնելով բավական ընդարձակ մի բակ, մենք փայտյա սանդուղքով բարձրացանք բակի խորքում գտնվող տան վերին հարկը: Առաջին բանը, որ այստեղ աչքի ընկավ, տրոպիկական ծառերը, ծաղիկները և բույսերն էին, որ մի փոքրիկ անտառ էին կազմում պատշգամբի մի ծայրից մյուսը: Ոտ դնելով այստեղ, մենք զգացինք վերին աստիճանի ախորժելի մի բուրմունք, որ տարածել էր օդի մեջ բազմատեսակ ծաղիկների անուշ խառնուրդը: Բուսականությամբ հարուստ արևելքում ծնված բանաստեղծն յուր բնակարանը շրջապատել էր բնության գեղեցիկ և գույնզգույն ժապավենով, որ մի առանձին հրապույր էր տալիս նրան արտաքուստ:

Բնակարանը բաղկացած էր երկու ոչ այնքան մեծ սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին փոքրիկ նախասենյակներով: Մի քանի սևագույն աթոռներ, մի հատ ասիական թախտ` պարսկական գորգով ծածկված և բարձերով զարդարված, պատի առջև դրած մի պահարան գրքերով լի, - այս էր Րաֆֆիի կաբինետի ամբողջ կահ-կարասին: Այնուհետև լուսամուտների հատակների վրա, անկյուններում, դուրսը և ներսը, ամեն տեղ ծաղկամաններ:

Սենյակում տիրում էր կիսախավար: Գրասեղանի վրա վառվող կանաչագույն լուսամփոփով ծածկված մի զույգ մոմերի լույսը տարածվել էր հաստակազմ գրքերի վրա, որոնց մեջ աչքի էին ընկնում հայկազյան բառարանի ահագին հատորները: Այդ սեղանի քով նստած էր մի մարդ, բավական մեծ գլխով, լայն, բարձր, կնճռոտ և քուների մոտ դուրս ցցված ճակատով, թանձր ու սև ուներով, խիտ բեղերով ու կարճլիկ մորուքով, ուր հազիվ նշմարվում էին մի քանի սպիտակ թելեր: Նրա դեմքի գույնը թուխ էր, արտահայտությունը առաջին անգամ տեսնողի համար անհյուրընկալ, շրթունքները սեղմված, աչքերը հիվանդոտ:

Դա էր այն մարդը, որի «Կայծերը» մի քանի ամիս էր արդեն բոցավառել էր հայ երիտասարդության սրտերը, ամեն տեղ հուզմունք բարձրացնելով և ազնիվ զգացմունքներ շարժելով: Տեսնելով Րաֆֆիին նստած, ինձ թվաց, որ նա բարձրահասակ է և հաղթանդամ: Բայց երբ նա ոտքի կանգնեց մեզ ընդունելու, երևաց միջին հասակից էլ քիչ ցածր, կարելի է ասել, մի փոքրահասակ մարդ:

Ինձ տիրեց մի տարօրինակ զգացում, գուցե նման բարեպաշտ մարդու երկյուղածությանը, երբ առաջին անգամ ոտ դրի այդ մարդու սենյակը: Ես պանսիոնի աշակերտուհի չէի, որ բանաստեղծություններով հափշտակված, նրանց հեղինակներին երևակայեի երկնային հրեշտակներ, օժտված թե բարոյական և թե՛ արտաքին ամենագեղեցիկ հատկություններով: Բայց և այնպես ես ոչ միայն Րաֆֆիի գաղափարների երկրպագուն էի, այլև սիրում և հարգում էի նրա անձնավորությունն իսկ, հեռվից հեռու, անտես, անծանոթ: Մինչդեռ, չպիտի թաքցնել, այդ անձնավորության մասին գավառներում շատ էլ նպաստավոր կարծիք չէր տիրում: Սակայն, թվում էր ինձ, մի մարդ, որ այնքան ընդունակ է բարձր գաղափարների թարգման լինելու, մի մարդ, որ այնպիսի մաքուր զգացումներ է ներշնչում ժողովրդին, չի կարող լավ հոգի չունենալ: Գիտեի նույնպես, որ սովորաբար միևնույն չափն են գործածում թե՛ հասարակ մահկանացուների և թե՛ բացառիկ անհատների բարոյական արժեքը որոշելիս: Զգում էի, որ եթե Րաֆֆիի անձնականի մասին լավ կարծիք չի տիրում, մեղավորը ամբոխի շտապ եզրակացությունն է, մի կարճատես, կիսակիրթ ամբոխի, որ չէր կարող թափանցել յուր բարոյական և մտավոր առաջնորդների ներքին աշխարհը, հոգեբանորեն բացատրել նրանց կարծեցյալ թերությունները:

Րաֆֆին գրում էր, ուստի մեր այցելությունը շատ էլ հարմար ժամանակ չէր և պետք է անախորժ լիներ նրա համար: Բայց մի դուրեկան ժպիտ լուսավորեց այդ` ըստ երևույթին մռայլ մարդու թախծալի դեմքը, երբ նա մեզ տեսավ: Յուր ցավագար աչքերը շփելով, նա սեղմեց մեր ձեռքը, հրավիրեց նստել և իսկույն ծառային հրամայեց մեզ համար թեյ բերել:

Մեր խոսակցությունը սկզբում դանդաղ, հետո դարձավ ամփոփ ու կենդանի և տևեց մինչև ուշ երեկո: Այդ ժամանակ էր, որ «Մեղու» լրագիրը իր աշխատակից Հայկունիի բերանով (Հովակիմ Գեղամյանց) արշավանք էր սկսել Րաֆֆիի դեմ: Վիպասանի երկրպագուները վրդովված էին այդ արշավանքով: Ես ինքս շատ անգամ անզուսպ կռիվներ էի ունեցել Բաքվում մեղվականների հետ, որոնց ատելությունը Րաֆֆիի դեմ այդ ժամանակ հասել էր յուր գագաթնակետին: Ինքը' վիպասանը, սաստիկ վշտացած էր Հայկունիի հարձակումներից: Բնական էր, որ նրա խոսակցությունը պտտեր այն գրականական բանակռվի շուրջը, որ տիրում էր այդ մասին «Մշակ» և «Մեղու» լրագիրների մեջ:

Նա պարզում էր իր հակառակորդների արշավանքի բուն շարժառիթը, որ մինչև այդ ժամանակ ինձ համար շատ էլ պարզ չէր: Եվ որքան նա շատ էր հարձակվում մեղվականների վրա, այնքան այդ մարդիկ ինձ համար անախորժ չէին վիպասանի միակողմանի դատողությունները և անձնական, կրքոտ հարվածները:

- Եթե այդ մարդիկ, - ասում էր նա, - միայն կարճատես, հետադեմ և անմիտ լինեին, ես այդքան չէի վրդովվիլ: Բայց նրանք խորամանկ էլ են, ահա՛ ինչն է ատելի. նրանք ոչ մի տող առանց վատ նպատակի չեն գրում: Նրանք ղեկավարվում են եզվիտական ձգտումներով, թեև զուրկ են եզվիտների խելքից: Նրանք միջոցներ չեն խնայում, նրանց համար ամեն մի վատ միջոց ներելի է, միայն թե վնասեն ինձ: Ուշադրությա՞մբ կարդացել եք այդ Հայկունիի հոդվածները:

- Այո՛, մասամբ:

- Եթե դուք այստեղի գործերին տեղյակ լինեիք, այդ հոդվածների մեջ կգտնեիք շատ ստոր ակնարկներ, այո՛, նույնիսկ մատնություն:

Դուրս թափելով իր սրտի առաջին թույնը, Րաֆֆին հանգստացավ, և այնուհետև երևան եկավ մի հեգնասեր, նույնիսկ սրամիտ մարդ: Խոսակցության նյութը նույնն էր, բայց որպիսի՜ սառնությամբ էր նա ծաղրում իր հակառակորդներին: Մի կարճ համեմատություն, մի թեթև նկարագիր պատկերացնում էր այդ մարդկանց ամբողջ բարոյական աշխարհը: Եվ յուր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված