Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Րաֆֆու դեմ արշավանքը մի անջնջելի արատ է հայ մամուլի պատմության մեջ

Գիտություն և Մշակույթ

Րաֆֆու անձնական կյանքը եղել է նրա գրական ու հասարակական գործունեության շարունակությունը, ուստի ամբողջական կարծիք կազմել նրա գրական ու հասարակական գործունեության մասին առանց նրա անձնական կյանքի հանգամանքներին ծանոթ լինելու, թերևս նույնքան թերի կլինի, որքան կարծիք կազմել նրա անձնական կյանքի մասին, առանց հետամուտ լինելու նրա գրական ու հասարակական գործունեությանը:

Ահա թե ինչու Շիրվանզադեի գրած հուշերը («Ժամանակակիցները Րաֆֆու մասին» գրքում), որ գերազանցապես նվիրված է Րաֆֆու մարդկային հատկանիշների նկարագրին, նրա անձնական կյանքի հանգամանքներին, րաֆֆիագիտության համար ունի բացառիկ կարևոր նշանակություն:

Րաֆֆիի երկրպագուների մի խումբ աշխատում էր կատարել վիպասանի քսանհինգամյա հոբելյանը: Այս հանգամանքը մի նոր անհանգստություն էր պատճառել վիպասանի թշնամիներին, որոնք ամեն ջանք գործ էին դնում հոբելյանը խանգարելու: Նրանց ցանկությունը կատարվեց, թեև նրանցից անկախ պատճառներով …

Հոբելյանը խափանվեց, բայց այն երկու-երեք հազար ռուբլիները, որ հայ հասարակությունը սիրով և հոժարությամբ նվիրեց Րաֆֆիին, մնացին մշտական փուշ վիպասանի թշնամիների աչքում:

Սև նախանձը բորբոքվել էր մարդկանց սրտերում, և նրանք չգիտեին ինչ անեին Րաֆֆիին վնասելու ոչ միայն բարոյապես, այլև նյութապես:

Րաֆֆին հրապարակորեն հռչակվում էր մերթ «խաչագող», մերթ «գրականական փերեզակ», որ կարծես հայ հասարակության քսակի համար ստեղծվել էր իբրև մի երկնային պատիժ:

Այդ արշավանքը վիպասանի դեմ առ միշտ պետք է մնա մի անջնջելի արատ հայ մամուլի պատմության վրա: Մամուլի, որի զարգացմանը այնքան նպաստել էր Րաֆֆին, յուր տաղանդի ուժով ճանապարհ հարթելով նրա համար ժողովրդի խավերում:

- Լսե՞լ եք, - դարձա ես մի օր ծիծաղելով Րաֆֆիին, - ձեր թշնամիները պնդում են, թե դուք բանկում ոչ ավել, ոչ պակաս քսան հազար ռուբլի դրամագլուխ ունեք, բոլորը վաստակել եք գրականությամբ և ստացել եք հոբելյանի առիթով:

- Մի՞թե, - գոչեց նա ժպտալով, - ես շատ ուրախ եմ, բայց իմ թշնամիները չե՞ն ասում, թե չեկը ում մոտ է:

- Վրդովեցուցիչն այն է, որ մերոնցից ոմանք էլ հավատում են այդ առասպելական ստին: Այսօր ես այդ մասին վեճ ունեի մեր ծանոթներից մեկի հետ:

- Իզուր, - շարունակեց Րաֆֆին ավելի զվարթ եղանակով, - չպիտի հերքել, ես ինքս այդ մասին լռում եմ: Թող իմ թշնամիները հավատան, որ ես հարուստ եմ, դա նրանց ավելի կտանջի, քան եթե համոզված լինեին, որ ես աղքատ եմ այնպես, ինչպես այժմ: Այդ տեսակ մարդկանց ամենամեծ ցավ պատճառողը իրենց հակառակորդների նյութական ապահովությունն է: Բայց խոմ իմ մոտիկ բարեկամները գիտեն իմ իսկական դրությունը, այդ ինձ համար բավական է:

Իսկ նրա իսկական դրության մասին մոտիկ բարեկամներին հետևյալն էր հայտնի:

Նա ամուսնացած էր, ուներ երկու զավակ, որոնք իրենց մոր հետ բնակվում էին Պարսկաստանում: Ուներ երկու թե երեք չքավոր եղբայրներ, ծերունի մայր, որ յուր որդիներից առանձին էր ապրում, ինը քույր, բոլորն էլ չքավոր և բոլորն էլ օգնության կարոտ: Ի՞նչ էր նրա եկամուտը, որ կարողանար ոչ թե ազատ դրամագլուխ կազմել, այլ գոնե մի կերպ կառավարել այդ ահագին ընտանիքը:

«Մշակի» խմբագրությունից, ինչպես հետո մի օր ինձ ասաց Գրիգոր Արծրունին, նա ստանում էր տարեկան ութ հարյուր ռուբլի և ճաշում էր խմբագրի մոտ: Առանձին հատորներով լույս տեսած գրքերը այդ ժամանակ նրան տալիս էին տարեկան միջին թվով հազար երկու հարյուր ռուբլի: Այդ էր նրա ամբողջ հարստությունը: Բայց այն էլ հենց նույն օրերը կիսով չափ պակասել էր, երբ նա թյուրիմացություններ էր ունեցել Արծրունիի հետ, հեռացել էր նրանից և զրկվել ռոճիկից:

Այդ բոլորի մեջ, որ Րաֆֆին մերթ ընդ մերթ պատմում էր յուր բարեկամներին, նյութական կարոտությունը այնպիսի խոշոր տեղ է բռնում, որ կամա-ակամա ամեն քայլում պետք է այդ խնդրին դիմել: Ես չեմ պատմի նրա անցյալը, վախենալով, մի գուցե հիշողությունս ինձ մոլորեցնի: Առաջ կբերեմ միայն այն փաստերը, որոնք խոր են դրոշմվել իմ մտքի մեջ: Եթե չեմ սխալվում, դեպքը պատահում է յոթանասնական թվականների սկզբներին, այսինքն այն ժամանակ, երբ Արծրունին վիպասանին դեռ չէր հրավիրել «Մշակի» մշտական աշխատակիցը լինելու:

- Ես կենում էի Թիֆլիսի հետ ընկած թաղերից մեկում, - պատմում էր Րաֆֆին մի օր ճաշից հետո, երբ մենք գնում էինք ոտով Մուշտայիդ զբոսնելու, - մի աղքատ հայ ընտանիքի մոտ: Այդ ժամանակ ես պարապում էի մի այնպիսի եռանդով, որ միայն նոր սկսող հեղինակը կարող է ունենալ: Գիշեր-ցերեկ ես նստած էի սեղանիս քով: Բացի գրչից, ես մոռացել էի ամեն ինչ, ինչպես կարող է մոռանալ մի սիրահարված պատանի յուր նազելիի գրկում ամբողջ աշխարհը: Այնինչ ապրում էի օր-օրի վրա` մի օր քաղցած, մի օր կիսակուշտ: Տաք կերակուրը ինձ համար հազվագյուտ բան էր: Իմ սնունդն էր մեծ մասամբ մի կտոր հաց, մի քիչ պանիր, իմ սիրածը` ծխախոտ և թեյ: Առանց ծխելու ես պարապել չէի կարողանում, ինչպես այժմ էլ: Ծխում էի չորս հատը մի կոպեկանոց պապիրոս, երբեմն էլ սոլդաթի մախորկա և ծխում էի խնամքով ու ախորժակով: Չեմ հիշում, որ այդ ժամանակ մի հատ պապիրոս դեն ձգած լինեմ առանց ավարտելու նրան մինչև մունդշտուկ: Իսկ եթե լինում էին կիսատ պապիրոսներ, հավաքում էի սեղանիս գզրոցի մեջ և հետո ծխում: Գալով թեյին` դա արդեն մի այնպիսի շքեղություն էր ինձ համար, որին շաբաթներով չէի արժանանում: Երիտասարդական դառն, բայց երջանի՜կ օրեր: Այդ բոլոր նեղությունները ես կրում էի անտրտունջ, ոչ ոքի չգանգատվելով և ոչ ոքի չհայտնելով իմ դրությունը …

- Մի անգամ ես պարապեցի մինչև ուշ գիշեր: Հանկարծ գլուխս պտտեց, աչքերս մթնեցին: Հիշեցի, որ ամբողջ օրը անոթի եմ եղել: Պտրեցի իմ սենյակի բոլոր անկյունները, իհարկե, ոչինչ չգտա, որովհետև երբեք ինձ մոտ ավելորդ հացի կտոր չգտա, որովհետև երբեք ինձ մոտ ավելորդ հացի կտոր չէր լինում: Հակառակի պես ծխախոտս էլ վերջացել էր: Պառկեցի անկողին, որ քնով մոռանամ իմ քաղցը: Այստեղ իմացա, որ քունը թշնամի է դատարկ ստամոքսին: Ի՞նչ անեի, գրպանումս մի հատ նիկոլաևսկի մեծ երեքկոպեկանոց ունեի, գնացի փողոց մի բան գնելու: Երկմտության մեջ էի, ի՞նչ գնեմ` ծխախո՞տ, առանց որի գլուխս պտտվում էր, թե՞ հաց, առանց որի քիչ էր մնում քաղցից ուշաթափվեի: Գիշերը շատ ուշ էր, խանութները վաղուց կողպված էին: Մոտեցա մի հացթուխի խանութի, զարկեցի դռներին: Հացթուխը շուռ եկավ անկողնում, երազում մռթմռթաց, կրկին զարկեցի, նա զարթնեց և սկսեց Վանի բարբառով ինձ հայհոյել: Բայց իմ խնդիրը մեղմացրեց նրան, դռների արանքից վերցնելով երեքկոպեկանոցս, մի ֆունտ հաց տվեց ինձ …

Այսպիսի օրեր էր քաշել Րաֆֆին: Հիշում եմ` այդ դեպքը նա պատմում էր ծիծաղելով, առանց որևէ անախորժություն արտահայտելու դեպի այդ օրերը:

Բայց ահա և մի ուրիշ դեպք, որ վիպասանը պատմում էր ինձ մի օր, հազիվհազ կարողանալով զսպել յուր հուզմունքը: Թշվառությունները հաճախ թշվառությունների հետևից են գալիս և երբեմն նրանք այնպես են բարդվում, որ մարդ ընկնում է անել դրության մեջ: Կամքի տեր մարդիկ մաքառում են ճակատագրի ամենազորեղ հարվածների դեմ, բայց պատերազմը անհետևանք չի մնում նրանց բնավորության վրա:

Նյութական ամենավերջին կարոտության մեջ, Րաֆֆին նամակ նամակի հետևից է ստանում Պարսկաստանից` մերթ իր մորից, մերթ քույրերից և մերթ եղբայրներից: Ամեն կողմից դիմում են նրա օգնության այն ժամանակ, երբ ինքը օրերով անոթի էր մնում:

- Տեսնել ամենամոտիկ արյունակիցներիդ կարոտությունը, զգալ, որ պարտավոր ես նրանց օգնել և չկարողանալ օգնել – դա էր կատարյալ թշվառությունը: Բայց այդ բոլորը չէ: Ճակատագիրը այնպես է կարգադրում, որ իմ եղբայրներից մեկը Պարսկաստանից գա Թիֆլիս, ինձ վրա հույս դրած, այստեղ հիվանդանա քաղաքի մի անկյունում և կարճ ժամանակից հետո մեռնի: Եվ մեռնի մի այնպիսի օր, երբ ես ոչինչ չունեի նրան թաղելու համար: Այսօրվա պես միտս է, որ ես երեք անգամ վճռեցի դիմել Գրիգոր Արծրունիի օգնությանը, երեք անգամ մոտեցա նրա դռներին և երեք անգամ էլ ետ դարձա: Խորին ինքնասիրությունը ինձ թույլ չէր տալիս իմ ցավը հայտնել նույնիսկ մի մարդու, որ առանց բացատրության կարող էր զգալ իմ դրությունը:

Վերջապես, չգիտեմ ինչպես, Րաֆֆին ճարում է երեք ռուբլի և գնում է մի դագաղ:

Երեկոյան մութին նա իր եղբոր դիակը դնում է կառք և մի քահանայի ու երկու մշակի հետ տանում թաղելու:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված