Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Չարագործները գիշերով փորձել են թալանել Րաֆֆու բնակարանը

Գիտություն և Մշակույթ

Ժամանակակիցներից շատերն են գրել Րաֆֆու մասին, բայց նրանցից և ոչ մեկը այնպիսի խորությամբ չի բացահայտել Րաֆֆու ստեղծագործությունների արժեքը, այնպես դիպուկ չի բնութագրել Րաֆֆուն, ցույց տվել նրա մեծությունը, ինչպես այդ արել է Շիրվանզադեն («Ժամանակակիցները Րաֆֆու մասին» գրքում, տես նաև`«Արշավանք Րաֆֆիի դեմ», «Րաֆֆու դեմ արշավանքը մի անջնջելի արատ է հայ մամուլի պատմության մեջ» հոդվածներում): Րաֆֆին վերջինիս բնորոշման հանդիսանում է «Հայ ազգի վշտերի ու դառնությունների ամենաեռանդուն թարգմանը և նրա նվիրական գաղափարների ամենատաղանդավոր արտահայտիչը»:

Րաֆֆիի հոբելյանի տարին էր, երբ մի օր Թիֆլիսում լուր տարածվեց, թե գիշերը ինչ-որ անհայտ չարագործներ հարձակվել են վիպասանի բնակարանի վրա, իբրև թե նրան սպանելու նպատակով: Այդ ժամանակ Րաֆֆին դեռ բնակվում էր այն բնակարանում, որ ես համառոտ նկարագրեցի հոդվածիս սկզբում: Քաղաքի կենտրոնում, մի հայտնի փողոցի վրա, տեղի ունեցած եղելությունը հնադուգն էր, մանավանդ որ հարձակման ենթարկվածը մի հասարակ մարդ չէր: Ուստի անգործ մարդիկ սկսեցին հազար ու մի անտեղի ենթադրություն անել, որոնց թվում էր և այն, թե իբրև մեղվականների դրդմամբ է եղել հարձակումը:

Տեսնենք ինչպես էր պատմում ինքը` Րաֆֆին, այդ եղելությունը:

- Մինչև ուշ գիշեր պարապելուց հետո ես մոմերը հանգցրի և անցա ննջարանս:

Շատ էի քնել թե քիչ, չգիտեմ, հանկարծ մի խուլ աղմուկ ինձ զարթնեցրեց: ես իսկույն ոտքի թռա և բնազդումով ձեռս տարա դեպի բարձս, որի տակ միշտ պահում էի մի ատրճանակ: Աղմուկը լսվում էր մի կաբինետից: Ատրճանակը վերցնելով` անցա նախասենյակ: Այստեղ ականջիս հասան մարդկային շշնջյուններ, ինձ թվաց, որ մի քանի մարդիկ դիմում են դեպի իմ ննջարանը և արդեն ուզում են բանալ կաբինետիս դռները: Ես կանգնեցի դռներիս հետևում և բոլոր ուժովս դեմ կացա, որ նրանք չկարողանան բանալ, իսկ նրանք հրում էին, որ բանան: Մեր լուռ կռիվը տևեց մի քանի վայրկյան, մինչև որ նրանք կարողացան դռները մի քիչ բանալ: Ես ատրճանակիս խողովակը ուղղեցի դռների միջով դեպի կաբինետը. չարագործները հետ կանգնեցին: Ես, սիրտ առնելով, դռները բաց արեցի և ատրճանակս արձակեցի: Որքան ես կարողացա նկատել, նրանք երեք հոգի էին, որոնցից երկուսը սենյակում էին, երրորդը` լուսամուտի հատակի վրա: Նրանք շտապեցին լուսամուտով ցատկել դեպի դուրս և անհայտանալ: Ես սկսեցի գոռալ, հարևաններս օգնության կանչել չարագործներին բռնելու, բայց ոչ ոք չեկավ. ատրճանակի գնդակը անցավ իզուր, ահա այստեղով …

Այս ասելով, նա ցույց տվեց գնդակի հետքը, որ երևում էր լուսամուտի մի փեղկի վրա:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեսակ մարդիկ կարող են լինել հարձակվողները, - հարցրի ես:

- Ո՞վ գիտե, բայց կարծում եմ, որ կողոպտելու նպատակով չէին եկել: Ինչպես տեսնում եք, ոչ մի բանի ձեռք չեն տվել: Մինչև անգամ այս մի քանի ռուբլին էլ, որ, ինչպես այժմ, դրված էին գրասեղանիս վրա, անուշադիր են մնացել: Իսկ նրանք տեսած կլինեն, որովհետև մեկի ձեռքում վառած մոմ կար:

Երկու օր անցած, երբ լրագիրները այդ եղելության լուրը հասցրին գավառները, ամեն մի կողմից սկսեցին Րաֆֆիի անունով գալ շնորհավորական հեռագրեր և նամակներ: Թշնամիները այդ եղելությանը չէին ուզում հավատալ և աշխատում էին տարածված լուրի մեջ մի հետին միտք գտնել: «Մեղուն» այդ լուրը լսելով, մյուս օրը հրատարակեց, թե միևնույն գիշեր Հայկունիի բնակարանի վրա էլ հարձակում է գործվել, բայց «չարագործները» ոչինչ չեն կարողացել անել և միայն նրա գալոշները գողացել են ու գնացել: Ահա հենց «Մեղվի» հաղորդած այս լուրը, կարելի է ասել, ուներ մի հետին նպատակ: Մի աննշան Հայկունիի անունը կապելով հայտնի վիպասանի հեղինակավոր անվան հետ, կամենում էին հասարակության վրա մի որոշ տպավորություն գործել …

Անցավ բավական ժամանակ, և մի օր Րաֆֆին ինձ ասաց.

- Գիտեք, վերջապես, ես իմացա` ովքեր են եղել ինձ վրա հարձակվողները:

- Ովքե՞ր էին:

- Սովորական գիշերային սրիկաներ: Տեսեք բանը ինչպես է պատահում:

Նա պատմեց, որ եղելությունից մի քանի օր առաջ յուր ծառային տալիս է մի քսանուհինգանոց թղթադրամ, որ փողոցում մանրացնի: Ծառան թղթադրամը տանում է հարևան օղետներից մեկը, ուր նստած կոնծելիս են լինում մի քանի սրիկաներ: Նրանցից մեկը հարցնում է ծառային, թե արդյոք նրա աղան շա՞տ ունի այսպիսի թղթադրամներ: Հիմար պատանին պատասխանում է, թե «աղան» մի ահագին սնդուկ լիքն ունի պահած յուր ննջարանում: Սրիկաները հարցուփորձ են անում և տեղեկանում, որ Րաֆֆին բնակվում է առանձին բնակարանում և գիշերները մենակ է լինում:

- Ահա այդ մարդիկ են եղել ինձ վրա հարձակվողները, ես նրանց հետ ծանոթացա մինչև անգամ:

- Ինչպե՞ս:

- Երբ ծառաս մի օր ինձ պատմեց այդ բանը, իմ մեջ իսկույն կասկած ծագեց: Ես հրամայեցի նրան, որ ցույց տա ինձ այն օղեվաճառին: Գնացի նրա մոտ: Սկզբում օղեվաճառը չկամեցավ ոչինչ ասել, բայց ես խնդրեցի, որ «լոթիանա» ցույց տա սրիկաներին: Խոստացա ոչ միայն ոստիկանությանը չմատնել, այլ մինչև անգամ փող էլ նվիրել նրանց: Մի երեկո օղեվաճառը ինձ մոտ բերեց երկու կարմրադեմ, առողջ կինտոներ և ասաց. «սրանք են լոթիքը»: Կինտոները ժպտացին, ասելով. «Աղա, էս մեկը բախշի»: Ես հիացա նրանց կազմվածքով և մի տասը ռուբլիանոց նվիրելով` բաց թողեցի, հավատացնելով, որ ես ոչ միայն փողերով լի սնդուկ չունեմ, այլ երբեմն ինքս էլ ուրիշների սնդուկների վրա արշավանք գործելու չափ կարիք եմ զգում:


Գիշերային հարձակումից հետո շատ հայ կտրիճներ առաջարկում էին Րաֆֆիին գիշերները հերթով պահապան կանգնել նրա դռների մոտ: Նա բավականացավ միայն մի մշեցու առաջարկությամբ, որ այնուհետև ամեն գիշեր քնում էր նրա նախասենյակում:

Րաֆֆին վախկոտ մարդ չէր, ընդհակառակը, նրա կյանքի անցյալը էր վտանգավոր արկածներով: Նա մեն-մենակ շատ անգամ էր ճանապարհորդել Պարսկաստանի խորքերում և պատահել էր, որ գիշերները ընկել էր ավազակների բները և ազատվել: Այսպես, նա պատմում էր, որ մի անգամ, առևտրական գործերով ճանապարհորդելիս, գիշերը իջևանում է մի ավազակապետի տանը, առանց իմանալու, թե ուր է իջևանում: Տանտերը ընդունում է նրան սիրով, բայց ագահ աչքերով չափում է նրան ոտից մինչև գլուխ:

- Դուք վաճառակա՞ն եք, - հարցնում է նա:

- Այո, - պատասխանում է Րաֆֆին:

- Չե՞ք վախենում մենակ ճանապարհորդել:

- Ի՞նչ կարող են ինձ անել:

- Կարող են ձեր գլուխը սոխի պես թռցնել և ձեզ կողոպտել: Երևի դուք փող ունե՞ք:

- Ունեմ, բայց ինձանից փող խլելը հեշտ բան չէ:

Տանտերը կարմրած և կատաղի աչքերով նայում է Րաֆֆիին և հեգնաբար պատասխանում.

- Մի՞թե … Ցանկալի է իմանալ, ի՞նչ կանեիք, եթե իսկույն, հենց այս րոպեին մի երկու կտրիճ ավազակներ կանգնեին ձեր գլխին:

Այս ասելով տանտերը նշան է անում, և դռների առջև երևում են մի զույգ ավազակադեմ մարդիկ:

- Ի՞նչ կանեի, - պատասխանում է Րաֆֆին, - նախ և առաջ ես նրանց ցույց կտայի ահա այս փոքրիկ զենքի ուժը:

Այս ասելով, նա գրպանից հանում է վեցտրաքիչ ատրճանակը և մի անգամ արձակում է. գնդակը անցնում է առաստաղի մեջ: Ավազակապետ տանտերը, մի փոքր լռելուց հետո, ասում է.

- Դուք իսկական ճանապարհորդ եք, ես հավանում եմ այն մարդկանց, որ իրենց պաշտպանել գիտեն:

Հետո դառնալով դռների մոտ կանգնած մարդկանց, հրամայում է.

- Շարբաթ բերեք մեր ղոնաղի համար:

Նույնիսկ այն դեպքը, որ Րաֆֆին տասնվեց տարեկան հասակում, գիմնազիստ ժամանակը, մեն-մենակ ուղտի վրա ճանապարհորդել է փոքր Ասիայի մի մասում, ցույց է տալիս, որ նա անձնական վտանգները արհամարհում էր: Նա շատ էր սիրում խոսել հայերի անհատական քաջության մասին: Նա ասում էր, որ եթե այդ անհատական քաջությունը ընկերական լիներ, հայերը կարող էին աշխարհի երեսին մի զորեղ ազգ լինել:

- Ամեն մի հայ, առանձին վերցրած` առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ` հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը, խմբովին գործելիս, ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած` միմյանց միսը ուտել: Այո՛, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ` մենք կորած ենք, կամ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր:

Զգո՞ւմ էր արդյոք Րաֆֆին, որ ոչ մի մտավոր առաջնորդ հայի ընկերական հոգու զարգացմանը այնքան չէ նպաստել, որքան ինքն յուր զորեղ գրչի միջոցով:

Նյութը' Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված