Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին «Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան 

Հույսներս մեզ վրա պետք է դնենք, զինվենք ու միաբան լինենք. Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է այսօր

Հասարակություն

Ս. Պողոսյանի, Կ. Պողոսյանի «Ինձ բահ տվեք…» գիրքը նվիրված է Սասունի և Տարոնի հայդուկային շարժմանը: Ստորև ձեզ ենք ներկայացնում այդ գրքից «Անդրանիկ» խորագիրը կրող գլխից մի փոքրիկ հատված:

Ժամանակակիցները նրան հետևյալ կերպ են բնութարգրել. «Անդրանիկը աչք ունի … Սար ու ձորով անցնում ենք խմբով, հրացաններն ուսներիս. մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհով է քայլում, իսկ Անդրանիկը` յուրաքանչյուրիս ճանապարհով: Մենք անհոգ գնում ենք, իսկ նա տեսնում է, նա գիտե, պրպտում է ամեն քար ու դար, ամեն ժայռ ու բլրակ, մացառ ու պուրակ: Նրա ուշադրությունից ոչինչ չի վրիպում: Ինչ-որ մի անգամ տեսավ, երբեք չի մոռանա … Նա գիտե աննման դիրք բռնել: Եթե մի անգամ նա մեր տեղը կռվից առաջ որոշեց, ապա մենք վստահ ենք, որ դա լավագույնն է: Ամբողջ օրը կռիվ կտանք և մեր դիրքերը միշտ լավագույնը կմնա …»:


Անդրանիկը թիկնեղ, լայն ճակատով, փոքր-ինչ կլոր դեմքով, շեկ ու սրածայր բեղերով տղամարդ էր: Ծնվել է Սիրիայի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում 1865 թվականին (փետրվարի 25), արհեստավոր-վաճառականի ընտանիքում: Հայրը ցանկանում էր որդուն վաճառական դարձնել, բայց նրա առևտրական գործերը ձախողվում են և նա փոխում է մտադրությունը, Անդրանիկին արհեստ է սովորեցնում: Սակայն Անդրանիկը այլ հակումներ ուներ: Նա ռազմական խաղերի ու զենքի սիրահար էր: Անդրանիկը կրթություն է ստանում տեղի վարժարանում, որտեղ և ձևավորվում են նրա ազատատենչ գաղափարները: Գյուղաքաղաքի երիտասարդությունը մի խումբ էր կազմակերպել, որտեղ քննվում էին հայ ժողովրդի ազատագրության ուղիներին վերաբերող բազմազան հարցեր: Անդրանիկը այս խմբի գործուն անդամն էր: 17 տարեկանում Անդրանիկն ամուսնանում է (որոշ տեղերում նշված է, որ ամուսնացել է 18 տարեկանում) «շատ սիրուն օրիորդի մը հետ»: Սակայն մեկ տարի անց կինը, ապա նաև նորածին որդին, մեռնում են:

 

Անդրանիկը ուղղամիտ մարդ էր, չէր կարողանում անտարբեր անցնել կեղծիքի, չարագործության կողքով, միջամտում էր, և այդ պատճառով բանտ ընկնում: Մի թուրք հարձակվում է Անդրանիկի հոր վրա` կոտրում գլուխը: Անդրանիկը հետապնդում է այդ թուրքին և սպանում: Նրան նորից են բանտ նետում: Ընկերները կաշառում են բանտապահներին, բանտից հանում են Անդրանիկին և ճանապարհում Կ. Պոլիս: Հոր սովորեցրած հյուսնությունը նրա համար դարձավ հաց վաստակելու միջոց: Ընդունակ, ազնիվ և խելամիտ երիտասարդը տեղի հայկական շրջաններում շուտով ճանաչված ու սիրված անուն դարձավ հատկապես այն բանից հետո, երբ սպանեց Կ. Պոլսի թաղերից մեկի ոստիկանապետին, որը դարձել էր հայ մտավորականության դահիճը: Անդրանիկը մտահղանում է հայդուկային խումբ ստեղծել: Այդ խմբի համար զենք հայթայթելու նպատակով աշխատանքի է անցնում զինագործարանում: Սակայն նա ծարավ է պայքարի, իսկ Պոլիսը գործելու հնարավորություն չէր տալիս: Ահա թե ինչու Պոլսից անցնում է Ռումինիա, ապա` Կովկաս: 1895 թ. Աբրոյի խմբի կազմում Անդրանիկը մեկնում է Սասուն, Տարոնում հրացան է ձեռք գցում ու մտնում Սերոբի խմբի մեջ և շուտով դառնում տասնապետ:

 

Գևորգը Կոփ գյուղում հանդիպում է Անդրանիկին ու նրանից իմանում, որ Մոսե Խմոն վերադարձել է Լոնդոնից և անգլիական թագավորից նամակ է բերել: Երկու օր հետո բոլոր խմբերի ղեկավարներն ու իշխանները հավաքվում են Գելիե գյուղում` թագավորի նամակը կարդալու: Արդեն նշվեց, որ 1894-96 թթ. ջարդերը մեծ պետություններն օգտագործեցին շահադիտական նպատակներով` սուլթանի վրա ճնշում գործ դնելու համար: Հայ հասարակության որոշ խավեր հավատացին, թե այդ պետություններն իրոք ցանկանում են օգնել հայերի արդար դատին: Եվ եվրոպական մայրաքաղաքներ ուղարկվեցին նամակներ, հանրագրեր, հասարակական գործիչներ` հայերին օգնելու խնդրանքով:

 

Սասունցիները Անգլիա ուղարկեցին գելիեցի Մոսե Խմոյին իր կնոջ` Ալթունի հետ: Մոսե Խմոն հանձնարարություն ուներ եվրոպական պետությունների կառավորություններից սասունցիներին օգնելու երաշխավորագրեր բերել:

Սասունցու ավանդական տարազ հագած ամուսինները, մեծ դժվարություններ հաղթահարելով, հասնում են Լոնդոն: Թուրքական կառավարությունն իր գործակալներին ուղարկում է, որպեսզի թույլ չտա Խմոյի հանդիպումը Անգլիայի կառավարության ղեկավարների հետ: Եվրոպացու հագուստով ծպտված թուրքական գործակալները թագավորական պալատի շրջակայքում նկատում են Խմոյին ու նրա կնոջը և փորձում են նրանց խաբեությամբ կառք նստեցնել, սակայն Խմոն գլխի է ընկնում և, զենքի դիմելով, ազատվում նրանց հետապնդումից:

 

Խմոն և Ալթունը մտնում են պալատ և խնդրում տեսակցություն թագավորի հետ: Տեսակցությունը թագավորի ու թագուհու հետ տեղի է ունենում: Խմոն պատմում է, թե ինչի համար են եկել: Նրանք որոշ ժամանակ մնում են Լոնդոնում և սպասում թագավորի պատասխանին: Այստեղ Ալթունը ծնում է մի աղջիկ և, ի պատիվ անգլիական թագուհու, նրան կոչում է Վիկտորիա: Թագավորն ու թագուհին նրանց օրորոց են նվիրում և մի կնքած ծրար հանձնում: Մոսե Խմոն օրորոցը շալակած, թագավորի թուղթը աբայի տակ թաքցրած, Ալթունի ու դստեր հետ ուղևորվում է Սասուն:

 

Եվ ահա հավաքվել են Սասունի անվանի մարդիկ: Խմոն իր ուղևորությունների մասին պատմելուց հետո աբայի տակից հանում է ծրարն ու տալիս Գևորգին: Գևորգը սկսում է կարդալ. «Սասունի պատվական իշխանները: Ձեր պատվիրակ Մոսե Խմոն իր իշխանուհի տիկնոջ հետ ժամանեց Լոնդոն` սուլթանի բռնակալությունից քրիստոնյա հայերին ազատագրելու խնդրանքով: Մի մոռացեք, սակայն, որ ես քրիստոնյաներից բացի թագավոր եմ նաև միլիոնավոր մահմեդականների: Բիթլիսի մեջ մենք հյուպատոս ունենք, դիմեցեք նրան»:

 

Հավաքվածների ոգևորությունը փոխվեց հիասթափության: Խմոն ամոթահար գլուխը կախեց: Լռությունը խզեց տարիների փորձով իմաստնացած Մակարը.

- Ինգլիզից ու Ֆրանկից մեզ օգուտ չկա:

- Մակարը ճիշտ է ասում, - պաշտպանեց Անդրանիկը: - Եվրոպայի ոչ մի պետություն մեզ օգնության ձեռք չի մեկնի: Հույսներս մեզ վրա պետք է դնենք, զինվենք ու միաբան լինենք: Մենք կփրկենք մեր ժողովրդին, եթե մեր շերեփը ոչ թե թղթից, այլ երկաթից սարքենք:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին
Ամենադիտված