Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

«Ազատություն ունեցողը բարոյապես պարտադրված է զգում իրեն». Զապել Եսայան

Գիտություն և Մշակույթ

Ռուբեն Զարյանի «Հուշապատումը» /տես նաև` Զապել Եսայան. Պահպանե՛ք հասարակության ընդունած պայմանականությունները/ մի տեսակ լրացնում է մեր գրականության ու արվեստի մութ կամ ավելի ճիշտ` մեզ համար դեռևս անհայտ մնացած կետերը: Կերպարների մի հարուստ պատկերասրահ է դա, որի ոչ միայն ինֆորմացիոն արժեքն է զարմացնում, այլև գեղարվեստական մակարդակը, մարդկային ամբողջական կերպարներ կերտելու հեղինակի հմտությունը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Զապել Եսայանին նվիրված դիմանկարից մի փոքրիկ հատված:

Զապել Եսայանի անունը լսել էին, գրած գործերը գիտեինք, բայց խոստովանություն լինի, չէինք կարդացել: Գիտեինք նաև, որ Փարիզում ապրել է երկար տարիներ, հետևել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության և գրականության դասընթացներին: Լսել էինք նաև, որ շատ երկրներում է եղել` Պարսկաստան, Իրաք, Եգիպտոս, Լիբանան, Իտալիա, Շվեյցարիա: 1916-ին դասախոսություններ է կարդացել Մոսկվայում և Պետերբուրգում, իսկ դրանից առաջ Թիֆլիսում և Բաքվում:

Լսել էին նաև, որ նա քսանական թվականներին եկել է Երևան, մնացել է այստեղ մի քանի ամիս և վերադարձել Փարիզ ու ոգևորված մի գիրք է գրել նոր Հայաստանի ու նրա մարդկանց մասին: Գիրքը մեր ձեռքը չէր ընկել, բայց նրա ռոմանտիկ վերնագիրը` «Պրոմեթևսն ազատագրված» հրապուրեց մեզ և խորացրեց մեր հետաքրքրությունը դասախոսի և նրա անձի նկատմամբ: Ասացին, որ 1933-ին եկել է անվերադարձ և հաստատվել Երևան քաղաքում` իր դստեր` Սոֆիի, որդու` Հրանտի հետ միասին:

Անհամբեր սպասում էինք նրա առաջին դասախոսությանը:

Եկավ: Ոչ ոք բացակա չէր: (Ի միջի այլոց ասեմ, որ ուսանողի բացակայության եզակի դեպքեր եմ հիշում: Ամենից ավելի բացակայողը ես էի, որ գրողների միությանը կապված լինելով, հաճախ լինում էի այնտեղ և հաջորդ օրը գալիս ու դասընկերներիս պատմում, թե ում տեսա, ինչ լսեցի): Մեր նոր դասախոսը մտավ լսարան, մի ժպտում հայացք նետեց բոլորիս վրա, ինքը նստեց և մեզ էլ առաջարկեց նստել: Խնդրեց, որ այսուհետև իր գալու և գնալու պահերին ոտքի չկանգնենք:

- Կհասկընամ, որ ըսածս խախտում է ընդունված կարգի, բայց կնեղվիմ ոտքի կանգնած տեսնելով ձեզի: Այդ կարգը զինվորական սովորույթ մը կթվի ինծի, ուստի, շատ պիտի խնդրեմ, որ անձիս հանդեպ ձեր հարգանքը արտահայտելու այլ ձև մը ընտրեք, օրինակ` չուշանաք, զանգը տալուն պես լսարանն ըլլաք: Դուք արդեն մեծ, հասուն ուսանողներ եք և կյանք պիտի մտնեք կարճ ժամանակից, կհուսամ, ձեզի կարգապահական խրատներ տալն ալ ավելորդ է:

Լռեց: Եվ անմիջապես չշարունակեց իր խոսքը: Ի՞նչի մասին էր մտորում, դժվար է ասել, գուցե մտածում էր` ասի՞, թե` չէ:

Նա այդ ժամանակ վաթսուն տարեկան դեռ չկար: Գեր կին էր, դեմքի հանգիստ արտահայտությամբ: Չնայած առաջացած տարիքին, աչքերի մեջ երբեմն-երբեմն կրակներ էին կայծկլտում: Թուխ էր, թանձր շրթունքներով, սեգ կեցվածք ուներ: Առաջին հայացքից «Քեռի Թոմասի տնակի» Քլոյային էր հիշեցնում, իսկ ընդհանրապես, նստած լիներ, խոսելիս թե քայլելիս, վեհաշուք մի շեշտ կար նրա արտաքինի մեջ:

- Սակավամարդ լսարան կերևաք: Այսքա՞ն եք, թե բացակայողներ կան: Ուրեմն, այսքան եք: Պիտի խնդրեմ, որ չբացակայեք, բայց մի պայմանով` եթե տաղտուկ չզգաք: Եթե ձանձրանաք, ձեզի ազատ կարձակեմ դասախոսություններիս հաճախելու պարտադրությունից: Ինծի համար, իմ ամբողջ կյանքիս ընթացքին, պարտադրանքը թվացել է մարդու հոգուն հակառակ:

Առաջին անգամ էինք լսում այդպիսի առաջարկ: Նախ, մեզ շոյված զգացինք, երբ ժամանակներ անցան` օրեր, հասկացանք, որ մեզ տված ազատությամբ նա ավելի կաշկանդեց, և չեմ հիշում բացակայության մի դեպք անգամ, թեև նրա առաջարկն անկեղծ էր: Հետո, շատ տարիներ անց կյանքի, մարդկային հարաբերությունների մասին խորհրդածելիս, ես այն մտքին հանգեցի, որ ազատություն ունեցողը բարոյապես պարտադրված է զգում իրեն, իսկ ով հետապնդվում է, զգում է ձեռքն ու ոտքը կապկապված, ձգտում է ձերբազատվելու:

Նա խոսքն առաջ տարավ և մենք շատ համակրեցինք, պարզապես սիրեցինք իրեն:

- Երիտասարդ եք, մարդկային կյանքի լավագույն հասակ, ազատություն կուտամ ձեզի և այն պատճառով, որ սիրահարված ըլլալով, հանկարծ կրնաք ժամադրություն կապած ըլլալ ցերեկով, կրնա ըլլալ, որ աղջիկը այդ ժամին միայն կուզե հանդիպել ձեզի: Ի սեր աստծո, մի եկեք դասախոսության, որպեսզի չխախտեք ժամադրությունը: Ոչ մի դասախոսություն, ով որ ալ կարդալու ըլլա, չարժե, որ ատոր համար վշտացնեք աղջկան:

Ու լուռ մնաց: Մի պահ հոնքերը կիտվեցին: Ով իմանա, թե ինչ հիշեց: Հետո դեմքին իջած թուխպը չքացավ, ու երբ գլուխը բարձրացրեց, նայեց ժպտալի աչքերով` մեզ թվաց, թե երիտասարդացավ:

- Ես միշտ այսպես ծեր չեմ եղած: Ես ալ երիտասարդ եմ եղած, ես ալ ժամադրություններ եմ ունեցել ու իմ սիրտն ալ ձերի պես բաբախել է, սպասելով, թե ե՞րբ պիտի գա, ինչի՞ կուշանա, ձախորդ դեպք մը չպատահե՞ց արդյոք …

Հանկարծ դարձավ տղաներիս:

- Ժամադրության ուշացա՞ծ կերթաք, թե ժամանակին:

- Ուշացած, - պատասխանեց տղաներից մեկը:

- Իրա՞վ, - զարմացավ նա:

- Իհարկե, - վրա բերին մի քանի ուսանող:

- Անամոթ արարածներ եք:

Կշտամբեց, ինչպես հարազատը հարազատին:

- Եվ դուք պիտի ըսեք, թե անկեղծ կսիրեք: Սիրո մաս կկազմի անհամբերությունը:

Ուրեմն, դուք կրնաք աղջկան սպասեցնել տալ: Շատ կզարմանամ, իսկ ես կկարծեի, թե ժամադրության գնալիս ձեր սիրտը այնպես կտրոփե, որ ժամացույցին սլաքը միամտաբար կմղեք …

Զանգը տվեց, դասախոսը գնաց, իսկ մենք մի երկու րոպե մնացինք լուռ` առանց տեղից շարժվելու: Հետո, մեկը, չեմ հիշում, թե ով, բացականչեց.

- Այ քեզ դասախոս …

Այդ բացականչության մեջ և զարանք կար, և հիացում:

Հակառակ մեր սովորության` չվազեցինք միջանցք, մնացինք լսարանում և անհամբեր էինք, թե ե՞րբ է գալու, թեև զանգին դեռ ժամանակ կար:

Հաջորդ ժամին անցավ դասախոսության: Բայց այստեղ ևս նա տարբեր էր մեր մյուս դասախոսներից:

Աթոռը, որին նստելու էր, քաշեց նստարանից մի կողմ, դեպի անկյուն: Տեղավորվեց նստարանին այնպես, ասես հարմար դիրք էր ընդունում հանգստանալու համար: Խոսքի ոչ մի լարվածություն: Զրուցում էր: Ձայնը հանգիստ էր, հոգու ինչ որ անկյուններից եկող:

Նա խոսում էր մի հայերենով, որ խառնուրդ էր արևմտահայերենի և արևելահայերենի: Իր խոսքը շատ էր բարեհնչուն, որ սաստիկ հրապուրում էր մեզ: Խոսում էր էպիկական հանգստությամբ, բայց` ոչ անտարբեր…

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված