Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Ցարական հետամնաց չինովնիկները ենթադրում էին, որ ռուսական կայսրությունը Խրիմյան Հայրիկի նզովքը տապալեց

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ս. Սահակյանի «Հերոսապատում» /զրույցներ/ հայրենասիրական ու ճանաչողական նշանակություն ունեցող ժողովածուից Խրիմյան Հայրիկին նվիրված` «Ոտքի կեցիր մեզի հետ, ոտքի կեցիր տիրաբար, ո՛վ հերոսական Հայրիկ» վերնագիր ունեցող հատվածը:

Խրիմյան Հայրիկի եկեղեցական վարդապետությունը կապվում է բարոյագիտությանը, իսկ վերլուծման մանրամասներում` հանգում մարդասիրության: Նա ընդունում է ազգերի պատմական զարգացումը, ազատագրական պայքարը դիտում է մեծ առաջընթաց, ամեն հարցում հարգում է ու ճանաչում ազգերի իրավահավասարությունը: Այդ նշանակում է, որ նա հիմնովին մերժում է ստեղծված այն իրադրությունը, երբ մի ազգ իրեն, չգիտես ինչու, վեր դասելով` ճնշում է մյուսին կամ կան իշխող և ենթակա ազգեր:

Չի կարելի չնշել, որ Հայրիկը դատապարտում է ազգակործան բոլոր տիպի պատերազմները, բայց իր իսկ ազատության համար յուրաքանչյուր ազգի մղած պատերազմն աներկբայորեն համարում է արդարացի և օրինաչափ: Եվ ահա եկավ 1903 թվականը: Տարեկեսին է: Ճեմարանի ավարտական հանդես: Նա սովորականի պես օրհնում է և հուլիսի 12-ին, չնայած Էջմիածնի տոթ օրվան, սառը շունչ է իջնում Հայաստան աշխարհի վրա: Փոխարքա Գոլիցինը, որ նստում էր Թիֆլիսում, ուղարկել էր հայ եկեղեցապատկան ունեցվածքը բռնագրավելու ապօրինի հրամանագիրը: Ըստ ցարական այդ օրենքի` վանքերի, հոգևոր հարստությունների և դպրոցների անշարժ գույքը, կալվածքները պետք է անցնեն ցարական իշխանությանը:

Սա արդեն նոր ոտնձգություն էր Հայոց աշխարհի փոքրիկ իրավասությունների հանդեպ: Էջմիածնի վանքը քիչ թե շատ արտոնություն ուներ, այն էլ ոտնահարվում էր, անիրավվում: Հրամանի կատարումն անհետաձգելի էր, ցուցումը` հույժ գաղտնի:

Ութսուներեքամյա Խրիմյան Հայրիկը չի կատարում այդ հրամանը` այն դիտելով ապօրինի և անիրավ: Նրա տագնապահույզ հոգին դարձյալ խռովքի մեջ է, ինքը դարձյալ պիտի բախվեր բռնությանը, այս անգամ էլ ռուսական ցարի ու նրա սատրապների զինյալ խմբերին:

Եվ մի օր էլ զայրանալով` իրավիճակը բնութագրում է հետևյալ այլաբանությամբ.

- Ես էլ ատոնք մի հրաբխային բլրակ էի, թեև չկա բլրակը, բայց կա հրաբուխը, որը դեռ չի մարել, սա թող իմանան բոլորը …

Եվ այդ մշտական գործող հրաբուխը նորից է ժայթքում բռնության դեմ, և նրա առաջին կայծերը բոցեղեն մրրիկի պես պլլվում են երկինքն ի վեր ու այրում հորիզոնը:

Տագնապալից այդ օրերին էլ Հայրիկը դիմում է գրում ռուսական ցարին և խնդրում տեսակցություն:

Կոպտորեն մերժվում է:

Փոխարքան շտապում է հիշեցնել կաթողիկոսին, որ նրա այդ արարքը դիտվում է իբրև անհնազանդություն: Հայրիկը ստիպված մտցնում է մի պարզաբանում ևս.

- Դուք, վերջապե՛ս, պիտի հասկանաք, որ եկեղեցական կոչվող կալվածքները ոչ թե կպատկանին վանքին, այլ կպատկանին համայն հայությանը, ազգությանը:

Եվ ահա Էջմիածին է գալիս Երևանի փոխնահանգապետ իշխան Նագաշիձեն: Սա եկել էր ոստիկաններով ու զինվորներով` կալվածքները բռնությամբ խլելու չար մտադրությամբ:

Խրիմյան Հայրիկը ոչ միայն մերժում է նրա պահանջը, այլ հենց փոխնահանգապետին զգուշացնում.

- Ես սեփականատերը չեմ, հասկացե՛ք, այլ պահապանը, այս հանգամանքներում ես չեմ կարող ցարի կամքը կատարել:

Բայց թե ո՞ւմ էր ասում: Նագաշիձեն իրեն համարում էր ամենակարող և անսահմանափակ իշխանության տեր: Եվ նա, առանց այլևայլության, կարգադրում է կոտրել գանձարանի դռները և վերցնել նրանում պահված հարստությունը:

Հրամանը կատարվում է անմիջապես: Ոստիկանները գանձարանից հանում են դրամ, արժեթղթեր և բազմաթիվ կտակներ: Նագաշիձեն զգում է, որ առանց դրանց համապատասխան գրանցումների հետագայում հնարավոր է, որ իրեն մեղադրեն: Ուստի խիստ վերամբարձ տոնով դիմում է հայոց կաթողիկոսին.

- Կովկասյան բարձր իշխանության կողմից նշանակված լինելով Երևանի նահանգի եկեղեցիների և վանքերի ստացվածքներն ու դրամագլուխներն ընդունող հանձնաժողովի անդամներ` հրաման ենք ստացել գալ այսօր Վաղարշապատ և ստանալ Ձերդ Սրբության հաճությունը և աջակցությունը` ձեռնարկելու բարձրագույն հրամանի ի կատար ածելը …

Ինչպիսի՜ երկերեսանիություն, ի՜նչ մեծախոսություն:

(Վարդգես Սուրենյանցը Խրիմյան Հայրիկի դիմանկարը այս պատմության հիման վրա է կերտել: Հայ գեղանկարչության մեջ պատմական ժանրի հիմնադիր Վարդգես Սուրենյանցը Հայոց կաթողիկոսին պատկերել է այն պահին, երբ նա ստացել է տխրահռչակ հրովարտակը՝ հունիսի 12-ի օրենքը (1903) հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին, ինչը նշանակում էր հայ թեմական դպրոցների փակում։ Նամակը փակ ծրարում ընկած է Վեհափառի առջև, որի բովանդակությունը սակայն հայտնի է նրան. այդ մասին հայտնել էր նամակաբերը՝ նույն այդ օրենքի նախաձեռնողներից մեկը՝ Երևանի նահանգապետ Նակաշիձեն):

- Այն օրեն, երբ ես Էջմիածին մտա և երդմամբ ընդունեցա ռուսաց մեծազոր կայսեր հպատակությունը, - հանգիստ պատասխանում է ամենայն հայոց կաթողիկոսը, - ուխտեցի լինել ամենահավատարիմ հպատակ իմ թագավոր կայսեր, այնուհանդերձ` պետք է ըսեմ հրապարակավ, որ հիշյալ երդման հետ միաժամանակ երդվեցի աստծո առջև, ինծի վստահեցած եկեղեցվո առջև, մնալ հավատարիմ սուրբ եկեղեցվույս և ազգիս, պահպանել նրա դարավոր սրբագործված իրավունքը և արտոնությունները և երբեք չդավաճանել իմ կոչմանս, եթե նույնիսկ մահ ինձ վիճակվի …

Իրադրությունը գնալով ծայրահեղորեն սկսում է լարվել: Իրար դեմ դիմաց են ամենայն հայոց կաթողիկոսը և Երևանի փոխնահանգապետ իշխան Նագաշիձեն: Վերջինս անորոշ պատժից վախենալով` հանկարծ լռում է և վճռում մնալ մի քանի օր ևս ու գործը գլուխ բերել: Հայրիկն այս անգամ նրան մերժում է կտրականապես` ավելացնելով.

- Ի՜նչ պիտի ըսե իմ ժողովուրդը, ուստի իմ վերջնական խոսքն է` երբե՛ք գանձարանը չի հանձնվի, վարվեցե՛ք, ինչպես ձեր ցանկությունն է և ինչպես ձեզ օրենքով արտոնված է:

Ով-ով, Նագաշիձեն շատ լավ գիտեր, որ բռնության դեպքում մեծ աղմուկ կբարձրանա և, ո՞վ գիտե, մի պատահական գնդակ կարող է հենց իրեն գետին տապալել: Ահա թե ինչու շատ էր բլբլացնում, օրենքից էր խոսում և վախենում, քանի որ ինքը այս ի՞նչ է անում, ասես սրբապղծում է մի ժողովրդի նվիրական զգացմունքները: Վախից ծնկի է գալիս և սկսում է պաղատել Հայրիկին.

- Ձերդ սրբությո՛ւն, խնայեցե՛ք ինձ, ես … ես չորս զավակների հայր եմ, եթե դուք չօգնեք ինձ, ապա պաշտոնանկ կանեն և խիստ կպատժեն, ի՞նչ պատասխան տամ իմ թագավոր-կայսեր:

- Թե որ դու չորս զավակների հայր ես, ես ալ` չորս միլիոն զավակներու, ասացեք խնդրեմ, ես ի՞նչ պատասխան պիտի տամ ազգիս, - դառնորեն նկատում է Վեհափառը:

Եվ երբ Նագաշիձեն ընդոստ շարժումով դուրս է պոկվում հրամանը կատարելու, Հայրիկը ձեռքերը կարկառում է դեպի երկինք և նզովում նիկոլաևյան կայսրությունը.

- Թող կործանվի՜ այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը:

Հոկտեմբերին հայ ահաբեկչի գնդակից ծանր վիրավորվել էր Գոլիցինն ու պատահաբար մնացել կենդանի: Բաքվում օդ է բարձրանում սրարշավ սուրացող մի կառք, որի մեջ էր իշխան Նագաշիձեն: 1904 թվականին սկսում է ռուս-ճապոնական պատերազմը և խայտառակ պարտություն է կրում ցարական Ռուսաստանը: 1905-1907 թվականներին Ռուսաստանը ցնցվում է հեղափոխական բոցերից: Երերում են կայսրության հիմքերը:

Իսկ ցարական հետադեմ ու հետամնաց չինովնիկնությունը այդ բոլորը ցավով վերագրում էր Խրիմյան Հայրիկի նզովքին և ոչ թե հասարակական կյանքի զարգացման օրինաչափությանը: Նրանք` այդ խավարամիտները, ատելությամբ էին լցված Հայրիկի հանդեպ, բայց և ինչ-որ տեղ նաև սարսռում էին ու խորհրդավոր լռում:

… Հայրիկի մասին հյուսվել են բազմաթիվ ասքեր ու դիցապատումներ: Խրիմյան Հայրիկը վախճանվել է 1907 թվականի հոկտեմբերի 29-ին և թաղվել Էջմիածնի Մայր տաճարի բակում:

Հավերժ փառք Վեհափառ Հայրիկին…

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված