Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Այսօր Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

… Իր առանձնահատկություններով ինձ շշմեցրեց պարոն Սուրենյանցի նկարը, այն կրում էր նոր ձևավորվող դպրոցի նախագաղափարը`արտասովոր ինքնատիպություն, անսեթևեթ զսպվածություն, կրքոտ սեր դրվագների անորսալի նրբությունների հանդեպ: …Հնարավոր չէ բառերով նկարագրել փթթող վարդերով շրջապատված պալատի արևելյան ճարտարապետության հարդարանքի նրբությունը: Արևելյան գեղեցկուհիների դեմքերը միանգամայն ճշմարտացի են, բնութագրական … Երիտասարդն … այստեղ ասես կենդանի մարդ լինի, մեջքով դեպի հանդիսատեսը կանգնած նրա ողջ մարմինն արտահայտում է կրակոտ ավյուն …

Իլյա Ռեպին

Մոսկվայի Լազարյան ճեմարանում արտակարգ ժողով էր: Մասնակիցներից միայն ֆրանսերենի ուսուցիչը խիստ վրդովված, պահանջում էր անհապաղ դպրոցից հեռացնել հինգերորդ դասարանցի մի պատանու, որը համարձակվել էր ծաղրանկարել ճեմարանի տեսուչին: Նրա ուսուցիչներ Սմբատ Շահազիզը, Ստեփանոս Շահազիզը, Ստեփանոս Նազարյանը և մյուս առաջադեմ մանկավարժները համաձայն չէին. նրանք, ընդհակառակը, գտնում էին, որ այդ պատանին «բարի, պարկեշտ և խոնարհ» աշակերտ է, որ նա օժտված է նկարչական բնածին տաղանդով, ծաղրանկարի համար նրան պատժել, այն էլ այդքան խիստ, անարդար կլինի: Մեկ տարի անց` 1876 թվին ճեմարանի մանկավարժական խորհրդի միջնորդությամբ նկարիչ պատանին տեղափոխվեց Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժինը:

Այդ տաղանդավոր պատանին Վարդգես Սուրենյանցն էր:

Նա ծնվել էր Ախալցխայում 1860 թվին: Վարդգեսը յոթ տարեկան էր, երբ Սուրենյանցների ընտանիքը տեղափոխվեց Ղրիմ և բնակություն հաստատեց Սիմֆերոպոլում: Ղրիմի թերակղզում հայերը դարեր շարունակ ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ են կառուցել: Դրանք, ընտանեկան շրջագայությունների ժամանակ, գրավում, մագնիսի պես ձգում էին փոքրիկ Վարդգեսի ուշադրությունը: Մի անգամ Բախչիսարայում, որտեղ գտնվում է Գիրեյ խանի պալատը իր հանրահայտ «Արցունքի շատրվանով», նա կլանված նայում էր խաչքար հիշեցնող շատրվանին ու հայացքը չէր կարողանում կտրել քարե նշխարներից կաթող, արցունքի պես վճիտ ջրի կաթիլներից: Տանը փոքրիկ Վարդգեսը մատիտով նկարեց շատրվանը: Հիշողությամբ արված այդ նկարը տեսավ իրենց ընտանիքի բարեկամ Հովհաննես Այվազովսկին և հավանեց: Անսահման էր փոքրիկի ուրախությունը: Այդ օրը աշխարհահռչակ ծովանկարիչը նրան բազմագույն յուղաներկերի մի տուփ նվիրեց:

Տասնամյան Վարդգեսին հայրը` Տեր Հակոբը 1870 թ. ուղարկեց Մոսկվա, Լազարյան ճեմարանում ուսանելու: Վարդգեսը լավ էր սովորում, շատ էր կարդում, բայց ամենից շատ սիրում էր նկարել … Վեց տարի անց նա դարձավ Մոսկվայի, արդեն հիշատակված, գեղարվեստական ուսումնարանի սովորող: 1879 թվին Սուրենյանցը մեկնեց Գերմանիա` ուսումը շարունակելու և դարձավ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնի ուսանող: Այստեղ նրա ծաղրանկարները տպագրվեցին տեղական մամուլում:

Վարդգես Սուրենյանցը լինելով հայ մեծագույն նկարիչներից մեկը, միաժամանակ ճարտարապետ էր, քանդակագործ, արվեստի տեսաբան, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ: Բազմակողմանի զարգացած արվեստագետը շատ է ճանապարհորդել: Նա եղել է Իտալիայում, Պարսկաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլ երկրներում: Ճանապարհորդություններից Սուրենյանցը միշտ վերադառնում էր հարուստ տպավորություներով, իր հետ բերում բազում նախանկարներ:

Սուրենյանցը նաև ճանաչված թատերական նկարիչ էր: Մոսկվայի գեղարվեստական թատրոնում Չեխովի «Ճայը» պիեսի բեմադրության համար նրա ստեղծած վարագույրը մինչև այսօր էլ մնում է թատրոնի բեմում և դարձել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի խորհրդանիշը:

Սուրենյանցը ավելի շատ եղել է Հայաստանում, դեռևս 1881 թվին նա Մյունխենից մեկնեց Արևմտյան Հայաստան, ծանոթացավ այնտեղ ապրող հայերի կենցաղին, տեսավ բազմաթիվ ճարտարապետական կոթողներ ու հուշարձաններ: Այցելեց Վենետիկից ոչ հեռու Ադրիատիկ ծովում գտնվող Սուրբ Ղազար կղզին, որտեղ 1717 թվից հիմնվել է Մխիթարյանների միաբանությունը, նրանց ստեղծած գրադարանն ու պատկերասրահը: Գրադարանում, ուր հավաքված են հին հայկական հազվագյուտ ձեռագրեր, Սուրենյանցը ուսումնասիրեց և կրկնօրինակեց միջնադարյան մանրանկարը: Ծանոթացավ պատկերասրահում պահվող հայ և օտարազգի նկարիչների գործերին: Մյունխեն վերադառնալուց հետո, էտյուդների հիման վրա, հայկական թեմաներով Սուրենյանցի ստեղծած կտավները մեծ հետաքրքրություն առաջացրին Գեղարվեստի ակադեմիայում: Մի քանի տարի անց նա կրկին Հայաստանում էր, իսկ 1890-91 թվերին Սուրենյանցը նկարչություն և արվեստի պատմություն էր դասավանդում Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Այստեղ նրա մտերիմն ու սիրելի էր Սողոմոն Սողոմոնյանը /Կոմիտասը/: Էջմիածնում Սուրենյանցը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեց Հովնաթանյանների արվեստը, կրկնօրինակեց նրանց ստեղծած որմնանկարները: Այնուհետև նա եղավ Անիում, Սևանում, ուսունասիրեց պահպանված որմնանկարները, այժմ Էրմիտաժում գտնվող Սևանի վանքի փայտե քանդակազարդ խոյակները:

Սուրենյանցը զարմանալի զարգացած մարդ էր, հրապուրիչ ու մարդամոտ, գիտեր մի քանի լեզուներ, խոսում էր հայերեն, ռուսերեն, պարսկերեն, գերմաներեն, դֆրանսերեն, իտալերեն: Նա հայերեն է թարգմանել համաշխարհային համբավ ունեցող գրողների` պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսու, գերմանացի գրող և բնագետ Գյոթեի, անգլիացի գրող Օսկար Ուայլդի և այլոց գործերը: Շատ սիրել և թարգմանել է հատկապես Շեքսպիրին. այդ թարգմանություններից մի քանիսը մեր օրերում հրատարակվել է «Շեքսպիրական» կոչվող տարեգրքի հատորներում:

Սուրենյանցը ձևավորել ու նկարազարդել է բազմաթիվ գրքեր: Անգերազանցելի են Ա. Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի նկարազարդումները. «Վարդգես Սուրենյանցը այս գրքի նկարազարդումները խորին հարգանքով նվիրում է պրոֆեսոր Հովհաննես Կոստանդինի Այվազովսկուն»,-գրքի առաջին էջին գրել է նկարիչը: Այս տողերը երախտագիտության և անսահման հարգանքի տուրք են աշխարհահռչակ ծովանկարչին, նրան, որ հավաստել էր փոքրիկ Վարդգեսի նկարչական ձիրքն ու ասես նախանշել նրա մեծ ապագան: Ծովանկարչի մահից մեկ տարի անց Սուրենյանցը կերտեց նրա դիմաքանդակը:

Մի ուրույն ու թովիչ աշխարհ է Սուրենյանցի գեղանկարչությունը:

Ստեղծելով Հայաստանի անցյալը նկարագրող կտավներ, Սուրենյանցը դարձավ այդ ժանրի նախագնացը, նշանակալիորեն զարգացրեց հայկական պատմանկարչությունը: Իր ժողովրդի բախտով ու հոգսերով ապրող նկարիչը չէր կարող անտարբեր անցնել թուրք մարդասպանների Արևմտյան Հայաստանում կատարած ոճրագործությունների կողքով: Արյունարբու սուլթան Համիդի կազմակերպած հայկական կոտորածների առիթով 1895 թվին Սուրենյանցը ստեղծեց «Ոտնահարված սրբություն» կտավը: Այնտեղ պատկերված է մի կողոպտված եկեղեցի, գետնին մագաղաթյա գրքեր են թափված, քիչ հեռվում` սպանված մի վանական: Կտավը ցավ է առաջացնում, բողոքի և զայրույթի զգացում: Լռություն է ու լույս, որը կարծես գրքերից է ճառագայթում: Ոչ, չար ուժերը չեն կարող սպանել մի ազգ, որ հազարամյակների պատմություն ունի, ունի գիր ու գրականություն, անզուգական ճարտարապետություն, վեհ ու առաջադեմ մշակույթ:

Պերճ Գրիգորյան «Զրույցներ հայկական կերպարվեստի մասին»

Նյութը` Ք.Ա-ի 


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված